Եսայիա 53։1-12

  • Եհովայի ծառայի տառապանքները, մահը և թաղումը (1-12)

    • Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից (3)

    • Տանում էր մեր հիվանդությունները, կրում էր մեր ցավերը (4)

    • «Մորթվելու բերվեց ինչպես ոչխար» (7)

    • Իր վրա կրեց շատերի մեղքերը (12)

53  Ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:*+ Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի զորությունը:*+   Նրա* առաջ նա* դուրս կգա ինչպես մի շիվ,+Նման կլինի ցամաքած հողում եղող արմատի: Նրա կերպարանքը ո՛չ առանձնահատուկ է, ո՛չ էլ փառահեղ,+Երբ նայում ենք նրան, նրա տեսքը չի գրավում մեզ:   Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից,+Նրանից, ով զգալու* էր, թե ինչ բան է ցավը, և իմանալու էր՝ ինչ է հիվանդությունը: Նրա դեմքը կարծես թաքցված էր մեզնից:* Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում:+   Իրականում նա տանում էր մեր տկարությունները,+Կրում էր մեր ցավերը:+ Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան պատուհասում, պատժում ու տանջում:   Նա մեր անօրենությունների+ համար խոցվեց,+Մեր հանցանքների համար չարչարվեց:+ Հանուն մեր խաղաղության՝ պատիժ կրեց,+Ու նրա վերքերի շնորհիվ մենք բուժվեցինք:+   Մենք բոլորս մոլորված էինք ոչխարների պես,+Ամեն մեկս մի կողմ էր թեքվել: Բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա ուսերին դրեց:+   Նա դաժան վերաբերմունքի արժանացավ+ և թույլ տվեց, որ իրեն չարչարեն,+Սակայն իր բերանը չբացեց: Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,Նա մի բառ անգամ չասաց:+   Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:* Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:* Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+ Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված* ստացավ:+   Թեև նա ոչ մի սխալ բան չէր արել,Եվ խաբեություն չկար նրա շուրթերին,+Սակայն նրան թաղվելու տեղ հատկացվեց* անօրենների կողքին,+Ու երբ մահացավ, թաղվեց հարուստների* հետ:+ 10  Եհովայի կամքն էր, որ նա ջախջախվի, և թույլ տվեց, որ նա տառապի: Եթե դու նրա կյանքը որպես հանցանքի զոհ մատուցես,+Նա սերունդ ձեռք կբերի,* երկար կյանք կունենա,+Ու նրա միջոցով քո կամքը կիրագործվի, ո՛վ Եհովա:+ 11  Նեղություններ կրելուց հետո նա կտեսնի դրա արդյունքն ու կգոհանա: Այն ամենի շնորհիվ, ինչ իմացավ* իմ* արդար ծառան,+Նա շատերին կօգնի արդար համարվել+Եվ իր վրա կառնի նրանց հանցանքների բեռը:+ 12  Շատերի հետ միասին ես նրան էլ բաժին կտամ,Եվ հզորների հետ նա ավար կկիսի,Որովհետև իր կյանքը տվեց+Եվ օրինազանցների հետ դասվեց:+ Իր վրա կրեց շատերի մեղքերը+Եվ օրինազանցների համար միջնորդեց:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «բազուկը»:
Կամ հնարավոր է՝ «մեր լսած լուրին»:
Խոսքը թերևս կողքից դիտող որևէ մեկի կամ Աստծու մասին է:
Խոսքը 52:13-ում նշված ծառայի մասին է:
Կամ՝ «հասկանալու»:
Կամ հնարավոր է՝ «Նա նման էր մեկի, ումից մարդիկ երես էին թեքում»:
Բռց.՝ «նա տարվեց»:
Կամ՝ «նրա ապրելակերպով»:
Կամ՝ «մահացու հարված»:
Կամ՝ «ինչ-որ մեկը նրան թաղվելու տեղ կհատկացնի»:
Բռց.՝ «հարուստ մարդու»:
Բռց.՝ «կտեսնի իր սերունդը»:
Բռց.՝ «Գիտելիքի շնորհիվ»:
Ըստ ամենայնի, այստեղից մինչև 12-րդ համարի վերջը խոսողը Եհովան է: