Եսթեր 9։1-32

  • Հրեաների հաղթանակը (1-19)

  • Հաստատվում է Փուրիմ տոնը (20-32)

9  Այսպիսով՝ 12-րդ ամսվա՝ ադար*+ ամսվա 13-րդ օրը, երբ հասավ թագավորի հրամանն ու օրենքը կատարելու ժամանակը՝ այն օրը,+ երբ հրեաների թշնամիները հույս ունեին, թե հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ, ճիշտ հակառակը տեղի ունեցավ. հրեաները հաշվեհարդար տեսան իրենց ատողների հետ:+  Ասուերոս+ թագավորի տերության բոլոր մարզերում հրեաները հավաքվեցին, ամենքն՝ իրենց քաղաքներում, որ կռվեն նրանց դեմ, ովքեր ուզում էին վնասել իրենց, և ոչ ոք չկարողացավ դիմակայել հրեաներին, քանի որ նրանց հանդեպ վախը համակել էր բոլոր ժողովուրդներին:+  Մարզերի բոլոր իշխանները, սատրապները,+ կառավարիչներն ու թագավորի գործավարները աջակցում էին հրեաներին, քանի որ վախենում էին Մուրթքեից:  Մուրթքեն ազդեցիկ+ մարդ էր դարձել թագավորի պալատում.* նրա համբավը տարածվում էր բոլոր մարզերում, քանի որ նա գնալով ավելի ու ավելի մեծ հեղինակություն էր վայելում:  Հրեաները սրի էին քաշում իրենց բոլոր թշնամիներին, սպանում էին, ոչնչացնում և իրենց ուզածի պես հաշվեհարդար տեսնում իրենց ատողների հետ:+  Շուշանի+ ամրոցում նրանք կոտորեցին 500 մարդու:  Սպանեցին նաև Փարսանդաթային, Դալփոնին, Ասփաթային,  Փորաթային, Ադալիային, Արիդաթային,  Փարմասթային, Արիսային, Արիդային, Վայեզաթային՝ 10  Ամադաթայի որդի Համանի՝ հրեաների+ թշնամու տասը որդիներին: Սակայն այդ բոլոր սպանվածների ունեցվածքը ավար չվերցրին:+ 11  Նույն օրը թագավորին զեկուցեցին Շուշանի ամրոցում սպանվածների թիվը: 12  Թագավորն ասաց Եսթեր թագուհուն. «Շուշանի ամրոցում հրեաները սպանել են 500 մարդու և Համանի տասը որդիներին: Ուրեմն մյուս մարզերո՞ւմ ինչքան մարդ սպանած կլինեն:+ Հիմա ասա, է՞լ ինչ խնդրանք ունես: Այն կկատարվի: Ուրիշ ի՞նչ ես ուզում: Քո ուզածը կտրվի քեզ»: 13  Եսթերը պատասխանեց. «Եթե թագավորին հաճելի է,+ թող Շուշանում գտնվող հրեաներին թույլ տրվի, որ վաղն էլ գործեն այսօրվա օրենքով,+ իսկ Համանի տասը որդիների մարմինները թող սյունից կախեն»:+ 14  Թագավորը հրամայեց, որ այդպես արվի, և Շուշանում օրենք հրապարակվեց դրա մասին. Համանի տասը որդիների մարմինները սյունից կախեցին: 15  Այսպիսով՝ Շուշանում ապրող հրեաները ադար+ ամսվա 14-րդ օրն էլ հավաքվեցին և սպանեցին 300 մարդու, սակայն նրանց ունեցվածքը ավար չվերցրին: 16  Տերության այլ մարզերում ապրող մյուս հրեաներն էլ հավաքվեցին ու պաշտպանեցին իրենց կյանքը:+ Նրանք հաշվեհարդար տեսան իրենց թշնամիների՝+ իրենց ատողների հետ՝ սպանելով 75 000 մարդու, սակայն նրանց ունեցվածքը ավար չվերցրին: 17  Դա տեղի ունեցավ ադար ամսվա 13-րդ օրը: 14-րդ օրը նրանք հանգիստ առան և այն դարձրին խնջույքի և ուրախության օր: 18  Այսպիսով՝ Շուշանում ապրող հրեաները հավաքվեցին կռվելու 13-րդ+ ու 14-րդ+ օրերին, 15-րդ օրն էլ հանգիստ առան և այն դարձրին խնջույքի և ուրախության օր: 19  Իսկ Շուշանից դուրս այլ քաղաքներում ապրող հրեաները ուրախության, խնջույքի, տոնախմբության+ և միմյանց մթերաբաժիններ ուղարկելու օր դարձրին+ ադար ամսվա 14-րդ օրը: 20  Մուրթքեն+ գրի առավ այս իրադարձությունները և Ասուերոս թագավորի տերության բոլոր մարզերում՝ թե՛ հեռու, թե՛ մոտ ապրող հրեաներին պաշտոնական նամակներ ուղարկեց: 21  Այդ նամակներում նա կարգադրեց ամեն տարի նշել ադար ամսվա 14-րդ և 15-րդ օրերը, 22  քանի որ այդ օրերին հրեաները, ազատվելով իրենց թշնամիներից, անդորր գտան, և այդ ամսում նրանց վիշտը փոխվեց ուրախության, սուգը՝+ տոնախմբության: Նրանք այդ օրերը պետք է նշեին որպես խնջույքի, ուրախության, միմյանց մթերաբաժիններ ուղարկելու և աղքատներին նվերներ տալու օրեր: 23  Հրեաները ընդունեցին Մուրթքեի հրահանգը և համաձայնվեցին ամեն տարի նշել իրենց արած տոնախմբության օրերը: 24  Այդպես նրանք հիշելու էին, որ Ագագյան+ Ամադաթայի որդի Համանը՝+ իրենց թշնամին, ծրագրել էր ոչնչացնել բոլոր հրեաներին+ և իրենց ահաբեկելու և բնաջնջելու նպատակով պատվիրել էր փուր,+ այսինքն՝ վիճակ գցել: 25  Բայց երբ Եսթերը գնացել էր թագավորի մոտ, վերջինս գրավոր հրաման էր տվել,+ որ հրեաների դեմ Համանի ծրագրած չարիքը+ հենց նրա գլխին բերվի, և Համանին ու նրա որդիների մարմինները կախել էին սյունից:+ 26  Այսպիսով՝ այդ տոնը կոչեցին Փուրիմ, որը «փուր»* բառից է ծագում:+ Համաձայն նամակում գրվածի և ի հիշատակ իրենց տեսածի ու իրենց հետ պատահածի՝ 27  հրեաները պարտավորվեցին, որ իրենք, իրենց սերունդները և իրենց միացած բոլոր մարդիկ+ ամեն տարի՝ սահմանված ժամանակ, անվերապահորեն կնշեն այդ երկու օրերը և ամեն բան կանեն գրվածի համաձայն: 28  Այդ օրերը պետք է հիշվեին ու նշվեին բոլոր սերունդներում, բոլոր տոհմերում, բոլոր մարզերում և բոլոր քաղաքներում: Հրեաները միշտ պետք է նշեին Փուրիմը, և նրանց սերունդները երբեք չպետք է մոռանային այդ օրերը: 29  Աբիհայիլի դուստր Եսթեր թագուհին և հրեա Մուրթքեն իրենց տրված լիազորությամբ ևս մեկ նամակ գրեցին հաստատելու համար Փուրիմի վերաբերյալ հրահանգը: 30  Այդ պաշտոնական նամակի օրինակները, որ պարունակում էին ջերմ և անկեղծ ուղերձ,* ուղարկվեցին Ասուերոսի+ տերության 127 մարզերում+ ապրող բոլոր հրեաներին: 31  Դրանցով հաստատվում էր, որ հրեաները պետք է սահմանված ժամանակ նշեն Փուրիմը, ծոմ+ պահեն ու աղոթեն՝+ համաձայն հրեա Մուրթքեի ու Եսթեր թագուհու կարգադրության,+ և այդպիսով պետք է կատարեն այն պարտավորությունը, որ ստանձնել էին իրենց ու իրենց սերունդների համար:+ 32  Եսթերի հրամանով հաստատվեց Փուրիմին+ առնչվող ամեն բան, և այդ մասին գրվեց պատմական արձանագրությունների գրքում:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տանը»:
Նշանակում է «վիճակ»: Հոգնակի ձևը՝ «փուրիմ», հետագայում դարձավ հրեական կրոնական օրացույցի 12-րդ ամսին նշվող հրեական տոնի անվանումը: Տես հավելված Բ15:
Բռց.՝ «Պաշտոնական նամակներ՝ խաղաղության և ճշմարտության խոսքերով»: