Եսայիա 23։1-18

  • Տյուրոսի դեմ ուղղված պատգամ (1-18)

23  Տյուրոսի մասին պատգամ:+ Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,+Որովհետև նավահանգիստը կործանվել է, այնտեղ հնարավոր չէ մտնել: Կիտիմի*+ երկրից են այս լուրը հայտնել:   Լռեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ: Ծովով ճամփորդող Սիդոնի+ վաճառականները հարստացրել են ձեզ:   Սիորի*+ շնորհիվ աճած հացահատիկը՝ Նեղոսի ափերին աճած բերքը՝ նրա եկամուտը,Շատ ջրեր է կտրում-անցնում և ազգերին շահույթ բերում:+   Ամաչիր, ո՛վ Սիդոն, ո՛վ ծովափնյա ամրոց,Որովհետև ծովն ասում է. «Ես ծննդաբերության ցավ չեմ քաշել ու չեմ ծնել,Որդիներ ու աղջիկներ* չեմ մեծացրել»:+   Տյուրոսի մասին լուրը մարդկանց սաստիկ ցավ կպատճառի,+Ինչպես որ Եգիպտոսի մասին լուրն էր պատճառել:+   Ծովն անցեք ու Թարսիս փախեք: Ողբացեք, ո՛վ մերձափնյա շրջանի բնակիչներ:   Մի՞թե սա ձեր այն քաղաքն է, որտեղ ցնծություն էր տիրում Դեռևս հնագույն ժամանակներից՝ նրա վաղեմի օրերից: Նրա բնակիչները բնակություն էին հաստատում հեռավոր երկրներում:   Ո՞վ է այս վճիռը կայացրել ընդդեմ Տյուրոսի՝ թագեր շնորհողի,Որի վաճառականները իշխաններ էին,Որի առևտրականները պատիվ էին վայելում ողջ աշխարհում:+   Զորքերի տեր Եհովան է կայացրել այս վճիռը,Որ գետնով տա Տյուրոսին, ով պարծենում է իր գեղեցկությամբ,Որ նվաստացնի ողջ աշխարհում պատիվ վայելողներին:+ 10  Ո՛վ Թարսիսի ժողովուրդ,* Նեղոս գետի պես ողողիր երկիրը. Այլևս նավամատույց* չկա:+ 11  Աստված մեկնել է իր ձեռքը ծովի վրա,Ցնցել է թագավորությունները: Եհովան հրամայել է ոչնչացնել Փյունիկիայի ամրոցները:+ 12  Նա ասում է. «Ո՛վ Սիդոնի ճնշված ժողովուրդ,*Դու այլևս երբեք չես ցնծա:+ Վեր կաց, ծովն անցիր ու փախիր Կիտիմ,+Բայց այնտեղ էլ հանգիստ չես գտնի»: 13  Ահա երկիրը, որտեղ ապրում են քաղդեացիները:+ Այդ ժողովուրդն է այն* դարձրել անապատաբնակ կենդանիների բնակավայր, ոչ թե Ասորեստանը:+ Նրանք պաշարողական մարտամեքենաներ են կանգնեցրել,Քարուքանդ են արել դրա ամրացված աշտարակները,+Դրանք ավերակների կույտ են դարձրել: 14  Ողբացեք, ո՛վ թարսիսյան նավեր,Քանի որ ձեր ամրոցը կործանվել է:+ 15  Այդ օրը Տյուրոսը կմոռացվի 70 տարով՝+ այնքան, որքան մեկ թագավորի կյանքի տևողությունն է: Երբ լրանա 70 տարին, Տյուրոսին կպատահի այն, ինչ նկարագրվում է մարմնավաճառի մասին մի երգում. 16  «Ո՛վ մոռացված մարմնավաճառ, քնար վերցրու, շրջիր քաղաքով մեկ: Հմտորեն նվագիր քնարդ ու շատ երգեր երգիր, որ քեզ հիշեն»: 17  Երբ լրանա 70 տարին, Եհովան ուշադրություն կդարձնի Տյուրոսին: Տյուրոսը նորից կսկսի վարձ ստանալ և անբարոյականություն կանի երկրի բոլոր թագավորությունների հետ: 18  Բայց նրա շահույթն ու վարձը կընծայվի Եհովային: Այդ ամենը չի կուտակվի, մի կողմ չի դրվի, այլ կտրվի Եհովայի ժողովրդին, որ նրանք կուշտ ուտեն ու նրբագեղ հագուստներ հագնեն:+

Ծանոթագրություններ

Հավանաբար, խոսքը Կիպրոսի մասին է:
Նեղոս գետի վտակներից մեկը:
Բռց.՝ «կույսեր»:
Բռց.՝ «դուստր»:
Կամ հնարավոր է՝ «նավահանգիստ»:
Բռց.՝ «Ո՛վ Սիդոնի կույս դուստր»:
Հնարավոր է՝ վերաբերում է Տյուրոսին: