Եսայիա 58։1-14

  • Ճշմարիտ և կեղծ ծոմապահություն (1-12)

  • «Շաբաթը համարեք անսահման ուրախության օր» (13, 14)

58  «Կոկորդով մեկ գոռա՛, քեզ մի՛ զսպիր: Թող ձայնդ եղջերափողի հնչյունների պես բարձր հնչի: Իմ ժողովրդի առաջ հայտարարի՛ր նրա ըմբոստության մասին,+Հակոբի տան առաջ՝ նրա մեղքերի մասին:   Ամեն օր նրանք փնտրում են իմ առաջնորդությունը,Ցույց են տալիս, թե սրտանց հետաքրքրված են իմ ուղիներով,Կարծես թե այնպիսի ազգ են, որն արդարություն էր գործադրում,Իր Աստծու արդար օրենքներից չէր հեռանում:+ Ինձ խնդրում են, որ արդար դատավճիռներ կայացնեմ,Ասես իրոք ուզում են մոտ լինել ինձ:+   Նրանք ասում են. «Երբ ծոմ ենք պահում, ինչո՞ւ դու չես տեսնում,+Երբ ճնշում ենք մեզ, ինչո՞ւ ուշադրություն չես դարձնում»:+ Ես էլ կասեմ, թե որն է պատճառը. «Դուք ծոմ պահելիս ձեր շահն եք փնտրում,Ձեր աշխատողներին ճնշում եք:+   Ձեր ծոմապահությունները կռիվներով ու վեճերով են ավարտվում,Ինչպես նաև կատաղի բռնցքահարություններով:* Քանի դեռ այդպես եք ծոմ պահում, չեք կարող ակնկալել, որ ձեր ձայնը կլսվի երկնքում:   Մի՞թե ինձ հաճելի ծոմը այսպիսին պետք է լինի,Որ մարդը ինքն իրեն ճնշի,Կնյունի* պես իր գլուխը խոնարհի,Քրձի ու մոխրի մեջ պառկի: Դուք սա ծոմապահությո՞ւն եք անվանում,Եհովային ընդունելի օ՞ր եք կոչում:   Ո՛չ, ինձ հաճելի ծոմապահությունն այն է,Որ արձակեք անօրինաբար դրված ոտնաշղթաները,Քանդեք լծի կապանքները,+Որ կեղեքվածներին ազատեք,+Ամեն լուծ կոտրեք,   Որ քաղցածի հետ կիսեք ձեր հացը,+Աղքատ ու անտուն մարդուն ձեր տուն բերեք,Որ շոր չունեցող մարդ տեսնելիս նրան հագցնեք+Եվ ձեր եղբորից երես չթեքեք:   Եթե այդպես վարվեք, ձեր լույսը կշողա արշալույսի պես,+Եվ դուք շատ արագ կապաքինվեք: Արդարությունը կգնա ձեր առջևից,Ու Եհովայի փառքը կպաշտպանի ձեզ թիկունքից:+   Դուք կկանչեք, ու Եհովան կպատասխանի,Նրան օգնության կկանչեք, և նա կասի. «Ես կօգնեմ ձեզ»: Եթե ձեր միջից վերացնեք կեղեքման լուծը,Դադարեք մարդկանց մատով ցույց տալ,* չարամիտ բաներ ասել,+ 10  Եթե քաղցածին տաք այն, ինչ դուք եք ցանկանում,+Ու հոգ տանեք կեղեքվածների մասին,Այդ ժամանակ ձեր լույսը կշողա անգամ մթության մեջ,Եվ ձեզ շրջապատող խավարը կեսօրվա պես կլուսավորվի:+ 11  Եհովան միշտ ձեզ կառաջնորդի,Կհագեցնի անգամ անջուր երկրում,+Ձեր ոսկրերը ուժով կլցնի: Դուք նման կլինեք առատորեն ոռոգվող պարտեզի,+Երբեք չցամաքող աղբյուրի: 12  Հանուն ձեզ՝ կվերաշինվեն վաղեմի ավերակները,+Դուք կկանգնեցնեք սերնդեսերունդ ավերակ մնացած հիմքերը:+ Ձեզ կկոչեն քանդված պարիսպները նորոգող, ճանապարհները վերականգնող,+Ճանապարհներ, որոնց մոտակայքում մարդիկ կբնակվեն: 13  Եթե Շաբաթը պահեք ու իմ սուրբ օրը ձեր անձնական շահերին հետամուտ չլինեք,+Եթե Շաբաթը համարեք անսահման ուրախության օր՝ Եհովային նվիրված փառավոր սուրբ օր,+Եթե պատվեք այն և ձեր շահի հետևից չընկնեք, դատարկ բաներ չխոսեք, 14  Այդ ժամանակ ես՝ Եհովաս, ձեզ համար անսահման ուրախության աղբյուր կլինեմ,Երկրի բարձրաբերձ տեղերը ձեր ոտքերի տակ կդնեմ,+Թույլ կտամ, որ ձեր նախահայր Հակոբին տրված ժառանգությունը վայելեք,+Որովհետև ես՝ Եհովաս, իմ բերանով եմ դա ասել»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եվ հարվածում եք անօրենության բռունցքներով»:
Ճահճային խոտաբույս:
Հնարավոր է՝ ծաղրելու կամ մեղադրելու նպատակով: