Եսայիա 29։1-24

  • «Վա՜յ Արիելին» (1-16)

    • Աստծուն միայն շուրթերով պաշտողները դատապարտվում են (13)

  • Խուլերը կլսեն, կույրերը կտեսնեն (17-24)

29  «Վա՜յ Արիելին,* Արիելին՝ այն քաղաքին, որտեղ Դավիթը ճամբար էր դրել:+ Շարունակեք տարեցտարի ձեր տոները նշել:+   Ես նեղության մեջ կգցեմ Արիելին,+Այնտեղ սուգ ու ողբ կլինի:+ Ինձ համար նա կդառնա զոհասեղանի կրակարան:+   Ո՛վ Արիել, ես ամեն կողմից բանակ կդնեմ քո դեմ,Ցցապատով կշրջափակեմ քեզ,Պաշարողական ամրություններ կկանգնեցնեմ:+   Դու կնվաստացվես, գետնին կգցվես,Եվ երբ այնտեղից խոսես,Հողը կխլացնի ասածներդ: Գետնից դուրս եկող ձայնդ+ նման կլինի ոգեհարցի ձայնի,Հողի միջից հնչող խոսքերդ նման կլինեն ծվծվոցի:   Թշնամիներիդ բազմությունը մանր փոշու կվերածվի,+Բռնակալների ամբոխը կնմանվի քամուց քշվող մղեղի:*+ Դա կլինի մի ակնթարթում, հանկարծակի:+   Ես՝ Զորքերի տեր Եհովաս, կփրկեմ քեզՈրոտով, երկրաշարժով և հուժկու ձայնով,Մրրիկով, փոթորկով և սպառող կրակի բոցով»:+   Այդ ժամանակ Արիելի դեմ պատերազմող բոլոր ազգերի բազմությունը,+Նրա դեմ բոլոր պատերազմողները,Նրա դեմ դուրս եկած պաշարողական մեքենաներըԵվ նրանք, ովքեր նեղության մեջ են գցում նրան,Երազի, գիշերվա տեսիլքի պես կչքանան:   Ինչպես որ քաղցածն է երազում տեսնում, թե ուտում է,Բայց արթնանում է դատարկ փորով,Եվ ինչպես որ ծարավն է երազում տեսնում, թե խմում է,Բայց արթնանում է հյուծված ու ծարավ,Նույնն էլ սպասում է բոլոր ազգերի բազմությանը,Որ պատերազմում են Սիոն լեռան դեմ:+   Ո՛վ մարդիկ, զարմանքից քար կտրեք, ապշահար եղեք,+Կուրացրեք ինքներդ ձեզ, կուրացեք:+ Դուք հարբել եք, բայց ոչ գինուց,Երերում եք, բայց ոչ ոգելից խմիչքից: 10  Եհովան ձեզ վրա խոր քուն է բերել,+Նա փակել է ձեր աչքերը՝ կուրացրել է ձեր մարգարեներին,+Նա ծածկել է ձեր գլուխները՝ կուրացրել է ձեր տեսանողներին:*+ 11  Բոլոր տեսիլքները ձեզ համար ասես կնքված գրքում գրված խոսքեր լինեն:+ Այն տալիս են կարդալ իմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Չեմ կարող, այն կնքված է»: 12  Հետո տալիս են կարդալ չիմացողին ու ասում՝ «Բարձրաձայն կարդա, խնդրեմ», բայց նա պատասխանում է՝ «Ես ընդհանրապես կարդալ չգիտեմ»: 13  Եհովան ասում է. «Այս մարդիկ պնդում են, թե ինձ պաշտում են,Բայց միայն իրենց շուրթերով են պատվում ինձ,+Իսկ նրանց սիրտը հեռացած է ինձանից: Իմ հանդեպ նրանց վախը հիմնված է մարդկային պատվիրանների վրա,Պատվիրաններ, որ մարդիկ են սովորեցրել:+ 14  Ուստի ես այս ժողովրդի հետ նորից արտառոց կերպով կվարվեմ,+Իրար հետևից արտասովոր բաներ կանեմ: Նրանց իմաստունների իմաստությունը ոչնչի կվերածվի,Եվ նրանց խելացի մարդկանց հասկացողությունը կկորչի»:+ 15  Վա՜յ նրանց, ովքեր ամեն ինչ անում են, որ իրենց մտադրությունները Եհովայից թաքցնեն:+ Նրանք իրենց գործերը մութ տեղում են անումԵվ ասում են. «Ո՞վ է մեզ տեսնում,Ո՞վ է իմանում, թե ինչ ենք անում»:+ 16  Ինչպե՜ս եք աղավաղում ամեն ինչ:* Մի՞թե կարելի է բրուտին նույն աչքով նայել, ինչ կավին:+ Մի՞թե շինվածը իրեն շինողի մասին կասի. «Նա ինձ չի շինել»:+ Մի՞թե ստեղծվածը իրեն ստեղծողի մասին կասի. «Նա ոչինչ չի հասկանում»:+ 17  Շատ քիչ ժամանակ անց Լիբանանը կդառնա պտղաբեր այգի,+Եվ այդ այգին անտառի կնմանվի:+ 18  Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը,Եվ կույրերը, դուրս գալով խավարի ու մթության միջից, կտեսնեն:+ 19  Հեզերն անչափ կուրախանան Եհովայով,Եվ խեղճերը կցնծան Իսրայելի Սրբով.+ 20  Չէ՞ որ բռնավոր մարդու վերջը կգա,Պարծենկոտը կվերանա,Եվ ում ուշքն ու միտքը միայն վնաս հասցնելն է, կոչնչանան:+ 21  Այո՛, կոչնչանան նրանք, ովքեր սուտ խոսքերով մարդուն մեղավոր են հանում,Ովքեր քաղաքի դարպասի մոտ արդարությունը պաշտպանողի* համար ծուղակ են դնում,+Ովքեր անհիմն փաստարկներով արդարին զրկում են արդարադատությունից:+ 22  Ուստի Եհովան՝ Աբրահամին փրկագնողը,+ Հակոբի տան մասին ասում է. «Հակոբն այլևս չի ամաչի,Եվ նրա դեմքը էլ չի գունատվի:*+ 23  Նա իր շուրջբոլորը կտեսնի իր զավակներին, որոնք իմ ձեռքի գործն են,+Եվ բոլորը միասին կսրբացնեն իմ անունը,Այո՛, կպատվեն ինձ՝ Հակոբի Սրբին,Եվ կակնածեն ինձնից՝ Իսրայելի Աստծուց:+ 24  Այդ ժամանակ ճիշտ ուղուց շեղվածները* հասկացողություն ձեռք կբերեն,Եվ տրտնջացողները խրատ կընդունեն»:

Ծանոթագրություններ

Հնարավոր է՝ նշանակում է «Աստծու զոհասեղանի կրակարան»: Ըստ ամենայնի, խոսքը Երուսաղեմի մասին է:
Այսինքն՝ հացահատիկի թեփի:
Եբր.՝ խոզիմ: Բառարանում տես «Տեսանող»:
Կամ՝ «Ինչքա՜ն այլասերված եք»:
Բռց.՝ «սխալը ցույց տվողի»:
Այսինքն՝ ամոթից և հիասթափությունից:
Բռց.՝ «ոգով մոլորվածները»: