Եսայիա 44։1-28
44 «Հիմա լսիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,Լսիր, ո՛վ Իսրայել, որին ես ընտրել եմ:+
2 Ես՝ Եհովաս՝ քեզ Ստեղծողն ու Կազմավորողը,Ծնվածդ օրից* քեզ Օգնողը, ասում եմ.+
«Մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,+Դու, ո՛վ Հեսուրուն,*+ որին ես ընտրել եմ:
3 Ես առատ ջուր կտամ ծարավին,*+Վտակներ կհոսեցնեմ ցամաք տեղանքում:
Իմ ոգին կթափեմ քո սերնդի վրա,+Իմ օրհնությունները՝ քո զավակների վրա:
4 Նրանք կաճեն դալար խոտի պես,+Ջրի վտակների մոտ տնկված բարդիների պես:
5 Մեկը կասի. «Ես Եհովայինն եմ»:+
Մյուսը Հակոբի անունով կկոչի իրեն,Մեկ ուրիշը իր ձեռքի վրա կգրի՝ «Պատկանում եմ Եհովային»,Եվ իրեն Իսրայելի անունով կկոչի»:
6 Ահա թե ինչ եմ ասում ես՝ Եհովաս՝Իսրայելի Թագավորը+ և նրան Փրկագնողը՝+ Զորքերի տեր Եհովաս.
«Ես առաջինն եմ ու վերջինը,+Ինձնից բացի ուրիշ Աստված չկա:+
7 Ո՞վ կա ինձ նման:+
Թող ձայն հանի, ասի ինձ այդ մասին և դա փաստի:+
Թող նրանք մոտալուտ բաների մասին պատմեն,Ասեն, թե ինչ է կատարվելու հետագայում,Ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին կազմավորելուց ի վեր:
8 Իմ ժողովո՛ւրդ, մի՛ սարսափիր ու վախից կաթվածահար մի՛ եղիր:+
Մի՞թե բոլորիդ վաղօրոք չեմ պատմել այդ ամենը և ազդարարել այդ մասին:
Դուք իմ վկաներն եք:+ Ինձնից բացի մի՞թե ուրիշ Աստված կա:
Ո՛չ, ուրիշ Ժայռ չկա:+ Ես չգիտեմ այդպիսի մեկին»»:
9 Քանդակված պատկերներ շինողները ոչնչություն են,Նրանց փայփայած կուռքերը չեն կարող օգտակար լինել:+
Որպես վկաներ՝ դրանք* ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չգիտեն:+
Ուստի դրանք շինողները ամոթահար կլինեն:+
10 Ո՞վ է այդքան հիմար, որ աստված շինի կամ մետաղից կուռք ձուլի՝Իմանալով, որ դրանք միանգամայն անօգուտ են:+
11 Նրա բոլոր ընկերակիցները ամոթով կմնան,+Չէ՞ որ կուռք պատրաստող արհեստավորներն ընդամենը մարդ են:
Թող բոլորը հավաքվեն ու իրենց տեղում կանգնեն:
Նրանք սարսափահար կլինեն և բոլորը միասին կխայտառակվեն:
12 Մետաղագործը իր գործիքով մշակում է երկաթը շիկացած ածխի վրա,Հետո մուրճով ձև է տալիս դրան՝Կոփելով այն իր զորեղ բազկով:+
Բայց հետո սովածանում է և թուլանում,Ծարավում է և ուժասպառ լինում:
13 Փորագրողը փայտի վրա ձգում է չափման լարը,Կարմիր կավիճով ուրվագծում է պատկերը,Աշխատում է դուրով, գծագրում է կարկինով,Դրան մարդու կերպարանք է տալիս,+Մարդու գեղեցկությամբ օժտում և տան մեջ* կանգնեցնում:+
14 Մեկ ուրիշն էլ, ում գործը մայրիներ կտրելն է,Իր համար մի ծառ՝ կաղնի է ընտրում,Խնամում է այն, որ անտառի ծառերի մեջ ամրանա,+Դափնի է տնկում, որն անձրևից ջրվում է և աճում:
15 Հետո այն վառելիք է դառնում մարդու համար,Նա վերցնում է դրանից և օգտագործում տաքանալու համար,Կրակ է անում և հաց թխում:
Բայց այդ փայտով նաև աստված է շինում և այն պաշտում,Քանդակված կուռք է պատրաստում և դրա առաջ խոնարհվում:+
16 Կեսն այրում է, այդ կրակի վրա միս է խորովում,Ուտում է ու կշտանում:
Այդ կրակից ջերմացած՝ ասում է.
«Ո՜ւխ, ի՜նչ լավ է, նայում եմ կրակին ու տաքանում»:
17 Իսկ մնացած փայտով նա աստված է պատրաստում,Քանդակված կուռք է շինում:
Խոնարհվում է դրա առաջ ու պաշտում,Աղոթում է ու ասում.
«Փրկիր ինձ, չէ՞ որ դու իմ աստվածն ես»:+
18 Այդ մարդիկ ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հասկանում,+Նրանց աչքերը ծեփված են, ոչինչ չեն տեսնում,Նրանց սիրտը անընկալունակ է:
19 Ոչ ոք չի կշռադատում,Խելք ու հասկացողություն չունի, որ ասի.
«Փայտի կեսը այրեցի,Ածուխների վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա:
Հիմա այս մնացած փայտը վերցնեմ՝ գարշելի բա՞ն սարքեմ,+Այս փայտի կտո՞րը պաշտեմ»:
20 Այդպիսի մարդը մոխրով է սնվում,Նրա խաբված սիրտը նրան մոլորեցրել է,Նա չի կարող ինքն իրեն փրկել ու չի էլ ասում.
«Ախր ձեռքինս փուչ մի բան է»:
21 «Հիշիր այս ամենը, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել,Չէ՞ որ դու իմ ծառան ես: Ես եմ քեզ կազմավորել:
Դու իմ ծառան ես,+ ո՛վ Իսրայել, ես չեմ մոռանա քեզ:+
22 Ես կջնջեմ քո օրինազանցությունները, դրանք ամպով կծածկեմ,+Քո մեղքերը խիտ մշուշով կպատեմ:
Վերադարձիր ինձ մոտ, ու ես քեզ կփրկագնեմ:+
23 Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք,Որովհետև Եհովան գործի է անցել:
Հաղթական բացանակչեք, ո՛վ երկրի անդունդներ:
Ցնծագին գոչեք, ո՛վ լեռներ,+Ո՛վ անտառ և բոլոր ծառեր,Որովհետև Եհովան փրկագնել է Հակոբին,Հօգուտ Իսրայելի գործելով՝ իր մեծափառությունն է ցույց տալիս»:+
24 Եհովան՝ քեզ Փրկագնողը՝+Մորդ արգանդում քեզ Կազմավորողը, ասում է.
«Ես Եհովան եմ, ով ստեղծել է ամեն ինչ:
Ես եմ սփռել երկինքը+ և արարել երկիրը:+
Այդ ժամանակ ո՞վ էր ինձ հետ:
25 Ես նա եմ, ով այնպես է անում, որ դատարկախոսների* նշանները չիրականանան,Որ գուշակները հիմար դուրս գան,+Նա եմ, ով իմաստուններին շփոթության մեջ է գցումԵվ նրանց իմացածը հիմարության է վերածում:+
26 Նա եմ, ով այնպես է անում, որ իր ծառայի հայտնած խոսքերը կատարվեն,Իր պատգամաբերների հայտնած մարգարեություններն իրականանան:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կբնակեցվի»,+Հուդայի քաղաքների մասին ասում է՝ «Դրանք կվերակառուցվեն:+
Ավերված Երուսաղեմը ես կվերականգնեմ»:+
27 Նա եմ, ով խոր ջրերին ասում է. «Գոլորշիացե՛ք:
Քո բոլոր գետերը ես կցամաքեցնեմ»:+
28 Նա եմ, ով Կյուրոսի մասին ասում է.+ «Նա իմ նշանակած հովիվն էԵվ ամբողջությամբ կկատարի իմ կամքը»:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կվերակառուցվի»,Եվ տաճարի մասին՝ «Քո հիմքը կգցվի»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Դեռ մորդ արգանդում եղած ժամանակից»:
^ Նշանակում է «արդար»: Իսրայելին վերաբերող պատվավոր տիտղոս:
^ Կամ՝ «ծարավ երկրին»:
^ Այսինքն՝ պատկերները, կուռքերը:
^ Կամ՝ «սրբարանում»:
^ Կամ՝ «սուտ մարգարեների»: