Եսթեր 7։1-10

  • Եսթերը քողազերծում է Համանին (1-6ա)

  • Համանին կախում են իր իսկ պատրաստած ցցից (6բ-10)

7  Այսպիսով՝ թագավորն ու Համանը+ եկան Եսթեր թագուհու մոտ՝ ճաշկերույթի:  Գինին մատուցելու ժամանակ թագավորը կրկին հարցրեց Եսթերին. «Ի՞նչ է քո խնդրանքը, Եսթե՛ր թագուհի: Ինչ էլ խնդրես, կտրվի քեզ: Ասա՛ ինձ, ի՞նչ ես ցանկանում: Եթե իմ թագավորության կեսն էլ ուզես, կտամ»:+  Եսթեր թագուհին պատասխանեց. «Եթե արժանացել եմ քո բարեհաճությանը, ո՛վ թագավոր, և եթե թագավորին հաճելի է, խնդրում եմ, խնայի՛ր կյանքս ու ժողովրդիս:+  Ինձ ու իմ ժողովրդին վաճառել են,+ որ սպանվենք, կոտորվենք և բնաջնջվենք:+ Եթե ստրկության վաճառված լինեինք, կլռեի: Բայց այս աղետը թագավորին էլ վնաս կհասցնի, ուստի չի կարելի նման բան թույլ տալ»:  Ասուերոս թագավորը հարցրեց Եսթեր թագուհուն. «Ո՞վ է հանդգնել այդպիսի բան անել, որտե՞ղ է այդ մարդը»:  Եսթերը պատասխանեց. «Այդ հակառակորդը, այդ թշնամին այս նենգ Համա՛նն է»: Թագավորի ու թագուհու խոսքերը լսելով՝ Համանը սարսափահար եղավ:  Թագավորը կատաղած դուրս եկավ ու գնաց պալատի պարտեզ: Իսկ Համանը, հասկանալով, որ թագավորը վճռել է պատժել իրեն, սկսեց Եսթեր թագուհուն աղաչել, որ խնայի իր կյանքը:  Երբ թագավորը պարտեզից վերադարձավ գինեխումի սրահ, տեսավ, որ Համանն ընկել է Եսթերի թախտին: Թագավորը բղավեց. «Սա հիմա էլ ուզում է թագուհուն բռնաբարե՞լ իմ իսկ տան մեջ»: Հենց որ թագավորի բերանից հնչեցին այս խոսքերը, Համանի երեսը ծածկեցին:*  Այդ ժամանակ Արբոնան՝+ թագավորի պալատականներից մեկը, ասաց. «Համանը նաև իր տան մոտ 50 կանգուն* բարձրության մի սյուն է կանգնեցրել Մուրթքեին կախելու համար,+ այն մարդուն, որի հայտնած տեղեկությունը փրկել է թագավորի կյանքը»:+ Թագավորն ասաց. «Հենց իրեն էլ կախե՛ք այդ սյունից»: 10  Համանին կախեցին այն սյունից, որը նա Մուրթքեի համար էր պատրաստել: Եվ այդպես թագավորի ցասումը հանդարտվեց:

Ծանոթագրություններ

Այս գործողությունը խայտառակության և գուցե նաև մահապատժի դատապարտվելու նշան էր:
Մոտ 22,3 մ: Տես հավելված Բ14: