Եսայիա 6։1-13

  • Տեսիլք. Եհովան՝ իր սուրբ տաճարում (1-4)

    • «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան» (3)

  • Եսայիայի շուրթերը մաքրվում են (5-7)

  • Եսայիան հանձնարարություն է ստանում (8-10)

    • «Ես պատրա՛ստ եմ, ի՛նձ ուղարկիր» (8)

  • «Ինչքա՞ն պետք է այդպես լինի, ո՛վ Եհովա» (11-13)

6  Օզիա թագավորի մահվան տարում+ ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին:+ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ:  Նրա շուրջը սերովբեներ էին կանգնած: Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր:   Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին. «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան:+ Ողջ երկիրը նրա փառքով է լցված»:  Նրանց բացականչություններից շեմքի դռների ծխնիները դղրդում էին: Տունը ծխով էր լցված:+   Ես ասացի. «Վա՜յ ինձ: Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ,Ապրում եմ անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ,+Մինչդեռ իմ աչքով տեսա Թագավորին՝ հենց իրեն՝ Զորքերի տեր Եհովային»:  Այդ ժամանակ սերովբեներից մեկը դեպի ինձ թռավ: Նրա ձեռքին շիկացած ածուխ կար,+ որը ունելիով վերցրել էր զոհասեղանից:+  Նա այդ ածուխով դիպավ բերանիս ու ասաց. «Ահա սա շուրթերիդ դիպավ. Քո հանցանքը ջնջված է,Քո մեղքը քավված է»:  Հետո լսեցի Եհովայի ձայնը: Նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա որպես մեր պատգամաբեր»:+ Ի պատասխան՝ ասացի. «Ես պատրա՛ստ եմ, ի՛նձ ուղարկիր»:+   Եվ նա ասաց ինձ. «Գնա ու այս ժողովրդին ասա. «Դուք նորից ու նորից կլսեք, բայց չեք հասկանա,Նորից ու նորից կնայեք, բայց ոչինչ չեք իմանա»:+ 10  Այս ժողովրդի սիրտը անզգա դարձրու,+Նրանց ականջները անընկալունակ դարձրու+Եվ նրանց աչքերը փակիր,Որ ոչինչ չտեսնեն ու չլսեն,Որ սրտով չհասկանան, հետ չդառնան ու չբուժվեն»:+ 11  Ես հարցրի. «Ինչքա՞ն պետք է այդպես լինի, ո՛վ Եհովա»: Նա էլ պատասխանեց. «Մինչև որ քաղաքները անբնակ ավերակ դառնան,Եվ տներում մարդ չմնա,Երկիրն ավերվի ու ամայանա,+ 12  Մինչև որ ես՝ Եհովաս, մարդկանց քշեմ հեռու-հեռուներ,+Եվ ամայացումը տարածվի ողջ երկրով մեկ: 13  Ժողովրդից մի տասներորդ մաս դեռ կմնա երկրում, բայց այն նույնպես հրի կմատնվի: Եվ ինչպես մի մեծ ծառ, ինչպես մի կաղնի, այն կտրվելուց հետո կոճղ կունենա. մի սուրբ սերունդ կլինի այդ կոճղը»:

Ծանոթագրություններ