Եսայիա 52։1-15
52 Արթնացի՛ր, արթնացի՛ր, զորությամբ գոտևորվի՛ր,+ ո՛վ Սիոն,+Գեղեցիկ հանդերձնե՛րդ հագիր,+ ո՛վ Երուսաղեմ, սո՛ւրբ քաղաք,Որովհետև այլևս ներս չի մտնի ոչ մի անթլփատ և անմաքուր մարդ:+
2 Վե՛ր կաց, թա՛փ տուր փոշին վրայիցդ ու պատվավոր տե՛ղ նստիր, ո՛վ Երուսաղեմ:
Արձակի՛ր պարանոցիդ կապանքները, ո՛վ Սիոնի գերի դուստր:+
3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դուք առանց փողի վաճառվեցիք,+Առանց փողի էլ կփրկագնվեք»:+
4 Գերիշխան Տեր Եհովան ասում է.
«Սկզբում իմ ժողովուրդը Եգիպտոս գնացՈւ որպես պանդուխտ բնակվեց այնտեղ:+
Հետո Ասորեստանը առանց պատճառի նրան ճնշեց»:
5 «Ուրեմն հիմա ինչպե՞ս վարվեմ,– ասում է Եհովան,–
Իմ ժողովրդին ձրի տարան:
Նրանց վրա իշխողները հաղթանակած գոչում են,+– ասում է Եհովան,–Եվ անընդհատ, օրնիբուն անհարգալից են վերաբերվում իմ անվանը:+
6 Ուստի իմ ժողովուրդը կճանաչի իմ անունը:+
Նրանք այդ օրը կիմանան, որ ես եմ նրանց հետ խոսողը, այո՛, հենց ես»:
7 Որքա՜ն հաճելի է տեսնել նրան,*Ով լեռների վրայով գալիս է ու բարի լուր բերում,+Խաղաղություն է հռչակում,+Բարի լուր է բերում առավել լավ բաների մասին,Ով փրկություն է հռչակումԵվ Սիոնին ասում է. «Քո Աստվածը Թագավոր է դարձել»:+
8 Լսի՛ր, քո ժամապահները բղավում են,Նրանք միաձայն ուրախ բացականչում են,Քանի որ հստակ տեսնում են, թե ինչպես է Եհովան վերադարձնում Սիոնի բնակիչներին:
9 Ուրախացե՛ք, ուրախ բացականչե՛ք միաձայն, ո՛վ Երուսաղեմի ավերակներ,+Որովհետև Եհովան մխիթարել է իր ժողովրդին,+ փրկագնել է Երուսաղեմը:+
10 Եհովան բոլոր ազգերի աչքի առաջ մերկացրել է իր սուրբ բազուկը:+
Երկրի բոլոր ծայրերը կտեսնեն մեր Աստծու փրկարար գործերը:*+
11 Հեռացե՛ք, հեռացե՛ք, դո՛ւրս եկեք այդ տեղից,+ ոչ մի անմաքուր բանի մի՛ դիպեք,+Դո՛ւրս եկեք նրա միջից,+ մաքո՛ւր մնացեք,Եհովայի տան պիտույքները կրողնե՛ր:+
12 Դուք առանց խուճապի եք դուրս գալուԵվ ստիպված չեք լինելու փախչել,Քանի որ Եհովան գնալու է ձեր առջևից,+Իսրայելի Աստվածը ձեզ պաշտպանելու է թիկունքից:+
13 Ահա իմ ծառան+ հասկացողությամբ կվարվի:
Նրան բարձր դիրք կշնորհվի,Նա վեր կբարձրացվի ու մեծապես կփառավորվի:+
14 Ինչպես որ շատերը ապշահար նայում էին նրան,Որովհետև այլանդակված էր նրա տեսքը (առավել քան ցանկացած այլ մարդունը),Նրա արժանավայել կերպարանքը (առավել քան որևէ այլ մարդ արարածինը),
15 Այդպես էլ շատ ազգեր, նրան տեսնելով, ապշահար կլինեն,+Թագավորները կփակեն իրենց բերանը,*+Քանի որ կտեսնեն այն, ինչի մասին իրենց չի պատմվել,Եվ կլսեն այն, ինչ չեն լսել:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Որքա՜ն գեղեցիկ են նրա ոտքերը»:
^ Կամ՝ «մեր Աստծու հաղթանակը»:
^ Կամ՝ «կպապանձվեն»: