Եսայիա 56։1-12

  • Օրհնություններ՝ օտարականների և ներքինիների համար (1-8)

    • Աղոթքի տուն՝ բոլոր ժողովուրդների համար (7)

  • Կույր ժամապահներ, համր շներ (9-12)

56  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Արդարությանը թիկունք կանգնեք+ և ճիշտն արեք,Որովհետև ես շուտով փրկություն եմ տալուԵվ իմ արդարությունը հայտնի եմ դարձնելու:+   Երջանիկ է այն մարդը, ով այսպես է վարվում,Եվ մարդու որդին, ով ամուր կառչած է այս ամենից,Պահում է Շաբաթը, այն չի պղծում,+Ցանկացած չար բան անելուց իրեն հետ է պահում:   Եհովային պաշտող օտարականը+ չպետք է ասի՝«Եհովան հաստատ կզատի ինձ իր ժողովրդից»,Եվ ներքինին* չպետք է ասի՝ «Ես չորացած ծառ եմ»»:  Չէ՞ որ Եհովան ասում է. «Ներքինիներին, ովքեր պահում են իմ Շաբաթները,Ովքեր ընտրել են այն, ինչը հաճելի է ինձ,Եվ ամուր կառչած են իմ ուխտին,   Ես իմ տանը՝ իմ պատերից ներս, կտամ տեղ* և անուն՝Որդիներ ու աղջիկներ ունենալուց էլ լավ մի բան,Կտամ հավերժական մի անուն, որը երբեք չի վերանա:   Ինչ վերաբերում է օտարականներին, ովքեր գալիս են ինձ՝ Եհովայիս մոտ, որ ինձ պաշտեն,Ովքեր ուզում են իմ՝ Եհովայիս անունը սիրել+ և իմ ծառաները լինել,Պահում են Շաբաթը և չեն պղծում այն,Եվ ովքեր ամուր կառչած են իմ ուխտին,   Ես նրանց էլ կբերեմ իմ սուրբ լեռը+Եվ նրանց ուրախություն կպարգևեմ աղոթքի իմ տանը,Կընդունեմ նրանց ողջակեզներն ու զոհերը, որ կմատուցեն իմ զոհասեղանի վրա: Այո՛, իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար»:+  Գերիշխան Տեր Եհովան՝ Իսրայելի ցիրուցան եղած զավակներին հավաքողը,+ ասում է. «Նրանց մոտ արդեն իսկ հավաքվածներից բացի՝ կբերեմ նաև ուրիշներին»:+   Ո՛վ դաշտաբնակ ու անտառաբնակ բոլոր վայրի կենդանիներ,Եկեք, որ ուտեք:+ 10  Ժամապահները կույր են,+ ոչ մեկը ուշադրություն չի դարձնում:+ Բոլորն էլ համր շներ են. չեն կարողանում հաչել,+Նրանք հևում են և պառկում գետնին, սիրում են ննջել: 11  Նրանք անհագ ախորժակ ունեցող շներ են,Երբեք չեն կշտանում,Հասկացողություն չունեցող հովիվներ են:+ Ամեն մեկն իր ճանապարհով է գնում,Բոլորն անխտիր խարդախորեն իրենց շահն են փնտրում և ասում. 12  «Եկեք, հիմա գինի բերեմ,Եվ լիուլի ոգելից խմիչք վայելենք:+ Վաղն էլ այսօրվա պես կլինի և դեռ մի բան էլ ավելի»:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Ներքինի»:
Կամ՝ «հուշարձան»: