Եսայիա 16։1-14

  • Մովաբի դեմ ուղղված պատգամի շարունակությունը (1-14)

16  Սելայից խոյ* ուղարկեք երկրի* իշխանին,Անապատով այն ուղարկեք Սիոնի դստեր* լեռը:   Առնոնի ծանծաղուտներով անցնող Մովաբի բնակիչները*+Նման կլինեն բնից քշված թռչնի:+   Խորհուրդ տուր, որոշումն ի կատար ածիր,Կեսօրին գիշերվա պես մութ ստվեր տարածիր: Ցիրուցան եղածներին թաքցրու և փախչողներին մի՛ մատնիր:   Ո՛վ Մովաբ, թող ցիրուցան եղած մարդիկ բնակվեն քեզ մոտ,Նրանց համար թաքստոց դարձիր կործանողից:+ Կեղեքողի վերջը կգա, կործանմանը վերջ կդրվի,Ուրիշներին ոտնակոխ անողները կվերանան երկրի երեսից:   Այդժամ Դավթի տոհմից մի թագավոր կնստի գահին,Նա հավատարիմ կլինի,+Նրա իշխանությունը ամուր կհաստատվի,Հավատարիմ սիրո վրա հիմնված կլինի: Նա անաչառորեն կդատի և անհապաղ արդարադատություն կգործադրի:+   Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ հպարտ է:+ Նա մեծամիտ, հպարտ ու կատաղի է,+Բայց նրա մեծ-մեծ խոսքերը ի չիք կլինեն:   Ուստի Մովաբը ինքն իր վրա կողբա,Այնտեղ բոլորը կողբան:+ Ջախջախվածները ողբ կբարձրացնեն Կիր-Հարեսեթի+ չամիչի բլիթների* համար,   Որովհետև Եսեբոնի+ դարավանդները* չորացել են,Սեբամայի+ խաղողի վազերը թոշնել են: Ազգերի ղեկավարները տրորել են դրանց վառ կարմիր ճյուղերը,*Որոնք ձգվել էին մինչև Հազեր+Եվ տարածվել անապատով մեկ: Դրա ընձյուղները տարածվել ու մինչև ծով էին հասել:   Ուստի ես լաց կլինեմ Սեբամայի խաղողենու համար, ինչպես Հազերի համար եմ լաց լինում: Արցունքներով կթրջեմ ձեզ, ո՛վ Եսեբոն ու Ելեալե,+Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի աղմուկ-աղաղակը վերջացել է:* 10  Խինդ և ուրախություն այլևս չկա պարտեզներում,Ուրախ երգեր ու բացականչություններ չեն լսվում խաղողի այգիներում,+Հնձանում ոչ ոք խաղող չի տրորում: Ես վերջ եմ դրել ցնծությանը:+ 11  Ահա թե ինչու քնարի թրթռացող լարերի պեսՍիրտս կսկծում է Մովաբի համար,+Եվ ներսս լիքն է տխրությամբ Կիր-Հարեսեթի+ համար: 12  Ինչքան էլ Մովաբը իրեն հալումաշ անի՝ խոնարհվելով բարձրադիր սրբավայրում, և գնա աղոթելու իր սրբարանում, ոչ մի արդյունքի չի հասնի:+ 13  Սրանք այն խոսքերն էին, որ Եհովան արդեն ասել էր Մովաբի վերաբերյալ: 14  Իսկ այժմ Եհովան ասում է. «Չանցած երեք տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Մովաբի փառքը կխամրի բազմաթիվ արհավիրքների պատճառով, և ողջ մնացածները շատ փոքրաթիվ ու անզոր կլինեն»:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ արու ոչխար:
Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի մասին է:
Խոսքը Սիոն քաղաքի մասին է:
Բռց.՝ «դուստրերը»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:
Այսինքն՝ աստիճանաձև դասավորված հողահարթակները:
Կամ՝ «կարմիր խաղողով ծանրաբեռնված ճյուղերը»:
Կամ հնարավոր է՝ «Քանի որ ձեր ամառային այգեքաղի ու բերքահավաքի ժամանակ մարտագոչ է լսվում»: