Եսայիա 55։1-13

  • Առանց փողի ուտելու և խմելու հրավեր (1-5)

  • Փնտրեք Եհովային, նրա խոսքը վստահարժան է (6-13)

    • Աստծու ճանապարհները մարդու ճանապարհներից բարձր են (8, 9)

    • Աստծու խոսքը անպայման կիրագործվի (10, 11)

55  «Ո՜վ բոլոր ծարավներ,+ ջրի մոտ եկեք:+ Ո՜վ փող չունեցողներ, եկեք, ուտելիք վերցրեք ու կերեք: Այո՛, եկեք և առանց փողի,+ անվճար գինի ու կաթ առեք:+   Ինչո՞ւ եք փող վճարում այն բանի համար, ինչը չի կարելի հաց կոչել,Ինչո՞ւ եք ձեր վաստակածը* ծախսում մի բանի վրա, ինչը չի կարող հագեցնել: Ուշադիր ինձ լսեք ու լավ սնունդ ճաշակեք,+Եվ դուք ուրախությամբ իսկապես ընտիր* կերակուր կվայելեք:+   Ականջ դրեք ու ինձ մոտ եկեք:+ Լսեք ինձ և ողջ կմնաք: Ես սիրով ձեզ հետ հավիտենական ուխտ կկապեմ՝+Համաձայն այն խոստման, որ հավատարիմ սեր եմ ցուցաբերելու Դավթի հանդեպ,Եվ այս խոստումը վստահարժան է:+   Ահա ես նրան վկա+ եմ դարձրել ազգերի համար,Առաջնորդ+ ու ղեկավար՝+ նրանց համար»:   Դու* կկանչես քեզ անծանոթ մի ազգի,Եվ քեզ չճանաչող մարդիկ կվազեն քեզ մոտՀանուն քո Աստված Եհովայի,+ հանուն Իսրայելի Սրբի,Որովհետև նա քեզ փառքի կարժանացնի:+   Փնտրե՛ք Եհովային, քանի դեռ հնարավոր է նրան գտնել:+ Կանչե՛ք նրան, քանի դեռ նա մոտ է:+   Թող անօրենը թողնի իր ճանապարհը,+Չար մարդը՝ իր մտքերը: Թող նա վերադառնա դեպի Եհովան, ով կգթա նրան,+Դեպի մեր Աստվածը, քանի որ նա մեծահոգաբար կների նրան:+   «Ձեր մտքերը իմ մտքերը չեն,+Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն,– ասում է Եհովան:–   Ինչպես որ երկինքն է բարձր երկրից,Այնպես էլ իմ ճանապարհներն են բարձր ձեր ճանապարհներից,Ու իմ մտքերը՝ ձեր մտքերից:+ 10  Ինչպես որ անձրևն ու ձյունն են թափվում երկնքիցՈւ հետ չեն գնում, մինչև որ չեն ոռոգում երկիրը,Որ այն պտղաբեր ու ծլարձակ դառնա,Ցանելու սերմ և ուտելու հաց տա, 11  Այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը.+ Այն անարդյունք չի վերադառնա ինձ մոտ,+Այլ կկատարի այն, ինչ կամենում եմ,+Անպայման կիրագործի այն, ինչ նպատակադրել եմ: 12  Եվ այսպես՝ դուք ցնծությամբ դուրս կգաք+Եվ խաղաղությամբ հետ կբերվեք:+ Լեռներն ու բլուրները ձեր առաջ կհրճվեն և ուրախ կբացականչեն,+Դաշտի բոլոր ծառերը ծափ կտան:+ 13  Փշաթփերի փոխարեն գիհի կաճի,+Ծակծկող եղինջի փոխարեն՝ մրտենի: Դա հռչակ կբերի Եհովային+Եվ հավիտենական նշան կլինի, որը երբեք չի ջնջվի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ծանր աշխատանքով վաստակած փողը»:
Բռց.՝ «ճարպոտ»:
Խոսքը Հակոբի՝ Իսրայելի մասին է: