Եսայիա 45։1-25
45 «Ահա թե ինչ եմ ասում ես՝ Եհովաս, իմ օծյալ Կյուրոսին,+Որի աջ ձեռքից բռնել եմ,+Որպեսզի ազգերը նրան հպատակեցնեմ,+Թագավորներին զինաթափ անեմ,*Նրա առաջ բացեմ երկփեղկ դռները,Որ փակ չլինեն քաղաքի դարպասները.
2 «Ես կգնամ քո առջևից,+Կհարթեցնեմ բլուրները:
Ջարդուփշուր կանեմ պղնձե դռները,Կկոտրեմ երկաթե նիգերը:*+
3 Քեզ կտամ մթության մեջ եղող հարստությունըԵվ ծածուկ տեղերում պահված գանձերը,+Որ իմանաս, որ ես Եհովան եմ՝Իսրայելի Աստվածը՝ Նա, ով անունով է կանչում քեզ:+
4 Հանուն իմ ծառա Հակոբի և իմ ընտրյալ Իսրայելի՝Քեզ անունով եմ կանչում,Պատվարժան եմ դարձնում քո անունը, թեև ինձ չես ճանաչում:
5 Ես Եհովան եմ, ուրիշը չկա,Ինձնից բացի Աստված չկա:+
Ես կզորացնեմ* քեզ, թեև դու ինձ չես ճանաչում,
6 Որպեսզի արևելքից մինչև արևմուտք մարդիկ իմանան,Որ ինձնից բացի ոչ ոք չկա:+
Ես Եհովան եմ, ուրիշը չկա:+
7 Ես եմ ստեղծում լույսն+ ու խավարը,+Խաղաղություն հաստատում+ և աղետ բերում:+
Ես՝ Եհովաս եմ անում այս ամենը:
8 Ո՛վ երկինք, արդարություն տեղա վերևից,+Թող այն թափվի ամպերից:
Թող երկիրը որպես պտուղ փրկություն բերի,Թող արդարություն աճեցնի և դրանցով լցվի:+
Ես՝ Եհովաս եմ սա անում»»:
9 Վա՜յ նրան, ով վիճում է իրեն Ստեղծողի հետ,Չէ՞ որ նա ընդամենը կավի բեկոր է,Որ ընկած է գետնին կավի այլ բեկորների հետ:
Մի՞թե կավը կասի Բրուտին. «Ի՞նչ ես պատրաստում»:+
Նրա պատրաստածը կասի՞ արդյոք. «Ձեռքի շնորհք չունես»:*
10 Վա՜յ նրան, ով հորն ասում է՝ «Այս ի՞նչ երեխա ես ունեցել»,Եվ մորը՝* «Այս ի՞նչ զավակ ես ծնել»:
11 Եհովան՝ Իսրայելի Սուրբը,+ նրան Կազմավորողը, ասում է.
«Ինչպե՞ս եք համարձակվում կասկածի ենթարկել գալիք բաների մասին իմ ասածներըԵվ ինձ թելադրել, թե ինչպես վարվեմ իմ զավակների+ ու իմ ձեռքի գործերի հետ:
12 Ես եմ ստեղծել երկիրը+ և դրա վրա մարդ արարել,+Երկինքն իմ ձեռքերով եմ տարածել:+
Ես հրամաններ եմ տալիս դրա ողջ զորքին»:*+
13 «Ես, արդարությամբ վարվելով, ընտրել եմ մի մարդու+Եվ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ եմ դարձնելու:
Նա է իմ քաղաքը կառուցելու+Եվ իմ գերեվարված ժողովրդին առանց վճարի ու կաշառքի+ բաց է թողնելու»,+– ասում է Զորքերի տեր Եհովան:
14 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Եգիպտոսի եկամուտն* ու Եթովպիայի ապրանքները,*Նաև բարձրահասակ սաբայեցիները
Քեզ մոտ կգան և քոնը կդառնան:
Նրանք շղթայակապ քո հետևից կքայլեն,Կգան ու քո առաջ կխոնարհվեն:+
Ակնածանքով քեզ կասեն. «Իրոք որ, Աստված քեզ հետ է,+Ուրիշ Աստված չկա: Այո՛, ուրիշը չկա»»:
15 Ո՛վ Իսրայելի Աստված, ո՛վ Փրկիչ,+Դու Աստված ես, ով միշտ չէ, որ հայտնում է իր անելիքը:
16 Բոլոր կուռք շինողները խայտառակված կհեռանան,Նրանք բոլորը ամոթով կմնան ու կնվաստանան:+
17 Իսկ Իսրայելին Եհովան հավիտենական փրկություն կշնորհի:+
Նրանք հավիտյանս հավիտենից ամոթով չեն մնա ու չեն խայտառակվի:+
18 Ահա թե ինչ է ասում Եհովան՝Երկնքի Արարիչը,+ ճշմարիտ Աստվածը,Երկիրը Կազմավորողն ու Ստեղծողը,Ով այն ամուր հաստատեց,+Ով զուր տեղը չարարեց այն,* այլ բնակվելու համար ստեղծեց.+
«Ես Եհովան եմ, և ուրիշը չկա:
19 Ես չեմ խոսել ծածուկ տեղում,+ խավար երկրում,Ոչ էլ Հակոբի սերնդին ասել եմ.
«Փնտրեք ինձ, բայց ձեր ջանքերը զուր կլինեն»:
Ես Եհովան եմ, ով ասում է այն, ինչ արդար է, և ազդարարում է այն, ինչ ճշմարիտ է:+
20 Հավաքվեք ու եկեք:
Մոտեցեք, ո՛վ ազգերի ձեռքից ազատվածներ:+
Անգետ են նրանք, ովքեր քանդակված կուռք են փոխադրումԵվ աղոթում են մի աստծու, որը չի կարող փրկել:+
21 Խոսեք ու ներկայացրեք ձեր փաստարկները,Միասին խորհրդակցեք:
Ո՞վ է կանխագուշակել գալիք բաները վաղեմի ժամանակներից:
Ո՞վ է հայտնել դրանց մասին դեռ հին ժամանակներից:
Մի՞թե ոչ ես՝ Եհովաս:
Ինձնից բացի ուրիշ Աստված չկա:
Ես արդար Աստված եմ ու Փրկիչ եմ,+ և ինձանից բացի ուրիշը չկա:+
22 Ինձ մոտ վերադարձեք ու փրկվեք,+ երկրի բոլոր ծայրերում բնակվողնե՛ր,Որովհետև ես եմ Աստված, և ուրիշը չկա:+
23 Ինձնով եմ երդվել,Իմ բերանից դուրս եկած խոսքը ճշմարիտ է,Ես այն հետ չեմ վերցնի:+
Բոլորը իմ առաջ ծնկի կգան,Բոլորը ինձ հավատարմության երդում կտան+
24 Եվ կասեն. «Եհովան իսկապես արդար է ու զորեղ:
Բոլոր նրանք, ովքեր ցասումով էին լցված նրա հանդեպ,Ամոթահար նրա մոտ կգան:
25 Եհովայի շնորհիվ կփաստվի,Որ Իսրայելի ողջ սերունդը ճիշտ է վարվում, որ նրան է ծառայում,+Նրանք պարծանքով կխոսեն նրա արածների մասին»»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Թագավորների մեջքից հանեմ գոտին»:
^ Փայտե կամ երկաթե ձող՝ դռան հետևից գցելու և այն փակելու համար:
^ Բռց.՝ «ձիգ կգոտևորեմ»:
^ Բռց.՝ «Դու ձեռք չունես»: Կամ հնարավոր է՝ «Կավը կասի՞ արդյոք. «Պատրաստածդ բռնակներ չունի»»:
^ Բռց.՝ «մի կնոջ»:
^ Խոսքը երկնային մարմինների մասին է:
^ Կամ հնարավոր է՝ «վաճառականները»:
^ Կամ հնարավոր է՝ «աշխատողները»:
^ Կամ հնարավոր է՝ «Ով չարարեց այն, որ դատարկ լինի»: