Եսայիա 17։1-14

  • Դամասկոսի դեմ ուղղված պատգամ (1-11)

  • Եհովան կսաստի ազգերին (12-14)

17  Դամասկոսի դեմ ուղղված պատգամ:+ «Դամասկոսը էլ քաղաք չի լինի,Այն ավերակների կույտի կվերածվի:+   Արոերի+ քաղաքները կամայանան,Ոչխարների համար պառկելու տեղ կդառնան,Նրանց վախեցնող չի լինի:   Եփրեմում ամրացված քաղաք չի մնա,+Դամասկոսում թագավորական իշխանություն չի լինի,+Ասորիքում ողջ մնացածների փառքը իսրայելացիների փառքի պես կվերանա»,– ասում է Զորքերի տեր Եհովան:   «Այդ օրը Հակոբի փառքը կխամրի,Նրա առողջ մարմինը կհյուծվի:   Հակոբը կնմանվի ռաֆայիմների հովտում+ եղող մի արտի,Որի հասկերը հնձել են,Որտեղ միայն ճռաքաղ* անելու հասկեր են մնացել:   Նա նման կլինի թափ տրված ձիթենու,Որի վրա ընդամենը մի քանի պտուղ է մնացել,Միայն երկու-երեք հասած ձիթապտուղ՝ ամենավերևի ճյուղին,Միայն չորս-հինգ ձիթապտուղ՝ պտղաբեր ճյուղերին»,+– ասում է Իսրայելի Աստված Եհովան:  Այդ օրը մարդը աչքերը կուղղի իր Ստեղծողին, հայացքը կհառի Իսրայելի Սրբին:  Նա իր աչքերը չի ուղղի զոհասեղաններին՝+ իր ձեռքի գործերին,+ հայացքը չի հառի իր մատներով շինածին՝ ո՛չ սուրբ ձողերին,* ո՛չ էլ խնկանոթներին:   Այդ օրը նրա բերդաքաղաքները կնմանվեն անտառամիջյան լքված բնակավայրի,+Իսրայելացիների առաջ գցված ճյուղի: Ամենուր ամայություն կտիրի: 10  Այս ամենը այն պատճառով է, որ դու* մոռացել ես քո փրկության Աստծուն,+Չես հիշել քո Ժայռին,+ քո Ամրոցին: Գեղեցիկ* այգիներ ես գցումԵվ այնտեղ օտարի* ընձյուղներ ես տնկում: 11  Դու ցերեկը խնամքով կցանկապատես այգիներդ,Առավոտյան հողը կմշակես, որ աճեցնես սերմդ,Բայց երբ գա հիվանդության և անդարմանելի ցավի օրը, կվերանա բերքդ:+ 12  Լսե՛ք: Շատ ժողովուրդներ խառնաշփոթի մեջ են,Նրանք նման են ալեկոծ ծովի: Ազգերը աղմուկ են բարձրացրել,Նրանց ձայնը նման է հզոր ջրերի շառաչի: 13  Ազգերը այնպիսի աղաղակ կբարձրացնեն, ասես շատ ջրեր են շառաչում: Աստված կսաստի նրանց, և նրանք կփախչեն հեռու,Կքշվեն, ինչպես սարերի վրայի մղեղն* է քամուց քշվում,Ինչպես տատասկափուշն է,* քամու բերանն ընկած, գլորվում: 14  Երեկոյան սարսափը վրա կհասնի,Առավոտը դեռ չբացված՝ նրանք այլևս չեն լինի: Ահա թե ինչ է սպասում մեզ կողոպտողներին,Դա է վիճակված մեզ թալանողներին:

Ծանոթագրություններ

Խաղողի բերքահավաքից հետո վազերի վրա մնացած մանր ողկույզները հավաքելը:
Բառարանում տես «Սուրբ ձող»:
Այսինքն՝ Երուսաղեմը:
Կամ՝ «Հաճելի»:
Կամ՝ «օտար աստծու»:
Այսինքն՝ հացահատիկի թեփ:
Կամ՝ «դաշտագլորն է»: