Եսայիա 32։1-20
32 Ահա մի թագավոր,+ ով արդարությամբ կթագավորի,+Եվ իշխաններ, ովքեր արդարությամբ կիշխեն:
2 Ամեն մեկը կլինի քամուց պաշտպանող պատսպարան,Փոթորկից պաշտպանող ապաստան,Ջրի վտակներ՝ անջուր երկրում,+Ստվեր գցող մեծ ապառաժ՝ արևախանձ երկրում:
3 Տեսնողների աչքերն այլևս չեն փակվի,Լսողների ականջները այդժամ հստակ կլսեն:
4 Չկշռադատողները կսովորեն խորհրդածել իմացածի մասին,Եվ կակազողների լեզուն սահուն ու պարզ կխոսի:+
5 Անխոհեմին այլևս մեծահոգի* չեն կոչիԵվ անսկզբունքային մարդուն այլևս ազնվաբարո չեն անվանի,
6 Որովհետև անխոհեմը անհեթեթ բաներ է խոսում,Իր սրտում վնասաբեր ծրագրեր է կազմում,+Որ հավատուրացություն* խրախուսի ու Եհովայի մասին կեղծ բաներ խոսի,Որ քաղցածին առանց սնունդ ուղարկի և ծարավին ջրից զրկի:
7 Անսկզբունքային մարդը նենգ բաներ է մտադրում.+
Նա ամոթալի վարմունք է խրախուսում՝Ցանկանալով ստերով խորտակել տառապյալին ու խեղճին,+Անգամ եթե նրանք իրավացի են:
8 Մինչդեռ մեծահոգի մարդը մեծահոգի բաներ է մտադրումԵվ անշեղորեն մեծահոգությամբ* է վարվում:
9 Ո՛վ ինքնագոհ կանայք, վե՛ր կացեք ու լսե՛ք ինձ:
Ո՛վ անհոգ դուստրեր,+ ուշադրությո՛ւն դարձրեք իմ ասածին:
10 Չանցած մի տարի ու մի փոքր ավելի՝ դուք՝ անհոգներդ, կսարսռաք,Որովհետև բերքահավաքի շրջանը կավարտվի, բայց ոչ մի պտուղ էլ չի հավաքվի:+
11 Ահուդողի մե՛ջ ընկեք, ինքնագո՛հ կանայք,Դուք, որ անհոգ եք, սարսուռո՛վ համակվեք,Հանե՛ք ձեր հագուստն ու մերկացե՛ք,Ձեր մեջքը քրձո՛վ գոտևորեք:+
12 Կուրծք ծեծելով ողբացե՛քԲերրի դաշտերի և պտղաբեր վազերի համար:
13 Իմ ժողովրդի երկիրը կպատվի փշերով ու փշաթփերով,Դրանցով կծածկվեն բոլոր տները, որ մի ժամանակ լցված էին խինդով,Այո՛, ողջ քաղաքը, որտեղ ցնծություն էր տիրում:+
14 Ամուր աշտարակը կլքվի,Աղմկոտ քաղաքը կդատարկվի,+Օֆելն*+ ու դիտաշտարակը ընդմիշտ կամայանան,Կդառնան դրախտավայր վայրի էշերի համար,Արոտավայր՝ հոտերի համար:+
15 Այդպես կլինի, մինչև որ ոգին վերևից մեզ վրա թափվի:+
Այդ ժամանակ անապատը պտղաբեր այգի կդառնա,Եվ այդ այգին անտառի կնմանվի,+
16 Անապատում արդարադատություն կհաստատվի,Եվ պտղաբեր այգում արդարություն կտիրի:+
17 Ճշմարիտ արդարությունը կբերի խաղաղություն,+Կբերի հարատև անդորր ու ապահովություն:+
18 Իմ ժողովուրդը կբնակվի խաղաղ երկրում,Ապահով բնակավայրերում և անդորրավետ հանգրվանում:+
19 Մինչդեռ անտառը կարկտից հողին կհավասարվի,Քաղաքը հիմնահատակ կավերվի:
20 Երջանիկ եք դուք, որ սերմ եք ցանում ամենուր, որտեղ ջուր կա,Որ արձակ եք թողնում ցլին ու էշին:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «առատաձեռն»:
^ Կամ՝ «անհարգալից վարք»:
^ Կամ՝ «առատաձեռնությամբ»:
^ Ըստ ամենայնի, Օֆելը Երուսաղեմի մոտակայքում կամ Երուսաղեմում գտնվող բլուր էր: