Եսայիա 2։1-22

  • Եհովայի լեռը բոլոր լեռներից բարձր կլինի (1-5)

    • Սրերից խոփեր կկոփեն (4)

  • Երբ գա Եհովայի օրը, գոռոզները կնվաստացվեն (6-22)

2  Ահա թե ինչ տեսիլք տրվեց Ամոզի որդի Եսայիային Հուդայի ու Երուսաղեմի մասին:+   Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+Բլուրներից բարձր կլինի,Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+   Շատ ժողովուրդներ կգան ու կասեն. «Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,Գնանք Հակոբի Աստծու տունը:+ Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+ Չէ՞ որ Սիոնից է դուրս գալու օրենքը,*Եվ Երուսաղեմից՝ Եհովայի խոսքը:+   Նա ազգերի դատավորը կլինիԵվ բազմաթիվ ժողովուրդների մեջ ամեն սխալ բան կշտկի: Նրանք իրենց սրերից խոփեր* կկոփենԵվ իրենց նիզակներից՝ էտոցներ:*+ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի,Եվ նրանք այլևս չեն սովորի պատերազմել:+   Ո՛վ Հակոբի տուն, ե՛կ,Եկ Եհովայի լույսով քայլենք:+   Ո՛վ Աստված, քո ժողովրդին՝ Հակոբի սերնդին, դու թողել ես,+Քանի որ Արևելքից բազում սովորույթներ են որդեգրել,Մոգությամբ են զբաղվում+ փղշտացիների պես,Նրանց մեջ օտարականների շատ զավակներ կան:   Նրանց երկիրը լի է արծաթով ու ոսկով,Նրանց գանձերին վերջ չկա: Նրանց երկիրը լի է ձիերով,Նրանց կառքերին թիվ չկա:+   Նրանց երկիրը լի է փուչ աստվածներով:+ Նրանք խոնարհվում են իրենց իսկ ձեռքի գործերի առաջ,Իրենց մատներով կերտածի առաջ:   Այդպես մարդը նվաստացնում ու ցածրացնում է ինքն իրեն. Դու չես կարող նրանց ներել: 10  Ժայռի ճեղքե՛րը մտեք, հողի մեջ թաքնվե՛քԵհովայի ահազդու ցասումից,Նրա փառահեղ մեծությունից:+ 11  Մարդու գոռոզ աչքերը կխոնարհեցվեն,Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն: Այդ օրը միմիայն Եհովան կմեծարվի, 12  Քանի որ դա Զորքերի տեր Եհովայի օրն է:+ Այն վրա կհասնի բոլոր գոռոզ ու մեծամիտ մարդկանց՝Լինեն անվանի, թե աննշան:+ 13  Այն վրա կհասնի Լիբանանի բոլոր վեհապանծ ու բարձր մայրիներին,Բասանի բոլոր կաղնիներին, 14  Բոլոր բարձրաբերձ լեռներին,Բոլոր վեր խոյացած բլուրներին, 15  Բոլոր բարձր աշտարակներին,Բոլոր ամրացված պարիսպներին, 16  Թարսիսյան բոլոր նավերին,+Բոլոր ճոխ նավակներին: 17  Գոռոզը կցածրացվի,Մեծամիտ մարդիկ կնվաստացվեն: Այդ օրը միմիայն Եհովան կմեծարվի: 18  Փուչ աստվածները իսպառ կվերանան:+ 19  Մարդիկ քարայրերի ու խոռոչների մեջ կմտնեն+Եհովայի ահազդու ցասումից,Նրա փառահեղ մեծությունից,+Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի: 20  Այդ օրը մարդիկ կվերցնեն իրենց շինած պաշտամունքի առարկաները՝Իրենց արծաթե ու ոսկե փուչ կուռքերը,Եվ կնետեն սրընչակների* ու չղջիկների առաջ:+ 21  Նրանք քարայրերի ու ժայռերի խոռոչների մեջ կմտնենԵհովայի ահազդու ցասումից,Նրա փառահեղ մեծությունից,Երբ նա վեր կենա, որ երկիրը ահուդողի մեջ գցի: 22  Հանուն ձեր իսկ բարօրության՝ ձեր հույսն այլևս մի՛ դրեք մարդու վրա,Ում կյանքը շնչելուց է կախված. Ինչպե՞ս կարելի է ապավինել նրան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Գութանի՝ արորի մետաղյա կտրիչը, որը մտնում է հողի մեջ և ճեղքում այն:
Էտելու՝ ավելորդ ճյուղերը կտրելու գործիք:
Փոքր չափի անկուշտ կաթնասուններ: