Եսայիա 62։1-12

  • Սիոնի նոր անունը (1-12)

62  Հանուն Սիոնի բարօրության՝ ես չեմ լռի,+Հանուն Երուսաղեմի՝ չեմ հանդարտվի,Մինչև որ նրա արդարությունը չշողա պայծառ լույսի պես,+Եվ նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես:+   «Ո՛վ կին,+ ազգերը կտեսնեն քո արդարությունը,Բոլոր թագավորները՝ քո փառքը:+ Դու նոր անունով կկոչվես,+Որը ես՝ Եհովաս, անձամբ կտամ քեզ:   Դու գեղեցիկ պսակ կդառնաս Եհովայի ձեռքում,Արքայական գլխափաթթոց՝ քո Աստծու ափում:   Դու այլևս լքված կին չես կոչվի,+Եվ քո երկիրը այլևս ամայի չի համարվի,+Այլ քեզ կկոչեն «Իմ հավանությունն ունեցող»,+Քո երկիրը՝ «Ամուսին ունեցող»,Որովհետև ես՝ Եհովաս, իմ հավանությունը կտամ քեզ,Եվ քո երկիրը կլինի ամուսնացած կնոջ պես:   Ինչպես որ երիտասարդն է կնության առնում կույսին,Այնպես էլ քո բնակիչները կնության կառնեն քեզ: Քո Աստվածը կցնծա քեզնով,Ինչպես որ փեսան է ցնծում իր հարսնացուով:+   Պարիսպներիդ վրա, ո՛վ Երուսաղեմ, ես ժամապահներ եմ կանգնեցրել: Նրանք երբեք չպետք է լռեն՝ ո՛չ գիշերը, ո՛չ ցերեկը: Ո՛վ Եհովայի մասին խոսողներ, դադար մի՛ առեք,   Հանգիստ մի՛ տվեք ձեր Աստծուն, մինչև որ նա հաստատի Երուսաղեմը,Այո՛, մինչև որ այդ քաղաքը դառնա ողջ երկրի գովաբանության առարկան»:+   Եհովան, բարձրացնելով իր աջ ձեռքն ու հզոր բազուկը, երդվել է. «Քո հացահատիկն այլևս չեմ տա թշնամիներիդ որպես կերակուր,Օտարականները չեն խմի քո գինին, որի համար տքնաջան աշխատել ես:+   Այլ հացահատիկը հավաքողները հենց իրենք էլ կուտեն այն ու կգովաբանեն Եհովային,Խաղողը հավաքողները հենց իրենք էլ կխմեն այն իմ սուրբ գավիթներում»:+ 10  Անցե՛ք, անցե՛ք դարպասներով: Մաքրե՛ք ճանապարհը ժողովրդի համար:+ Կառուցե՛ք, մայրուղի՛ կառուցեք: Այն մաքրե՛ք քարերից:+ Ժողովուրդների համար նշանասյո՛ւն կանգնեցրեք:+ 11  Եհովան մինչև երկրի ծայրերը ազդարարել է. «Ասե՛ք Սիոնի դստերը. «Ահա գալիս է քո փրկությունը:+ Աստծու մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է»»:+ 12  Նրանց կկոչեն սուրբ ժողովուրդ, Եհովայի կողմից փրկագնվածներ,+Իսկ քեզ «Ցանկալի», «Չլքված քաղաք» կանվանեն:+

Ծանոթագրություններ