Եսայիա 8։1-22

  • Ասորեստանի վերահաս ներխուժումը (1-8)

    • Մահեր-Շալալ-Հաշ-Բազ (1-4)

  • Մի՛ վախեցեք, քանի որ «Աստված մեզ հետ է» (9-17)

  • Եսայիան և նրա երեխաները նշան են (18)

  • Դիմեք օրենքին, ոչ թե դևերին (19-22)

8  Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ վերցրու+ և դրա վրա սովորական գրչով* գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»:*  Ուզում եմ, որ այն գրավոր կերպով հաստատեն* հավատարիմ վկաներ Ուրիա+ քահանան և Հեբարաքիայի որդի Զաքարիան»:  Դրանից հետո ես հարաբերություն ունեցա* մարգարեուհու* հետ, և նա հղիացավ ու մի որդի ծնեց:+ Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր,  որովհետև նախքան տղան կկարողանա ասել «հայրիկ» և «մայրիկ», Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը Ասորեստանի թագավորի մոտ կտարվեն»:+  Եհովան կրկին խոսեց ինձ հետ.   «Քանի որ այս ժողովուրդը մերժել է Սիլոայի* հանդարտահոս ջրերը+Եվ նախընտրում է Ռասինին ու Ռոմելիայի որդուն,+   Ես էլ՝ Եհովաս, նրա դեմ կբերեմ Եփրատի* հուժկու և հորդահոս ջրերը՝Ասորեստանի թագավորին+ և իր զորքին: Նա հունից դուրս կգա ու կհեղեղի իր բոլոր ափերը:   Նա սրընթաց կհոսի Հուդայի տարածքով,Հեղեղելով կանցնի դրա միջով ու կհասնի մինչև պարանոցը:+ Ո՛վ Էմմանուել,*+ նրա տարածված թևերը կծածկեն քո երկրի լայնությունը»:   Վնա՛ս հասցրեք, ո՛վ ժողովուրդներ, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք: Լսե՛ք, երկրի հեռավոր մասերում բնակվողնե՛ր: Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:+ Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք: 10  Ծրագի՛ր կազմեք, բայց իմացե՛ք, որ այն խափանվելու է,Ասե՛ք, ինչ ուզում եք, բայց ձեր ասածը չի հաջողվելու,Որովհետև Աստված մեզ հետ է:*+ 11  Եհովան, ինձ իր զորեղ ձեռքի տակ պահելով, զգուշացրեց, որ չբռնեմ այն ուղին, որով այս ժողովուրդն է գնում: Նա ասաց. 12  «Մի՛ ասեք, թե ինչ-որ բան դավադրություն է,Զուտ այն պատճառով, որ այս ժողովուրդն է այն կոչում դավադրություն: Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում,Եվ մի՛ երկյուղեք: 13  Ես՝ Զորքերի տեր Եհովաս եմ նա, ում պետք է սուրբ համարեք,+Նա, ումից պետք է վախենաք,*Ինձնի՛ց պետք է երկյուղեք»:+ 14  Նա կդառնա սրբարան,Բայց Իսրայելի երկու թագավորությունների համարՆա կդառնա քար, որին բախվում են,Ժայռ, որին ոտքը խփելով՝ սայթաքում են,+Կդառնա որոգայթ ու թակարդ Երուսաղեմի բնակիչների համար: 15  Նրանցից շատերը կսայթաքեն, կընկնեն ու ջարդուփշուր կլինեն,Թակարդում կհայտնվեն ու կբռնվեն: 16  Թող գրավոր կերպով հաստատված վկայությունը փաթաթվի,Օրենքը* կնքվի և իմ աշակերտներին հանձնվի: 17  Ես կսպասեմ* Եհովային,+ ով երես է դարձրել Հակոբի տնից,+ և նրան կհուսամ: 18  Ահա ես ու Եհովայից ինձ տրված զավակներս+ Իսրայելում նշաններ+ ու հրաշքներ ենք Զորքերի տեր Եհովայից՝ Սիոն լեռան վրա բնակվողից: 19  Եթե ձեզ ասեն՝ «Դիմեք ոգեհարցներին, բախտագուշակներին, որոնք քչփչում* ու շշնջում են», մի՞թե այդպես կանեք: Չէ՞ որ ժողովուրդն իր Աստծուն պետք է դիմի: Մի՞թե ողջերի համար մահացածներին է պետք դիմել:+ 20  Ժողովուրդը պետք է դիմի օրենքին ու գրավոր կերպով հաստատված վկայությանը: Եթե նրանք ասում են մի բան, ինչը ներդաշնակ չէ այս խոսքերին, ուրեմն լույս* չունեն:+ 21  Ամեն մեկն ընկճված ու սոված կթափառի երկրում+ և վրդովված ու սովի մատնված՝ վեր նայելով կանիծի իր թագավորին և իր Աստծուն: 22  Ապա կնայի երկրին և կտեսնի միայն տառապանք, խավար, անելանելիություն, նեղություն և մթություն, ուր չկա լույսի ոչ մի շող:

Ծանոթագրություններ

Հնարավոր է՝ նշանակում է «շտապում է ավար վերցնելու, արագ գալիս է կողոպտելու»:
Բռց.՝ «մահկանացու մարդու ստիլոսով»:
Կամ՝ «վկայեն»:
Բռց.՝ «մերձեցա»:
Խոսքը Եսայիայի կնոջ մասին է:
Սիլոան ջրատարի անվանում է:
Բռց.՝ «Գետի»:
Տես 7:14, ծնթ.:
«Աստված մեզ հետ է» արտահայտությունը եբր.-ով՝ Էմմանուել: Տես Ես 7:14; 8:8:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Կամ՝ «Ուսուցումը», «Առաջնորդությունը»:
Կամ՝ «փափագով կսպասեմ»:
Կամ՝ «ծլվլում»:
Բռց.՝ «արշալույս»: