Եսայիա 18։1-7

  • Եթովպիայի դեմ ուղղված պատգամ (1-7)

18  Վա՜յ միջատների թևերի դզզոցով լեցուն երկրին,Որը գտնվում է Եթովպիայի+ գետերով ողողված շրջանում:   Նա պատգամաբերներ է ուղարկում ծովով,Ջրերում նավարկող պապիրուսե նավերով Եվ ասում է. «Գնացե՛ք, արագընթա՛ց պատգամաբերներ,Գնացե՛ք բարձրահասակ ու ողորկամաշկ ազգի մոտ,Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդի մոտ,+Հզոր, զավթիչ ազգի մոտ,Որի երկիրը ողողված է գետերով»:   Աշխարհի ամե՛ն անկյունում ապրողներ, երկրի բոլո՛ր բնակիչներ,Դուք սարերի վրա բարձրացված նշանասյան պես մի բան կտեսնեք,Եղջերափողի հնչյուններ հիշեցնող մի ձայն կլսեք:   Եհովան ասաց ինձ. «Ես անվրդով կմնամ ու կնայեմ իմ բնակավայրին: Դա կլինի ասես շողարձակող լույս ու ջերմություն,Ասես ցողաբեր ամպ՝ բերքահավաքի տոթ եղանակին:   Բերքահավաքից առաջ, երբ ծաղկունքն արդեն ավարտված լինի,Եվ խաղողը հասունանալիս լինի,Հողագործը էտոցով* կկտրի ընձյուղները,Կկտրի կհեռացնի բեղիկները:   Նրանց դիակները կթողնվեն լեռնային գիշատիչ թռչուններին ու երկրի գազաններին: Գիշատիչ թռչունները ամռանը դրանցով կսնվեն,Երկրի բոլոր գազանները բերքահավաքի շրջանում դրանցով կկերակրվեն:   Այդ ժամանակ նվեր կբերվի Զորքերի տեր ԵհովայինԲարձրահասակ ու ողորկամաշկ ազգից,Ամենուրեք վախ ներշնչող ժողովրդից,Հզոր, զավթիչ ազգից,Որի երկիրը ողողված է գետերով,Նվեր կբերվի Սիոն լեռ՝ այն վայրը, որ կրում է Զորքերի տեր Եհովայի անունը»:+

Ծանոթագրություններ

Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք: