Եսայիա 21։1-17
21 Ծովանման անապատի* դեմ ուղղված պատգամ:+
«Հարավից սուրող մրրիկի պես աղետ է գալիս,Գալիս է անապատից՝ զարհուրելի երկրից:+
2 Ինձ մի ահարկու տեսիլք է տրվել.
Նենգը նենգությամբ է վարվում,Կործանիչը կործանում է:
Առա՛ջ, ո՛վ Էլամ: Պաշարի՛ր, ո՛վ Մարաստան:+
Նրա* պատճառած բոլոր տառապանքներին ես վերջ կդնեմ»:+
3 Այս տեսիլքից ես սաստիկ տանջվում եմ:+
Ծննդաբերող կնոջ պես ջղաձգվում եմ:
Այնպես տագնապած եմ, որ ոչինչ չեմ լսում:
Այնքան մտահոգված եմ, որ ոչինչ չեմ տեսնում:
4 Սիրտս տրոփում է, սարսափից դողում եմ:
Մթնշաղը, որին առաջ կարոտով էի սպասում, ինձ սարսուռով է համակում:
5 Սեղա՛ն գցեք, նստելու տեղե՛ր պատրաստեք,Կերե՛ք ու խմե՛ք:+
Իշխաննե՛ր, վե՛ր կացեք և յուղե՛ք վահանը:*
6 Եհովան ինձ ասաց.
«Գնա՛, դիտապահա՛կ կանգնեցրու,Եվ նա ինչ տեսնի, թող տեղեկացնի»:
7 Նա տեսավ մի զույգ ձի լծած մարտակառք,Էշեր լծած մարտակառքԵվ ուղտեր լծած մարտակառք:
Նա, հայացքը սևեռած, մեծ ուշադրությամբ նայում էր դրանց:
8 Հետո գոչեց, ինչպես մի առյուծ կմռնչար.
«Ո՛վ Եհովա, ողջ ցերեկը ես դիտարանի վրա կանգնած եմ լինում,Ամեն գիշեր իմ պահակակետում եմ մնում:+
9 Ահա գալիս են,Զույգ ձի լծած մարտակառքով զինվորներ են գալիս»:+
Ապա բարձր ձայնով ասաց.
«Ընկա՜վ: Ընկա՜վ Բաբելոնը,+Նրա աստվածների բոլոր քանդակված պատկերները ջարդուխուրդ եղած թափված են գետնին»:+
10 Հացահատիկի պես կալսված* իմ* ժողովո՛ւրդ,Իմ կալատեղից դուրս եկած արդյո՛ւնք,*+Ես ձեզ հաղորդել եմ այն ամենը, ինչ լսել եմ Զորքերի տեր Եհովայից՝ Իսրայելի Աստծուց:
11 Դումայի* դեմ ուղղված պատգամ:
Ինչ-որ մեկը կանչում է ինձ Սեիրից.+
«Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին:
Ժամապա՛հ, դեռ ինչքա՞ն կա գիշերվա ավարտին»:
12 Ժամապահը պատասխանեց. «Առավոտն արդեն բացվում է,Բայց հետո կրկին գիշեր կլինի:
Եթե ուզենաք նորից հարցնել, հարցրե՛ք:
Նորի՛ց եկեք»:
13 Անապատային հարթավայրի* դեմ ուղղված պատգամ:
Ո՛վ Դեդանի+ քարավաններ,Դուք անապատային հարթավայրի մացառուտներում կգիշերեք:
14 Ո՛վ Թեմայի+ բնակիչներ,Ջրո՛վ դիմավորեք ծարավին,Հա՛ց բերեք փախուստի մեջ եղողին,
15 Որովհետև նրանք փախել են սրի բերանից, մերկացված սրից,Լարած աղեղից ու դաժան պատերազմից:
16 Ահա թե ինչ ասաց ինձ Եհովան. «Չանցած մեկ տարի (սա վարձու աշխատողի տարիների հաշվարկի պես ճշգրիտ է)՝ Կեդարի+ ողջ փառքը կվերանա:
17 Կեդարի ռազմիկներից ընդամենը մի քանի աղեղնավոր կմնա. չէ՞ որ դա ասել է Եհովան՝ Իսրայելի Աստվածը»:
Ծանոթագրություններ
^ Ըստ ամենայնի, խոսքը հին Բաբելոնիայի շրջանի մասին է, որը ամեն տարի հեղեղվում էր Եփրատի ու Տիգրիսի ջրերով:
^ Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի մասին է:
^ Կամ՝ «օծե՛ք վահանը»: Հնարավոր է՝ վահանը ներկայացնում է ապագա թագավորին:
^ Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
^ Այստեղ «իմ» դերանունը թերևս վերաբերում է Եհովային, ում ներկայացնում է նրա մարգարեն:
^ Բռց.՝ «կալատեղի որդի՛»:
^ Նշանակում է «լռություն»:
^ Ըստ ամենայնի, խոսքը Արաբիայի մասին է: