Եսայիա 61։1-11

  • Օծված՝ բարի լուր հռչակելու համար (1-11)

    • «Եհովայի բարեհաճության տարին» (2)

    • «Արդարության մեծ ծառեր» (3)

    • Օտարները աջակից կլինեն (5)

    • «Եհովայի քահանաներ» (6)

61  Գերիշխան Տեր Եհովան ինձ տվել է իր ոգին:+ Եհովան ինձ օծել է, որ բարի լուր հռչակեմ հեզերին:+ Ուղարկել է, որ բուժեմ նրանց, ում սիրտը կոտրված է,Գերիներին հայտնեմ, որ ազատ են արձակվելու,Բանտարկյալներին ասեմ, որ նրանց աչքերը բացվելու են,+   Հռչակեմ, որ եկել է Եհովայի բարեհաճության տարին,Եվ հասել է մեր Աստծու վրեժխնդրության օրը,+Մխիթարեմ բոլոր սգավորներին,+   Սիոնի համար սգացողներին հոգ տանեմ,Մոխիրը փոխարինեմ զարդարուն գլխադիրով,Սուգը՝ ցնծության յուղով,Ընկճված ոգին՝ գովաբանության հանդերձանքով: Նրանք կկոչվեն արդարության մեծ ծառեր,Եհովայի տնկածներ, որոնք պետք է նրան փառք բերեն:*+   Նրանք կվերականգնեն հնամենի ավերակները,Կկառուցապատեն վաղուց ամայացած վայրերը,+Կվերակառուցեն ավերված քաղաքները՝+Սերնդեսերունդ քարուքանդ մնացած վայրերը:+   «Օտարները կգան ու ձեր հոտերը կհովվեն,Օտարականները+ ձեր հողագործներն ու խաղողագործները կլինեն:+   Դուք կկոչվեք Եհովայի քահանաներ,+Ձեզ Աստծու ծառաներ կանվանեն: Դուք ազգերի բարիքները կուտեք,+Նրանց փառահեղ գանձերի մասին պարծանքով կխոսեք:   Իմ ժողովուրդը այլևս անպատվություն չի կրի, այլ կրկնակի բաժին կստանա,Չի նվաստանա, այլ ուրախ կբացականչի իր բաժնի համար: Այո՛, նրանք կրկնակի բաժին կստանան իրենց երկրում+ Եվ կվայելեն հարատև ուրախություն:+   Չէ՞ որ ես՝ Եհովաս, արդարություն եմ սիրում,+Ատում եմ կողոպուտն ու անարդարությունը:+ Ես, հավատարմություն դրսևորելով, կտամ նրանց վարձըՈւ նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ:+   Նրանց սերունդը ճանաչված կլինի ազգերի մեջ,+Նրանց զավակները՝ ժողովուրդների մեջ: Բոլորը, ովքեր նրանց տեսնեն,Կհասկանան, որ նրանք Եհովայի կողմից օրհնված սերունդ են»:+ 10  Ես անչափ կուրախանամ Եհովայով,Ողջ էությամբ կցնծամ իմ Աստծով,+Որովհետև նա փրկության հագուստ է ինձ հագցրել,+Արդարության վերնահագուստով է ինձ պարուրել: Ես նման եմ մի փեսայի, որը քահանայի պես գլխափաթթոց է կրում,+Մի հարսի, որը զուգվում է զարդերով: 11  Ինչպես որ երկիրը ծիլեր է բուսցնում,Ինչպես որ պարտեզը իր մեջ սերմանվածն է աճեցնում,Այնպես էլ Գերիշխան Տեր Եհովան արդարություն+ ու գովաբանություն կաճեցնի+ բոլոր ազգերի առաջ:

Ծանոթագրություններ

Կամ՝ «զարդարեն»: