Եսայիա 28։1-29

  • Վա՜յ Եփրեմի հարբեցողներին (1-6)

  • Հուդայի քահանաներն ու մարգարեները երերում են (7-13)

  • «Մենք մահվան հետ ուխտ ենք կապել» (14-22)

    • Թանկարժեք անկյունաքար՝ Սիոնում (16)

    • Եհովայի արտասովոր գործը (21)

  • Օրինակով ցույց է տրվում, թե Եհովան որքան իմաստնորեն է խրատում (23-29)

28  Վա՜յ Եփրեմի+ հարբեցողների փառապանծ* պսակին,*Նրա վեհաշուք գեղեցկությանը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին:   Ահա Եհովան կուղարկի ուժեղ, զորավոր մեկին: Կարկտաբեր, որոտաձայն մրրիկի, կործանարար հողմի պես,Ուժգին հեղեղներ առաջացնող որոտաբեր փոթորկի պեսՆա ողջ ուժով այդ պսակը կշպրտի գետնին:   Եփրեմի հարբեցողների փառապանծ պսակները կկոխկրտվեն:+   Նրա վեհաշուք գեղեցկությունը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին,Նման կլինի ամռանից առաջ հասնող թզի. Տեսնողն անմիջապես պոկում է այն և կուլ տալիս:  Այդ օրը Զորքերի տեր Եհովան իր ժողովրդից ողջ մնացածների համար փառահեղ պսակ և գեղեցիկ ծաղկեպսակ կդառնա:+  Նա դատավորական աթոռին նստածին կմղի արդարությամբ դատել և զորության աղբյուր կլինի նրանց համար, ովքեր քաղաքի դարպասի մոտ հետ են մղում թշնամու հարձակումը:+   Ուրիշներն էլ են, գինուն տրվելով, շեղվել ճանապարհից,Երերում են ոգելից խմիչքից. Քահանան ու մարգարեն, խմիչքին տրվելով, շեղվել են ճանապարհից,Գինին մթագնել է նրանց միտքը,Երերում են ոգելից խմիչքից: Նրանք իրենց տեսիլքներից մոլորվում են,Իրենց դատողությունների մեջ սխալվում են:+   Նրանց սեղանները լիքն են գարշելի փսխանքով. Մաքուր տեղ չկա:   Նրանք ասում են. «Այս մարդն ո՞ւմ է ուզում գիտելիք տալ,Ո՞ւմ է ուզում բացատրել հաղորդված լուրը: Ի՞նչ է, կաթից կտրված երեխանե՞ր ենք,Կրծքից կտրված մանուկնե՞ր ենք: 10  Նա անընդհատ ասում է. «Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը: Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+ Մի քիչ այս, մի քիչ այն»»:* 11  Ուստի Աստված այս ժողովրդի հետ կխոսի օտար լեզվով՝ կակազոց հիշեցնող խոսվածքով:+ 12  Մի ժամանակ նա ասել էր նրանց. «Սա է հանգիստ առնելու վայրը: Թող հոգնածը հանգիստ առնի: Սա է թարմություն ստանալու վայրը»: Բայց նրանք չուզեցին լսել:+ 13  Դրա համար էլ Եհովան կստիպի նրանց հասկանալ, թե ինչ են նշանակում այս խոսքերը. «Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը: Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+ Մի քիչ այս, մի քիչ այն»: Այնպես որ, երբ նրանք քայլեն, մեջքի վրա կընկնեն,Ջարդուխուրդ կլինեն, ծուղակը կընկնեն ու կբռնվեն:+ 14  Ուստի լսեք Եհովայի խոսքը, ո՛վ պարծենկոտներ,Այս ժողովրդի իշխաննե՛ր, որ Երուսաղեմում եք: 15  Դուք ասում եք. «Մենք մահվան հետ ուխտ ենք կապել,Գերեզմանի* հետ դաշինք ունենք:*+ Թե հորդահոս ջրհեղեղ էլ լինի,Մեզ չի հասնի,Քանի որ ապաստան ենք գտել ստի մեջ,Թաքնվել ենք կեղծիքի մեջ»:+ 16  Հետևաբար Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Սիոնում որպես հիմք մի փորձված քար եմ դնում,+Որպես ամուր հիմք+ թանկարժեք անկյունաքար եմ դնում:+ Նրան հավատացողը խուճապի չի մատնվի:+ 17  Ես արդարությունը կդարձնեմ չափման լար+ ու հարթաչափ:*+ Կարկուտը կոչնչացնի ստի վրա հիմնված ապաստանը,Ջրերը կհեղեղեն ձեր թաքստոցը: 18  Մահվան հետ կապած ձեր ուխտը կխափանվի,Գերեզմանի* հետ ձեր դաշինքը կխզվի:+ Եվ երբ հորդահոս ջրհեղեղ լինի,Ձեզ կսրբի-կտանի: 19  Ամեն անգամ, երբ այդ հեղեղը գա,Ձեզ կքշի-կտանի,+Եվ դա կլինի ամեն առավոտ, գիշեր-ցերեկ: Միայն սարսափը կստիպի հասկանալ լսածը»:* 20  Չափազանց կարճ է մահճակալը՝ դրա վրա մարմնով մեկ ձգվելու համար,Չափազանց նեղ է ծածկոցը՝ դրանով փաթաթվելու համար: 21  Եհովան գործի կանցնի, ինչպես որ Փարասին լեռան վրա գործի անցավ,Նա կգործի, ինչպես Գաբաոնի մոտի հարթավայրում գործեց,+Որ կատարի իր անելիքը՝ իր անսպասելի անելիքը,Որ անի իր գործը՝ իր արտասովոր գործը:+ 22  Եվ ուրեմն դադարեք ծաղրելուց,+Որ ձեր կապանքները ավելի ուժեղ չձգվեն,Քանի որ ես լսել եմ Գերիշխան Տեր, Զորքերի տեր Եհովայից,Որ ողջ երկրի համար կործանում է վճռված:+ 23  Ականջ դրեք խոսքերիս, լսեք ինձ,Ուշադրություն դարձրեք, ասածս լսեք: 24  Սերմ ցանելու համար հողը հերկողը մի՞թե ողջ օրն է հերկում,Մի՞թե շարունակ փխրեցնում է ու տափանում:+ 25  Մակերեսը հարթեցնելուց հետո մի՞թե շաղ չի տալիս սև սոնիճը* և չաման ցանում,Մի՞թե չի ցանում ցորենը, կորեկն ու գարին իրենց հատկացված տեղերումԵվ հաճարը՝+ իր արտի եզրերին: 26  Աստված ճիշտ ձևով է ուսուցանում* մարդուն,Կրթում է նրան:+ 27  Չէ՞ որ սև սոնիճը կամնով* չեն մանրում,+Չամանի վրայով կամնասայլի անիվ չեն պտտեցնում,Այլ սև չամանը կալսաթակով են ծեծում,Չամանն էլ՝ փայտով: 28  Հացի համար հացահատիկ կալսելիս մի՞թե այն անդադար մանրում են: Ո՛չ, այն անդադար չեն տրորում:+ Եվ երբ ձիերին լծված սայլի անիվները պտտեցնում են հացահատիկի վրայով,Այնպես են անում, որ այն չփշրվի:+ 29  Այս ամենն էլ է Զորքերի տեր Եհովայից,Ում մտադրությունները հրաշալի են,Ում իրականացրած գործերը մեծափառ են:*+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հպարտ», «գոռոզ»:
Ըստ ամենայնի, խոսքը մայրաքաղաքի՝ Սամարիայի մասին է:
Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
Կրոնական առաջնորդների համար Եսայիայի հայտնած լուրը ձանձրալի էր և նման էր մանկական ոտանավորի:
Կամ՝ «Այս չափման լարը, այն չափման լարը, այս չափման լարը, այն չափման լարը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «տեսիլք ենք տեսել»:
Կամ՝ «ուղղալար»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ հնարավոր է՝ «Երբ նրանք հասկանան, ահազդու սարսափով կհամակվեն»:
Բույս, որի հատիկներն օգտագործում են որպես համեմունք:
Կամ՝ «խրատում», «պատժում»:
Հացահատիկը մանրելու գործիք:
Կամ՝ «Ում իմաստությունը մեծ է»: