Եսայիա 26։1-21

  • Երգ՝ ապավինության ու փրկության մասին (1-21)

    • Յահը՝ Եհովան, հավիտենական Ժայռ է (4)

    • Երկրի վրա բնակվողները արդարություն կսովորեն (9)

    • «Ձեր միջի մահացածները կապրեն» (19)

    • Մտիր քո տան խորքի սենյակները և թաքնվիր (20)

26  Այդ օրը Հուդայի+ երկրում այս երգը կերգեն.+ «Մենք ամուր քաղաք ունենք:+ Նա* տալիս է փրկություն, որն ասես պարիսպ ու պատնեշ լինի:+   Բացեք դարպասները,+ որ արդար ազգը ներս մտնի,Ազգ, որը մնում է հավատարիմ:   Դու, ո՛վ Աստված, կպահպանես նրանց, ովքեր լիովին ապավինում են քեզ,*Նրանց հարատև խաղաղություն կշնորհես,+Քանի որ վստահում են քեզ:+   Եհովային ապավինեք հավիտյան,+Որովհետև հավիտենական Ժայռ է Յահը՝* Եհովան:+   Նա ցածրացրել է բարձունքում բնակվողներին՝ վերամբարձ քաղաքին: Նա տապալում է այն,Գետնին է տապալում, հողին հավասարեցնում:   Այն ոտնակոխ կլինի,Ոտնակոխ կլինի հարստահարվածների ու խեղճերի ոտքերի տակ»:   Արդարի ճանապարհն ուղիղ* է: Եվ քանի որ դու, ո՛վ Աստված, արդար ես,Արդարի ճամփան կհարթես:   Քո արդարության ճանապարհով ընթանալիս, ո՛վ Եհովա,Մեր հույսը դնում ենք քեզ վրա: Մեզ համար թանկ է քո անունը,Մեր փափագն է, որ այն միշտ հիշվի:   Գիշերը իմ ողջ էությամբ քեզ եմ փափագում,Իմ ողջ սրտով քեզ եմ տենչում,+Որովհետև երբ երկրի վրա իրագործում ես քո դատաստանները,Արդարություն են սովորում այնտեղ բնակվողները:+ 10  Նույնիսկ եթե անօրենի հանդեպ բարեհաճություն ցուցաբերվի,Նա արդարություն չի սովորի:+ Անգամ արդարությամբ լի երկրում նա անօրենություն կգործի+Ու Եհովայի մեծափառությունը չի տեսնի:+ 11  Ո՜վ Եհովա, քո ձեռքը վեր է բարձրացված, բայց անօրենները չեն տեսնում այն:+ Նրանք կտեսնեն, որ նախանձախնդրությամբ պաշտպանում ես ժողովրդիդ, և ամոթով կմնան: Այո՛, հակառակորդներիդ համար պահված կրակդ կլափի նրանց: 12  Ո՜վ Եհովա, դու մեզ խաղաղություն կտաս,+Քանի որ ինչի էլ հասնում ենք, քո շնորհիվ է: 13  Ո՜վ մեր Աստված Եհովա, մեզ իշխել են նաև ուրիշ տերեր,+Բայց մենք միայն քո անունն ենք գովաբանում:+ 14  Նրանք մահացած են, չեն ապրելու,Անզոր մեռելներ են, վեր չեն կենալու:+ Դու նրանց պատժել ու ոչնչացրել ես,Նրանց հիշատակն իսպառ վերացրել ես: 15  Ո՜վ Եհովա, դու մեծաթիվ դարձրիր քո ազգը,Այո՛, մեծաթիվ դարձրիր քո ազգը: Քեզ փառավորեցիր,+Երկրի բոլոր սահմանները մեծապես ընդարձակեցիր:+ 16  Ո՜վ Եհովա, իրենց նեղության մեջ նրանք քեզ էին դիմում,Երբ խրատում էիր նրանց, շշնջաձայն աղոթելով՝ իրենց սիրտն էին քո առաջ բացում:+ 17  Ո՜վ Եհովա, դու այնպես արեցիր, որ մենք զգանք մեզ ինչպես հղի մի կին,Որն ուր որ է պետք է ծննդաբերի,Որը ցավեր է քաշում ու ցավից գոռում: 18  Ասես հղիացել ու ծննդաբերության ցավ էինք քաշում,Բայց լոկ քամի ծնեցինք: Երկրին ոչ մի փրկություն չբերեցինք,Երկրի համար չծնեցինք ոչ մի բնակիչ: 19  Աստված ասում է. «Ձեր միջի մահացածները կապրեն: Իմ ժողովրդի դիերը* վեր կկենան:+ Արթնացեք և ուրախ բացականչեք, ո՛վ հողի մեջ պառկածներ,+Որովհետև ձեզ վրա իջած ցողը վաղորդյան ցող է,*Երկիրը բաց կթողնի անզոր պառկած մեռելներին, ու նրանք կյանքի կգան:* 20  Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո տան խորքի սենյակներըԵվ հետևիցդ փակիր դռները:+ Մի պահ թաքնվիր, մինչև որ անցնի իմ բարկությունը:+ 21  Ահա ես՝ Եհովաս, դուրս եմ գալիս իմ բնակավայրից,Որ հաշիվ պահանջեմ երկրի բնակիչներիցԻրենց գործած հանցանքների համար: Երկրում կատարված արյունահեղությունները կբացահայտվեն,Եվ երկիրն այլևս չի թաքցնի սպանվածներին»:

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, խոսքը Աստծու մասին է:
Կամ հնարավոր է՝ «հաստատուն միտք ունեցողներին»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ՝ «հարթ»:
Բռց.՝ «Իմ դին»:
Կամ հնարավոր է՝ «խոտաբույսերի (փիփերթի) ցող է»:
Կամ՝ «Երկիրը ծնունդ կտա անզոր մեռելներին»: