Եսայիա 65։1-25

  • Եհովան դատաստանի է ենթարկելու կռապաշտներին (1-16)

    • Բախտի և Ճակատագրի աստվածներ (11)

    • «Իմ ծառաները կուտեն» (13)

  • Նոր երկինք և նոր երկիր (17-25)

    • Տներ կշինեն, խաղողի այգիներ կտնկեն (21)

    • Ոչ ոքի տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի (23)

65  «Ես ինձ հայտնի դարձրի նրանց, ովքեր իմ մասին չեն հարցրել: Թույլ տվեցի, որ ինձ գտնեն նրանք, ովքեր ինձ չեն փնտրել:+ Մի ազգի, որը չի կանչել իմ անունը, ասացի. «Ահա ես, ահա ես»:+   Ամեն օր, ձեռքերս տարածած, ինձ մոտ եմ կանչել մի համառ ժողովրդի,+Նրանց, ովքեր քայլում են չար ճանապարհով,+Շարժվում են իրենց ցանկություններով,+   Մի ժողովրդի, որն անընդհատ առերես վիրավորում է ինձ,+Պարտեզներում զոհ է մատուցում,+Աղյուսների վրա ընծաներ է մատուցում՝ այրելով դրանք:   Նրանք նստում են գերեզմանոցում,+Գիշերն անցկացնում են գաղտնի տեղերում,*Խոզի միս են ուտում,+Գարշելի* բաների մսաջուր է նրանց ամաններում:+   Նրանք ասում են. «Հեռո՛ւ մնա ինձնից, մի՛ մոտեցիր,Ես քեզնից սուրբ եմ»:* Նրանք ասես ծուխ լինեն իմ քթանցքներում,Օրնիբուն այրվող կրակ:   Այս ամենը գրված է իմ առաջ,Եվ ես ձեռքերս ծալած չեմ մնա: Ես նրանց կհատուցեմ,+Նրանց լիարժեք հատուցում կտամ*   Թե՛ իրենց, թե՛ իրենց նախահայրերի հանցանքների համար,+– ասում է Եհովան:– Քանի որ լեռների վրա ընծաներ են մատուցում՝ այրելով դրանք,Բլուրների վրա անարգում են ինձ,+Առաջին բանը, որ կանեմ, նրանց լիարժեք հատուցում տալը կլինի»:   Եհովան ասում է. «Երբ ողկույզի մեջ դեռ հյութ է լինում մաճարի համար,Մարդիկ ասում են՝ «Դեն մի՛ գցիր, որովհետև մեջը դեռ լավ բան կա»: Այդպես էլ ես, հանուն իմ ծառաների, չեմ կործանի բոլորին:+   Հակոբից սերունդ առաջ կբերեմԵվ Հուդայից՝ ժառանգ, որ տիրանա իմ լեռներին:+ Իմ ընտրյալները կստանան այդ երկիրը,Ու իմ ծառաները կբնակվեն այնտեղ:+ 10  Սարոնը+ կդառնա արոտավայր՝ ոչխարների համար,Աքորի հովիտը՝*+ հանգիստ առնելու վայր՝ անասունների համար: Դա կանեմ հանուն իմ ժողովրդի, որը իմ բարեհաճությունը կփնտրի: 11  Բայց դուք թողնում եք ինձ՝ Եհովայիս,+Ու մոռանում իմ սուրբ լեռը:+ Սեղան եք գցում Բախտի աստծու համարԵվ բաժակները համեմված գինով եք լցնում Ճակատագրի աստծու համար: 12  Ես սրի բերան կտամ ձեզ,+Եվ դուք բոլորդ ծնկի կգաք, որ մորթվեք,+Քանի որ ես կանչում էի, բայց դուք չէիք պատասխանում,Խոսում էի, բայց դուք չէիք լսում:+ Շարունակ անում էիք այն, ինչը չար է իմ աչքին,Ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ»:+ 13  Ուստի Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ ծառաները կուտեն, իսկ դուք սոված կմնաք:+ Իմ ծառաները կխմեն,+ իսկ դուք ծարավ կմնաք: Իմ ծառաները կուրախանան,+ իսկ դուք ամոթահար կլինեք:+ 14  Իմ ծառաները սրտի բերկրանքից ուրախ կբացականչեն,Իսկ դուք սրտի ցավից կաղաղակեք ու վհատությունից կոռնաք: 15  Ձեզնից հետո դուք մի անուն կթողնեք, որն ընտրյալներս կհիշատակեն անեծք ասելիս: Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, յուրաքանչյուրիդ մահվան կմատնեմ,Իսկ իմ* ծառաներին ուրիշ անունով կկոչեմ:+ 16  Երկրի վրա ամեն ոք, ով ցանկանա օրհնվել,Օրհնություն կստանա ինձնից՝ ճշմարտության* Աստծուց,Երկրի վրա ամեն ոք, ով երդում տալու լինի,Ճշմարտության Աստծով կերդվի,+Որովհետև նախկին նեղությունները մոռացված կլինեն,Իմ աչքի առաջից վերացած կլինեն:+ 17  Ահա ես նոր երկինք ու նոր երկիր եմ ստեղծում:+ Նախկին բաներն այլևս մտքում չեն լինի,* ոչ էլ սիրտը կճնշեն:+ 18  Ուստի ցնծացեք ու առհավետ ուրախացեք այն ամենով, ինչ արարում եմ,Որովհետև վերստին ստեղծում եմ Երուսաղեմը, որ ուրախության պատճառ լինի,Ստեղծում եմ նրա ժողովրդին, որ ցնծության պատճառ լինի:+ 19  Ես կուրախանամ Երուսաղեմով ու կցնծամ իմ ժողովրդով,+Նրա մեջ լացի ձայն և ողբագին աղաղակ այլևս չի լսվի»:+ 20  «Այնտեղ այլևս չի լինի այնպես, որ նորածին երեխան ընդամենը մի քանի օր ապրի,Կամ որ տարեց մարդը, իր կյանքի բոլոր օրերը չապրած, մեռնի: Հարյուր տարեկանում մահացողի մասին կասեն, թե ընդամենը պատանի էր,Եվ մեղսագործը կանիծվի ու կմեռնի, նույնիսկ եթե հարյուր տարեկան լինի:* 21  Մարդիկ տներ կշինեն ու կբնակվեն դրանց մեջ,+Խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն:+ 22  Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի,Ու չեն տնկի, որ ուրիշը ուտի: Իմ ժողովրդի կյանքը ծառերի կյանքի պես երկար կլինի,+Եվ իմ ընտրյալները լիովին կվայելեն իրենց աշխատանքի արդյունքը: 23  Նրանց տքնաջան աշխատանքը ապարդյուն չի լինի,+Երեխաները, որ նրանք կունենան, տառապանք չեն կրի,Որովհետև նրանք մի սերունդ են, որ օրհնված է Եհովայի կողմից,+Իրենց զավակներն էլ՝ իրենց հետ:+ 24  Նրանք դեռ չկանչած՝ ես կպատասխանեմ,Դեռ խոսելիս կլինեն, ու ես կարձագանքեմ: 25  Գայլն ու գառը միասին կարածեն,Առյուծը ցլի պես հարդ կուտի,+Եվ օձի կերակուրը հողը կլինի: Իմ ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի ու ոչինչ չեն ավերի»,+– ասում է Եհովան:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «պահակների հյուղերում»:
Կամ՝ «Անմաքուր»:
Կամ հնարավոր է՝ «Այլապես իմ սրբությունը քեզ կանցնի»:
Կամ՝ «Հատուցումը նրանց ծոցը կդնեմ»:
Կամ՝ «հարթավայրը»:
Բռց.՝ «իր»:
Կամ՝ «հավատարմության»: Բռց.՝ «ամենի»: Բառարանում տես «Ամեն»:
Կամ՝ «չեն հիշվի»:
Կամ հնարավոր է՝ «Եվ նա, ով մահանա՝ դեռ հարյուր տարեկան չդարձած, անիծված կհամարվի»: