Եսայիա 63։1-19

  • Եհովան վրեժ է առնում ազգերից (1-6)

  • Վաղեմի օրերում Եհովայի դրսևորած հավատարիմ սերը (7-14)

  • Զղջման աղոթք (15-19)

63  Այս ո՞վ է, որ գալիս է Եդոմից,+Վառ, գունագեղ* հագուստով գալիս է Բոսրայից,+Ո՞վ է այս շքեղ հանդերձ հագածը, որ գալիս է մեծ զորությամբ: «Այդ ես եմ՝ Նա, ով արդար բաներ է խոսում,Նա, ով ունի փրկելու մեծ զորություն»:   Բայց ինչո՞ւ է քո հագուստը կարմիր,Ինչո՞ւ շորերդ ասես հնձանում խաղող ճմլողի շորեր լինեն:+   «Ես հնձանում մեն-մենակ խաղող էի ճմլում,Ոչ մի մարդ չկար ինձ հետ: Բարկությամբ ճմլում էի թշնամիներիս,Ցասումով լցված՝ նրանց կոխկրտում:+ Նրանց արյունն է հագուստիս վրա ցայտել,Շորերս ամբողջությամբ կեղտոտել:   Վճռել եմ վրեժխնդրության օր բերել,+Եկել է իմ ժողովրդին փրկագնելու տարին:   Ես նայում էի, բայց ինձ աջակից չկար,Զարմացա, որ ինձ թիկունք կանգնող չկար: Ուստի ես իմ բազկով փրկություն բերեցի,*+Եվ իմ իսկ ցասումը ինձ գործելու մղեց:   Բարկությամբ կոխկրտեցի ժողովուրդներին,Իմ ցասումով նրանց հարբեցրի,+Նրանց արյունը գետնին թափեցի»:   Ես կխոսեմ Եհովայի՝ հավատարիմ սիրով արված գործերի մասին,Եհովայի՝ գովաբանության արժանի գործերի մասին,Քանի որ գթասրտությունից ու մեծ հավատարիմ սիրուց մղված՝Եհովան շատ բաներ է արել մեզ համար,+Բազում լավ բաներ է արել Իսրայելի տան համար:   Նա ասաց. «Նրանք, անկասկած, իմ ժողովուրդն են՝ Իմ որդիները, որոնք անհավատարիմ չեն լինի»:+ Ուստի նա դարձավ նրանց Փրկիչը:+   Ամեն անգամ, երբ նրանք ցավ ու տառապանք էին կրում, դա նրան էլ էր ցավ պատճառում,+Եվ նրա անձնական պատգամաբերը* նրանց փրկում էր:+ Սիրուց ու կարեկցանքից մղված՝ նա փրկագնում էր նրանց,+Բարձրացնում ու տանում էր վաղեմի բոլոր օրերում:+ 10  Բայց նրանք ապստամբում էին,+ տրտմեցնում էին նրա սուրբ ոգին,+Ուստի նա դարձավ նրանց թշնամին+ ու պատերազմեց նրանց դեմ:+ 11  Նրանց միտքը եկան վաղեմի օրերը, նրա ծառա Մովսեսի ժամանակները: Նրանք ասացին. «Ո՞ւր է Նա, ով ծովից հանեց+ իր ժողովրդին նրա հովիվների հետ,+Ո՞ւր է Նա, ով իր սուրբ ոգին դրեց Մովսեսի* մեջ,+ 12  Նա, ով իր փառահեղ բազկով աջակցում էր Մովսեսին,*+Ով բաժանեց ջրերը նրանց առաջ,+Որ հավիտենական անուն ստեղծի իր համար,+ 13  Ով տարավ նրանց ալեկոծ* ջրերի միջով,Եվ նրանք անցան առանց սայթաքելու,Ինչպես որ ձին՝ բաց դաշտում:* 14  Եհովայի ոգին նրանց առաջնորդում է դեպի հանգիստ,+Ինչպես որ հոտն է իջնում հովիտ, որ հանգիստ առնի»: Դու այդպես առաջնորդում էիր քո ժողովրդին,Որ քո վեհ անունը փառավորես:+ 15  Նայիր երկնքից ու տես,Նայիր քո սուրբ ու փառահեղ* բարձր բնակավայրից: Ո՞ւր է քո ջերմ հոգատարությունը մեր հանդեպ,Ո՞ւր է քո զորությունը, ներսդ տակնուվրա անող կարեկցանքն+ ու գութը:+ Դրանք այլևս չես դրսևորում մեր հանդեպ: 16  Չէ՞ որ դու մեր Հայրն ես:+ Նույնիսկ եթե Աբրահամը մեզ չճանաչի,Իսրայելը մեզ չընդունի,Միևնույն է, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես: Հնուց ի վեր մեր Փրկագնողն ես կոչվել:+ 17  Ո՛վ Եհովա, ինչո՞ւ ես թողնում, որ շեղվենք քո ճանապարհներից: Ինչո՞ւ ես թողնում, որ մեր սիրտը կարծրանա, ու չվախենանք քեզնից:+ Հանուն քո ծառաների, հանուն այն ցեղերի, որ քոնն են՝Կրկին բարեհաճ եղիր մեր հանդեպ:+ 18  Քո սուրբ ժողովուրդը միայն կարճ ժամանակ սեփականություն ունեցավ: Մեր հակառակորդները կոխկրտեցին քո սրբարանը:+ 19  Արդեն շատ վաղուց է, որ այնպիսին ենք, ասես դու մեզ վրա երբեք էլ չես իշխել,Ասես երբեք էլ քո անունը չենք կրել:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Վառ կարմիր»:
Կամ՝ «ինձ հաղթանակ բերեցի»:
Կամ՝ «նրա առաջ եղող հրեշտակը»:
Բռց.՝ «նրա»:
Բռց.՝ «Մովսեսի աջ ձեռքը»:
Կամ՝ «անապատում», «տափաստանում»:
Կամ՝ «խոր»:
Կամ՝ «գեղեցիկ»: