Եսայիա 25։1-12

  • Աստծու ժողովուրդը առատ օրհնություններ կվայելի (1-12)

    • Եհովան ընտիր գինով խնջույք կկազմակերպի (6)

    • Մահ այլևս չի լինի (8)

25  Ո՛վ Եհովա, դու իմ Աստվածն ես: Ես մեծարում եմ քեզ, գովաբանում եմ անունդ,Որովհետև դու զարմանահրաշ բաներ ես արել,+Վաղուց ի վեր մտադրած բաներ ես իրագործել+Եվ ցույց ես տվել, որ հավատարիմ+ ու վստահարժան ես:   Քաղաքը վերածել ես քարերի կույտի,Ամրացված քաղաքը՝ ավերակի,Օտարների ամրոցն այլևս գոյություն չունի,Այն երբեք չի վերակառուցվի:   Այդ պատճառով զորեղ ժողովուրդը քեզ կփառաբանի,Բռնակալ ազգերի քաղաքը քո հանդեպ վախով կլցվի:+   Դու ամրոց ես դարձել խեղճի համար,Ամրոց՝ նեղության մեջ եղող աղքատի համար:+ Դարձել ես փոթորկից պաշտպանող ապաստան,Տապից պատսպարող ստվեր:+ Երբ բռնակալները թափում են իրենց ցասումը պարսպին զարկվող անձրևամրրիկի պես,   Արևախանձ երկրին հարվածող տապի պես,Այդժամ դու պապանձեցնում ես օտարների մռնչոցը: Ինչպես ամպի ստվերից տապն է մեղմվում,Այնպես էլ բռնակալների երգն է լռեցվում:   Զորքերի տեր Եհովան այս լեռան վրա+Խնջույք կկազմակերպի բոլոր ժողովուրդների համար,Խնջույք՝ ընտիր ուտեստներով,+ բարձրորակ գինով,*Ոսկրածուծով հարուստ ընտիր ուտեստներով, զտված, բարձրորակ գինով:   Այս լեռան վրա նա կհեռացնի* բոլոր ժողովուրդներին պարուրող ծածկոցը,Կհանի բոլոր ազգերի վրա գցված քողը:   Գերիշխան Տեր Եհովան առհավետ կվերացնի* մահը+Եվ բոլորի երեսից կսրբի արտասուքը:+ Ողջ երկրում կմաքրի իր ժողովրդի անպատվությունը. Եհովան ինքն է ասել դա:   Այդ օրը նրանք կասեն. «Սա մեր Աստվածն է:+ Մենք նրան ենք հուսացել,+Եվ նա կփրկի մեզ:+ Ահա Եհովան: Մենք նրան ենք հուսացել: Եկեք ուրախանանք ու նրա տված փրկությամբ ցնծանք»:+ 10  Եհովան իր ձեռքը այս լեռան վրա կպահի,+Իսկ Մովաբը կկոխկրտվի իր իսկ երկրում,+Ինչպես ծղոտը՝ գոմաղբի կույտի մեջ: 11  Աստված իր ձեռքերը կմեկնի ու կհարվածի Մովաբին,Ինչպես լողորդն է լողալիս ձեռքերի հարվածով ճեղքում ջուրը: Իր ձեռքերի դիպուկ հարվածներով գետնով կտա նրա գոռոզությունը:+ 12  Ամրացված քաղաքը իր բարձր ու ապահով պարիսպներով հանդերձ նա քարուքանդ կանի,Գետնին կտապալի, հողին կհավասարեցնի:

Ծանոթագրություններ

Կամ՝ «նստվածք ունեցող գինով»:
Բռց.՝ «կուլ կտա»:
Բռց.՝ «կուլ կտա»: