Եսայիա 42։1-25

  • Աստծու ծառան և նրա առաքելությունը (1-9)

    • «Ես Եհովան եմ: Սա է իմ անունը» (8)

  • Նոր գովաբանական երգ՝ Եհովայի պատվին (10-17)

  • Իսրայելը կույր է և խուլ (18-25)

42  «Ահա իմ ծառան,+ որին ես աջակցում եմ,Իմ ընտրյալը,+ որն ունի իմ հավանությունը:+ Ես նրան տվել եմ իմ ոգին:+ Ժողովուրդների համար նա արդարություն կհաստատի:*+   Նա չի աղաղակի և իր ձայնը չի բարձրացնի,Փողոցում նրա ձայնը չի լսվի:+   Կոտրված եղեգը նա չի ջախջախի,Մարող պատրույգը չի հանգցնի,+Հավատարմությամբ կվարվի և արդարություն կհաստատի:+   Նա չի թուլանա ու չի հանձնվի,Մինչև որ երկրի վրա արդարություն չհաստատի:+ Կղզիները սպասում են նրա օրենքին»:*   Ահա թե ինչ է ասում ճշմարիտ Աստվածը՝ Եհովան՝Երկինքն Արարողը, Մեծն Աստվածը, ով սփռել է այն,+Նա, ով ստեղծել է երկիրն ու դրա բոլոր բարիքները,+Նա, ով շունչ է տալիս այնտեղ ապրող մարդկանց,+Կենսատու ուժ* է տալիս դրա վրա քայլողներին.+   «Ես՝ Եհովաս, քեզ կանչել եմ հանուն արդարությանՈւ բռնել եմ քո ձեռքից: Ես քեզ կպահպանեմ ու քեզ կտամ որպես երաշխիք* ժողովրդի համար,+Որպես լույս՝ ազգերի համար,+   Որ կույրերի աչքերը բացես,+Բանտարկյալներին զնդանից ազատես,Բանտի խավարի մեջ նստածներին դուրս բերես:+   Ես Եհովան եմ: Սա է իմ անունը: Իմ փառքը ես չեմ տա ուրիշ ոչ ոքի,*Գովքը, որին միայն ես եմ արժանի, չեմ տա կուռքերին:+   Վաղեմի ժամանակներում ասված բաները կատարվել են,Հիմա ես նոր բաներ եմ հայտնում: Նախքան դրանց կատարվելը ձեզ տեղեկացնում եմ»:+ 10  Ծովով նավարկողնե՛ր և ծովաբնակ բոլո՛ր արարածներ,Կղզինե՛ր և դրանց բնակիչնե՛ր,+Եհովայի պատվին նոր երգ երգեք,+Երկրի բոլոր ծայրերում նրա գովքը երգեք:+ 11  Թող իրենց ձայնը բարձրացնեն անապատը և դրա քաղաքները,+Բնակավայրերը, որտեղ ապրում է Կեդարը:+ Թող ժայռոտ տեղերում բնակվողներն ուրախ բացականչեն,Թող լեռների գագաթներից աղաղակեն: 12  Թող նրանք բոլորը Եհովային փառք տան,Կղզիներում անգամ թող գովաբանեն նրան:+ 13  Եհովան պատերազմի դուրս կգա ինչպես մի զորավոր մարդ,+Մեծ եռանդով կլցվի ռազմիկի պես:+ Նա կբղավի, մարտական կոչ կարձակի,Կփաստի, որ զորեղ է իր թշնամիներից:+ 14  Նա ասում է. «Ես երկար ժամանակ լուռ եմ մնացել,Ձայն չեմ հանել, զսպել եմ ինձ,Բայց հիմա ծննդաբերող կնոջ պես կտնքամ,Ծանր կշնչեմ ու կհևամ: 15  Լեռներն ու բլուրները կամայացնեմ,Դրանց ողջ բուսականությունը կչորացնեմ: Գետերում կղզյակներ կգոյացնեմ,Եղեգնաշատ լճերը կցամաքեցնեմ:+ 16  Կույրերին կառաջնորդեմ նրանց չիմացած ճանապարհով,+Կտանեմ անծանոթ ուղիներով:+ Նրանց առաջ խավարը կլուսավորեմ+Եվ խորդուբորդ տեղանքը հարթավայր կդարձնեմ:+ Ես նրանց համար կանեմ այս ամենը, չեմ թողնի նրանց: 17  Իսկ ովքեր ապավինում են քանդակված պատկերներին,Ովքեր ձուլածո արձաններին ասում են՝ «Դուք մեր աստվածներն եք»,+Հետ կշպրտվեն ու ամոթահար կլինեն: 18  Լսեք, ո՛վ խուլեր,Նայեք ու տեսեք, ո՛վ կույրեր:+ 19  Ուրիշ ո՞վ է իմ ծառայի պես կույր,Ո՞վ է իմ ուղարկած պատգամաբերի պես խուլ: Ո՞վ է այնքան կույր, որքան իմ կողմից պարգևատրվածը,Այնքան կույր, որքան Եհովայի ծառան:+ 20  Դու շատ բաներ ես տեսնում, բայց ուշադրություն չես դարձնում,Ականջներդ բաց են, բայց չես լսում»:+ 21  Եհովան, հանուն իր արդարության,Ցանկացավ ցույց տալ, թե որքան վեհ ու փառահեղ է իր օրենքը: 22  Բայց այս ժողովուրդը կողոպտված ու թալանված է:+ Նրանք բոլորը փոսն են ընկել, բանտերում փակված են:+ Նրանք կողոպտվել են, և փրկող չունեն,+Նրանց բռնել-տարել են, և ոչ ոք չի ասում՝ «Նրանց հե՛տ բերեք»: 23  Ո՞վ կլսի սա,Ո՞վ ուշադրություն կդարձնի,Կլսի ու ապագայի համար դասեր կքաղի: 24  Ո՞վ է Հակոբին որպես ավար տվել,Ո՞վ է Իսրայելին կողոպտիչների ձեռքը մատնել: Չէ՞ որ Եհովան, ում դեմ նրանք մեղք գործեցին,Ում ճանապարհներով գնալ չուզեցին,Ում օրենքին չհնազանդվեցին:+ 25  Ուստի նա Իսրայելի վրա թափեց իր ցասումը,Իր բարկությունն ու պատերազմի կրակը:+ Այն ամեն ինչ սպառում էր շուրջբոլորը, բայց Իսրայելը ուշադրություն չդարձրեց,+Այն մոլեգնում էր, բայց նրա սիրտը մնաց անտարբեր:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ժողովուրդներին նա արդարություն կուսուցանի»:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Կամ՝ «ոգի»:
Բռց.՝ «ուխտ»:
Կամ՝ «Իմ փառքը ուրիշ ոչ ոքի հետ չեմ կիսի»: