Եսայիա 64։1-12
64 Երանի՜ պատռեիր երկինքն ու ցած իջնեիր,Այնպես որ քո գալուց լեռները ցնցվեին:
2 Երանի՜ գայիր ինչպես կրակ, որ վառում է ցախը ու եռացնում ջուրը,Այդժամ քո անունը հայտնի կդառնար հակառակորդներիդ,Քո ահից ազգերը տագնապահար կլինեին:
3 Երբ դու ակնածանք ներշնչող բաներ էիր անում(Բաներ, որ չէինք համարձակվի ակնկալել),+Դու իջնում էիր, և քո ներկայությունից լեռները ցնցվում էին:+
4 Հնուց ի վեր ոչ ոք չի լսել, ոչ ոքի ականջին չի հասել,Եվ ոչ մի աչք չի տեսել, որ քեզնից բացի ուրիշ Աստված լինի,Ով գործում է հօգուտ իրեն հույսով սպասողների:*+
5 Դու ընդառաջ ես գնում նրանց, ովքեր ուրախությամբ ճիշտն են անում,+Ովքեր հիշում են քեզ ու քո ճանապարհներով են գնում:
Բայց ահա դու բարկացար, քանի որ մենք շարունակ մեղք էինք գործում,+Երկար ժամանակ էինք այդպես վարվում:
Ուրեմն մի՞թե հիմա կփրկվենք:
6 Բոլորս անմաքուր ենք դարձել,Մեր բոլոր արդար գործերը ասես դաշտանի լաթ լինեն:+
Բոլորս կթառամենք տերևների պես,Մեր հանցանքները քամու պես կքշեն-կտանեն մեզ:
7 Չկա մեկը, որ քո անունը կանչի,Չկա մեկը, որ ձգտի կառչած մնալ քեզնից:
Դու մեզնից երես ես թեքել,+Այնպես ես անում, որ մեր հանցանքների պատճառով հալումաշ լինենք:
8 Բայց, ո՛վ Եհովա, դու մեր Հայրն ես,+Մենք կավ ենք, դու էլ մեր Բրուտն ես,+Մենք բոլորս քո ձեռքի գործն ենք:
9 Չափազանց մի՛ բարկացիր, ո՛վ Եհովա,+Մեր հանցանքը առհավետ մտքումդ մի՛ պահիր:
Խնդրում ենք, ուշադրություն դարձրու մեզ,Չէ՞ որ մենք բոլորս քո ժողովուրդն ենք:
10 Անապատ են դարձել քո սուրբ քաղաքները,Անապատի է վերածվել Սիոնը,Ամայավայր է դարձել Երուսաղեմը:+
11 Հրկիզվել է մեր սուրբ ու փառահեղ տաճարը,*+Որտեղ մեր նախահայրերը գովաբանում էին քեզ:
Մեզ համար թանկ ամեն բան ավերվել է:
12 Ո՛վ Եհովա, այս ամենը տեսնելով՝ մի՞թե կշարունակես ոչինչ չձեռնարկել:
Մի՞թե լուռ կմնաս և թույլ կտաս, որ մեզ այս աստիճան կեղեքեն:+