Եսայիա 24։1-23

  • Եհովան կդատարկի երկիրը (1-23)

    • Եհովան Թագավոր է դարձել Սիոն լեռան վրա (23)

24  Ահա Եհովան երկիրը* կդատարկի ու կամայացնի,+Այն տակնուվրա կանի*+ և բնակիչներին ցիրուցան կանի:+   Ամենքին նույն բանը կվիճակվի. Ժողովրդին՝ նույնը, ինչ քահանային,Ծառային՝ նույնը, ինչ տիրոջը,Աղախնին՝ նույնը, ինչ տիրուհուն,Գնորդին՝ նույնը, ինչ վաճառողին,Պարտատիրոջը՝ նույնը, ինչ պարտապանին,Տոկոսառուին՝ նույնը, ինչ տոկոսով պարտք վերցնողին:+   Երկիրը լիովին կդատարկվի,Ամբողջությամբ կկողոպտվի,+Քանի որ Եհովան է ասել դա:   Երկիրը սգում է,*+ այն հյուծվում է,Պտղաբեր երկիրը չորանում, թոշնում է,Երկրի մեծամեծները ուժասպառ են լինում:   Երկիրը ապականել են այնտեղ բնակվողները,+Քանի որ նրանք շրջանցում են օրենքները,+Փոխում են կանոնները,+Դրժում են հարատև* ուխտը:*+   Այդ պատճառով էլ անեծքը խժռում է երկիրը,+Այնտեղ բնակվողները հանցավոր են ճանաչվում: Երկրի բնակիչների թիվը նվազել է,Շատ քիչ մարդ է մնացել:+   Գինին սուգ է անում,* չորացել է խաղողի վազը,+Զվարթասիրտ բոլոր մարդիկ այժմ հառաչում են:+   Դափերի ցնծագին ձայնը կտրվել է,Խրախճասերների աղմուկը դադարել է,Քաղցրաձայն քնարը լռել է:+   Նրանք գինի են խմում առանց երգ ու տաղի,Ոգելից խմիչքը այն խմողների համար դառնահամ է: 10  Լքված քաղաքը ավերվել է,+Բոլոր տները փակ են, ոչ ոք չի կարող մտնել: 11  Փողոցներում լաց են լինում գինու կարոտից,Ողջ ուրախությունը հօդս է ցնդել,Խինդը վերացել է երկրից:+ 12  Քաղաքն ավերակ է մնացել,Դարպասները ջարդուխուրդ են եղել:+ 13  Ազգերի մեջ իմ ժողովուրդը այս երկրում նման կլինի թափ տրված ձիթենու,+Խաղողի բերքահավաքից հետո ճռաքաղի համար մնացած պտուղների:+ 14  Նրանք կբացականչեն, ուրախությամբ կաղաղակեն,Եհովայի մեծափառությունը կհռչակեն արևմուտքում:*+ 15  Եհովային կփառաբանեն արևելքում,*+Իսրայելի Աստծու՝ Եհովայի անունը կգովաբանեն ծովի կղզիներում:+ 16  Աշխարհի ծայրերից երգեր ենք լսում. «Փա՜ռք արդար Աստծուն»:+ Բայց ես ասում եմ. «Ես հյուծվում եմ, հալումաշ եմ լինում: Վա՜յ ինձ: Դավաճանները դավաճանում են: Այո՛, դավաճանները դավաճանաբար դավաճանում են»:+ 17  Ո՛վ երկրի բնակիչ, քեզ սարսափներ, փոսեր ու թակարդներ են սպասում:+ 18  Սարսափազդու ձայնից փախչողը փոսը կընկնի,Փոսից դուրս եկողը թակարդը կընկնի:+ Երկնքի ջրարգելակները կբացվեն,Երկրի հիմքերը կցնցվեն: 19  Երկիրը ճեղքվել է,Երկիրը սասանվել է,Երկիրը ուժգին ցնցվում է:+ 20  Երկիրը երերում է հարբած մարդու պես,Տարուբերվում է քամուց ճոճվող հյուղի պես: Նա կքել է իր անօրենությունների ծանրության տակ,+Նա վայր կընկնի ու այլևս վեր չի կենա: 21  Այդ օրը Եհովան դատաստանի կենթարկի վերին զորքերինԵվ երկրի թագավորներին: 22  Գուբը գցված բանտարկյալների պես նրանց միասին զնդանում կփակիԵվ շատ օրեր անց իր ուշադրությունը նրանց կդարձնի: 23  Զորքերի տեր Եհովան Թագավոր է դարձել+ Սիոն լեռան վրա՝+ Երուսաղեմում,Փառքով է պսակված իր ժողովրդի երեցների առաջ:+ Նրա փառքից անգամ լիալուսինը կխամրի,Լուսաշող արեգակը ամոթահար կլինի:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Կխեղի դրա կերպարանքը»:
Ըստ ամենայնի, խոսքը Հուդայի և Երուսաղեմի մասին է:
Կամ հնարավոր է՝ «չորանում է»:
Բառարանում տես «Ուխտ»:
Կամ՝ «վաղեմի»:
Կամ հնարավոր է՝ «ցամաքում է»:
Բռց.՝ «ծովից»:
Կամ՝ «լույսի շրջանում»: