Եսայիա 35։1-10

  • Դրախտը կվերականգնվի (1-7)

    • Կույրերը կտեսնեն, խուլերը կլսեն (5)

  • Սրբության ճանապարհով կքայլեն փրկագնվածները (8-10)

35  Անապատն ու չոր երկիրը ցնծությամբ կլցվեն,+Անապատային հարթավայրը խինդով կլցվի ու կծաղկի զաֆրանի* պես:+   Այն փարթամորեն կծաղկի,+Կցնծա ու հրճվանքով կբացականչի: Այն կօժտվի Լիբանանի փառքով,+Կարմեղոսի+ ու Սարոնի+ վայելչությամբ: Մարդիկ կտեսնեն Եհովայի փառքը, մեր Աստծու փառահեղությունը:   Զորացրեք թույլ ձեռքերը,Ամրացրեք դողդոջուն ծնկները:+   Նրանց, ում սիրտը լի է անհանգստությամբ, ասեք. «Ուժե՛ղ եղեք: Մի՛ վախեցեք: Ձեր Աստվածը կգա, որ վրեժ առնի,Աստված կգա, որ հատուցի,+Նա կգա ու ձեզ կփրկի»:+   Այդ ժամանակ կույրերի աչքերը կտեսնեն,+Եվ խուլերի ականջները կբացվեն:+   Այդ ժամանակ կաղերը եղջերուի պես կցատկոտեն,+Եվ համրերը ուրախությունից կբացականչեն:+ Անապատում ջրեր կժայթքեն,Անապատային հարթավայրում գետեր կհոսեն:   Արևախանձ վայրը եղեգնաշատ լիճ կդառնա,Ծարավուտ երկրում ջրի աղբյուրներ կհորդեն:+ Այնտեղ, ուր շնագայլերի որջեր էին,+Կանաչ խոտ, եղեգ ու պապիրուս կաճեն:   Այնտեղ մի մեծ ճանապարհ կլինի,+Մի ուղի, որը Սրբության ճանապարհ կկոչվի: Անմաքուրը դրանով չի անցնի,+Այդ ուղով կընթանան միայն նրանք, ում թույլ կտրվի,Ոչ մի հիմար դրա վրա ոտք չի դնի:   Այնտեղ առյուծ չի լինի,Ոչ մի գիշատիչ գազան այնտեղով չի անցնի. Դրանց չես տեսնի այնտեղ:+ Այդ ուղով միայն փրկագնվածները կքայլեն:+ 10  Եհովայի կողմից փրկագնվածները կվերադառնան+ Եվ ուրախ բացականչություններով Սիոն կգան:+ Նրանց գլխին կդրվի հարատև ուրախության պսակը:+ Նրանք խինդ ու ցնծություն կվայելեն,Վիշտն ու հառաչանքը անհետ կկորչեն:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «քրքումի»: