Եսայիա 47։1-15

  • Բաբելոնի անկումը (1-15)

    • Բացահայտվում է աստղագուշակների անկարողությունը (13-15)

47  Ցած իջիր ու հողի մեջ նստիր, ո՛վ Բաբելոնի կույս դուստր,+Դու այլևս գահ չունես, գետնին նստիր, ո՛վ քաղդեացիների դուստր,+Մարդիկ էլ երբեք քեզ չեն անվանի քնքուշ ու փափկասուն:   Երկանք* վերցրու և ալյուր աղա,Հանիր քողդ ու հավաքիր փեշերդ,Մերկացրու ոտքերդ և անցիր գետերի միջով:   Քո մերկությունը կբացվի,Բոլորը կտեսնեն քո խայտառակ վիճակը: Ես վրեժ կառնեմ,+ ոչ ոք չի կանգնի իմ ճանապարհին:*   «Մեզ Փրկագնողը Իսրայելի Սուրբն է: Նրա անունը Զորքերի տեր Եհովա է»:+   Լուռ նստիր, սուզվիր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր,+Որովհետև քեզ այլևս թագավորությունների Տիրուհի* չեն կոչելու:+   Ես բարկությամբ լցվեցի իմ ժողովրդի հանդեպ,+Թողեցի, որ իմ սեփականությունը պղծվի,+Եվ նրանց քո ձեռքը մատնեցի:+ Բայց դու գթասիրտ չեղար նրանց հանդեպ,+Անգամ տարեցների վրա ծանր լուծ դրեցիր:+   Դու ասում էիր. «Ես Տիրուհի կլինեմ միշտ, առհավետ»:+ Քո արարքները չկշռադատեցիր,Չմտածեցիր, թե դրանք ինչ հետևանքներ կբերեն:   Հիմա լսիր, ո՛վ հաճույքներ սիրող,+Որ նստած ես ապահովության մեջ ու մտքումդ ասում ես. «Ես եմ, որ կամ, ուրիշը չկա:+ Երբեք այրի չեմ դառնա,Չեմ իմանա, թե ինչ է երեխաների կորուստը»:+   Այս երկու չարիքն էլ քեզ վրա կգան հանկարծակի, մեկ օրում՝+ Երեխաների կորուստ և այրիություն: Այս ամենը դու կճաշակես լիուլի՝+Որպես հատուցում* քո բազում մոգությունների և քո բոլոր զորեղ կախարդանքների:+ 10  Դու քեզ ապահով էիր զգում քո չարագործության մեջ,Ասում էիր. «Ինձ ոչ ոք չի տեսնում»: Քո իմաստությունն ու գիտությունը քեզ շեղեցին ճանապարհից: Դու մտքումդ ասում ես. «Ես եմ, որ կամ, ուրիշը չկա»: 11  Բայց քեզ վրա աղետ կգա,Եվ հմայություններդ անզոր կլինեն դրա դեմ:* Քեզ վրա դժբախտություն կգա, բայց դու չես կարողանա այն կանխել: Հանկարծակի այնպիսի կործանում կգա, որ երբեք չես էլ պատկերացրել:+ 12  Դե շարունակիր մոգություններդ ու բազում կախարդանքներդ,+Որոնցով ջանասիրաբար զբաղվել ես դեռ մանկուց: Գուցե դա մի օգուտ բերի քեզ,Գուցե թշնամիներիդ վախ ներշնչես: 13  Այնքան շատ խորհրդատուների ես դիմել, որ արդեն հոգնել ես: Դե թող հիմա վեր կենան ու փրկեն քեզ,Թող փրկեն նրանք, ովքեր երկնքում եղած բաներն են պաշտում,*+Ովքեր աստղերին են նայում,Նորալուսնի ժամանակ պատմում են, թե ինչ է քեզ սպասում: 14  Ահա նրանք ասես ծղոտ լինեն: Կրակը նրանց կայրի,Ուժգին բոցից չեն կարողանա իրենց փրկել. Դա չի լինի ածուխների կրակ, որ դրանցով տաքանաս,Կամ այնպիսի կրակ, որ դրա կողքը նստես: 15  Այսպիսին կլինի քո հմայողների վերջը,Որոնց հետ մանկուց ճգնել ես: Նրանք մոլորված ցիրուցան կլինեն տարբեր ուղղություններով:* Չի լինի մեկը, որ փրկի քեզ:+

Ծանոթագրություններ

Երկու աղացքարերից բաղկացած ձեռնաղաց:
Կամ հնարավոր է՝ «ոչ ոքի բարյացակամորեն չեմ դիմավորի»:
Կամ՝ «Թագուհի»:
Կամ հնարավոր է՝ «Չնայած»:
Կամ՝ «Եվ դու չես իմանա, թե ինչ հմայությամբ այն հետ մղես»:
Կամ հնարավոր է՝ «նրանք, ովքեր բաժանում են երկինքը», «աստղագուշակները»:
Բռց.՝ «ամեն մեկը՝ իր շրջանը»: