Եսայիա 31։1-9

  • Իրական օգնություն Աստված կարող է տալ, ոչ թե մարդը (1-9)

    • Եգիպտոսի ձիերը մարմնեղեն են (3)

31  Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար Եգիպտոս են գնում,+Նժույգներին են ապավինում,+Վստահում են բազմաքանակ մարտակառքերին,Պատերազմական զորեղ ձիերին* Եվ իրենց հույսը Իսրայելի Սրբի վրա չեն դնում,Եհովայի առաջնորդությունը չեն փնտրում:*   Բայց դե նա էլ է իմաստուն և աղետ կբերի,Նա իր խոսքերը հետ չի վերցնի: Վեր կկենա չարագործների խառնամբոխի դեմ,Մեղսագործներին օգնողների դեմ:+   Եգիպտացիները, սակայն, Աստված չեն, ընդամենը մարդ են,Նրանց ձիերը մարմնեղեն են, ոչ թե ոգեղեն:+ Երբ Եհովան բարձրացնի իր ձեռքը,Օգնություն առաջարկողը կսայթաքի,Օգնություն ստացողը կընկնի,Բոլորը միասին կկործանվեն:   Եհովան ասել է ինձ. «Ինչպես առյուծը՝ զորեղ առյուծը, մռնչալով պահպանում է իր որսը,Երբ հովիվները ողջ բազմությամբ դուրս են գալիս նրա դեմ,Եվ չի սարսափում նրանց ձայներից,Չի վախենում նրանց աղմուկ-աղաղակից,Այնպես էլ Զորքերի տեր Եհովան պատերազմելու կգաՍիոն լեռան և դրա գագաթի համար:   Ինչպես թռչունն է սրընթաց իջնում՝ իր ձագերին պաշտպանելու,Այնպես էլ Զորքերի տեր Եհովան կպաշտպանի Երուսաղեմը,+Նրան կպաշտպանի ու կազատի, կգթա ու կփրկի»:  «Ո՛վ Իսրայելի ժողովուրդ, վերադարձիր նրա մոտ, ում դեմ հանդգնորեն ապստամբել ես:+  Այդ օրը յուրաքանչյուրդ կհրաժարվեք ձեր արծաթե ու ոսկե փուչ աստվածներից, որոնք ձեր ձեռքով եք շինել ու այդպիսով մեղք գործել:   Ասորեստանը* կընկնի սրից, բայց ոչ մարդու սրից,Նրան կխժռի սուրը, բայց ոչ մարդկային սուրը:+ Սրից ազատվելու համար նա փախուստի կդիմի,Հարկադիր աշխատանքի կլծվեն նրա երիտասարդները:   Ով նրա համար ժայռ էր, սարսափից կփոշիանա,Նրա իշխանները, նշանասյունը տեսնելով, ահուդողի մեջ կընկնեն»,– ասում է Եհովան,Ում լույսը* շողում է Սիոնում, ում կրակարանը վառվում է Երուսաղեմում:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ձիավորներին»:
Բռց.՝ «Եհովային չեն փնտրում»:
Կամ՝ «Ասորեստանցին»:
Կամ՝ «կրակը»: