Եսայիա 38։1-22
38 Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ:+ Ամոզի որդի Եսայիան+ եկավ նրա մոտ ու ասաց. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Կարգադրություններ արա քո տան անդամներին, քանի որ դու մեռնելու ես, չես ապաքինվելու»»:+
2 Լսելով այդ խոսքերը՝ Եզեկիան դեմքով դեպի պատը շրջվեց ու աղոթեց Եհովային.
3 «Աղաչում եմ քեզ, ո՜վ Եհովա, հիշիր,+ խնդրում եմ, որ քո առաջ ողջ սրտով ու հավատարմությամբ եմ քայլել+ և արել եմ այն, ինչը ճիշտ է քո աչքում»: Եվ Եզեկիան դառնագին լաց եղավ:
4 Այդ ժամանակ Եհովան ասաց Եսայիային.
5 «Հետ դարձիր ու ասա Եզեկիային.+ «Եհովան՝ քո հայր Դավթի Աստվածը, ասում է. «Ես լսեցի քո աղոթքը+ և տեսա քո արցունքները:+ Ես 15 տարի կավելացնեմ քո կյանքին:+
6 Ասորեստանի թագավորի ձեռքից կփրկեմ քեզ ու այս քաղաքը և կպաշտպանեմ այն:+
7 Սա նշան կլինի Եհովայից, որից կիմանաս, որ Եհովան կկատարի իր խոսքը.+
8 ես այնպես կանեմ, որ Աքազի սանդուղքի* աստիճաններով իջած ստվերը տասը աստիճան հետ շարժվի»»»:+ Եվ ստվերը, որ արևի շարժին զուգընթաց իջել էր աստիճաններով, տասը աստիճան հետ դարձավ:
9 Ահա թե ինչ խոսքեր գրեց Հուդայի Եզեկիա թագավորը, երբ հիվանդացավ և հետո առողջացավ:
10 Ես ասացի. «Կյանքիս լոկ կեսն ապրած՝Ստիպված եմ գերեզման իջնել,*Կյանքիս մնացած տարիներից զրկվել»:
11 Ես ասացի. «Չեմ տեսնի Յահի* բարեհաճությունը,Այլևս ապրողների մեջ չեմ լինի+ ու Յահի բարեհաճությունը չեմ տեսնի:
Երբ լինեմ այնտեղ, որտեղ կյանք չկա,Մարդկանց այլևս չեմ տեսնի:
12 Իմ օթևանը հովվի վրանի պես հավաքել ու հեռու են տարել:+
Ես փաթաթել եմ կյանքս, ինչպես մանածագործը գործվածքն է փաթաթում:
Աստված կտրում է կյանքիս թելը, ինչպես հենքաթելերն են կտրում,Լուսաբացից մինչև գիշեր ինձ հետզհետե դեպի իմ վախճանն է տանում:+
13 Ողջ գիշեր փորձում եմ ինքս ինձ հանգստացնել,Բայց նա առյուծի պես կոտրում է բոլոր ոսկորներս,Լուսաբացից մինչև գիշեր ինձ հետզհետե դեպի իմ վախճանն է տանում:+
14 Մանգաղաթևի, կեռնեխի* պես ծվծվում եմ,+Աղավնու պես ղունղունում եմ:+
Աչքերս վեր նայելուց հոգնել են,+Ո՜վ Եհովա, ես տառապում եմ:
Ինձ աջակից եղիր:+
15 Էլ ի՞նչ կարող եմ ասել:
Նա ասաց ու արեց:
Հիշելով իմ կրած տառապանքը՝Կյանքիս բոլոր տարիներին ես խոնարհաբար կվարվեմ:
16 Ո՜վ Եհովա, քո շնորհիվ* են մարդիկ ապրում,Եվ իմ կյանքն էլ քո շնորհիվ է պահպանվում:
Դու ինձ կառողջացնես ու ողջ կպահես:+
17 Խաղաղություն չունեի, դառը կսկիծով էի լցված:
Բայց դու, իմ հանդեպ ջերմ սիրուց մղված,Կործանումից* ինձ փրկեցիր,+Իմ բոլոր մեղքերը մեջքիդ հետևը գցեցիր:*+
18 Չէ՞ որ գերեզմանը* չի կարող քեզ գովաբանել,+Մահը չի կարող քեզ փառաբանել:+
Գերեզմանափոսն իջնողները չեն կարող հուսալ, որ կտեսնեն հավատարմությունդ:+
19 Ապրողները, միայն ապրողները կարող են քեզ գովաբանել,Ինչպես որ ես եմ անում այսօր:
Հայրը կարող է որդիներին քո հավատարմության մասին պատմել:+
20 Ո՜վ Եհովա, փրկիր ինձ:
Եվ մենք մեր կյանքի բոլոր օրերում Եհովայի տանը+Լարային գործիքներով կկատարենք իմ երգերը»:+
21 Եսայիան ասաց. «Չորացրած թզի բլիթ* բերեք ու դրեք թարախապալարի վրա, որ նա առողջանա»:+
22 Մինչ այդ Եզեկիան հարցրել էր Եսայիային. «Ինձ ի՞նչ նշան կտրվի, որ գնալու եմ Եհովայի տուն»:+
Ծանոթագրություններ
^ Հավանաբար, սանդուղքի աստիճանները օգտագործում էին ժամանակը հաշվելու համար, ինչպես որ արեգակնային ժամացույցը:
^ Բռց.՝ «գերեզմանի դարպասներ մտնել»: Գերեզման. եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ «Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
^ Կամ հնարավոր է՝ «կռունկի»:
^ Այսինքն՝ Եհովայի խոսքերի ու գործերի շնորհիվ:
^ Կամ՝ «Կործանման փոսից»:
^ Կամ՝ «Իմ բոլոր մեղքերը հեռացրիր աչքիդ առաջից»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
^ Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված թզի չրերի մասին է: