Երգերի երգը 2։1-17

  • Սունամուհի (1)

    • «Ես պարզապես.... մի զաֆրան եմ»

  • Հովիվ (2)

    • «Իմ սիրելին.... ասես շուշան լինի»

  • Սունամուհի (3-14)

    • Սեր չարթնացնեք իմ մեջ, մինչև որ այն ինքը չարթնանա (7)

    • Հիշում է հովվի խոսքերը (10բ-14)

      • «Արի ինձ հետ, գեղեցկուհի՛ս» (10բ)

  • Սունամուհու եղբայրներ (15)

    • «Բռնեք աղվեսներին»

  • Սունամուհի (16, 17)

    • «Սիրեցյալս իմն է, և ես՝ նրանը» (16)

2  «Ես պարզապես ծովափնյա հարթավայրի մի զաֆրան* եմ,Հովիտներում աճող մի շուշան»:+   «Իմ սիրելին աղջիկների մեջԱսես շուշան լինի փշերի մեջ»:   «Սիրեցյալս տղաների մեջԱսես խնձորենի լինի անտառի ծառերի մեջ: Որքա՜ն եմ փափագում նստել նրա ստվերում,Որքա՜ն քաղցր է նրա պտուղն ինձ համար:   Նա ինձ տարավ խնջույքի տուն*Եվ իր սիրո դրոշը ծածանեց իմ վերևում:   Չամիչի բլիթներ* տվեք ինձ՝ թարմանամ,+Խնձորներ, որ ամրանամ,Որովհետև տանջվում եմ սիրուց:   Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ է դրել,Իսկ աջով գրկում է ինձ:+   Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,Երդվեք վիթերով*+ ու դաշտի եղնիկներով,Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,Մինչև որ այն ինքը չարթնանա:+   Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում: Ահա նա գալիս է՝Լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով:   Սիրեցյալս ասես վիթ լինի, մատղաշ եղջերու:+ Ահա նա կանգնած է մեր պատի հետևում,Ներս է նայում պատուհաններից,Պատուհանների ճաղավանդակներից: 10  Իմ սիրելին ձայն է տալիս ինձ ու ասում. «Վեր կաց, սե՛ր իմ,Արի ինձ հետ, գեղեցկուհի՛ս, 11  Նայիր, ձմեռն* անցել է,Անձրևները դադարել են: 12  Ծաղիկներն ամենուր բացվել են,+Խաղողենին էտելու ժամանակը հասել է,+Մեր երկրում լսվում է տատրակի ձայնը:+ 13  Թզենու վրա հասնում են առաջին պտուղները,+Խաղողենին ծաղկել է, իր բուրմունքն է արձակում: Վեր կաց, սիրելի՛ս, արի ինձ հետ,Արի գնանք, ի՜մ գեղեցկուհի: 14  Ո՜վ իմ աղավնյակ, որ ապառաժներում ես պատսպարվում,+Ժայռերի խոռոչներում ես թաքնվում,Թույլ տուր՝ տեսնեմ քեզ, լսեմ ձայնդ,+Քանի որ ձայնդ հաճելի է, և տեսքդ՝ գեղանի»»:+ 15  «Բռնեք աղվեսներին,Խաղողի այգիները փչացնող փոքրիկ աղվեսներին,Քանի որ մեր այգիները ծաղկել են»: 16  «Սիրեցյալս իմն է, և ես՝ նրանը:+ Նա շուշանների մեջ է+ հովվում հոտը:+ 17  Քանի դեռ քամի չի փչել, և ստվերները չեն փախել,Շուտ վերադարձիր, սիրելի՛ս,Վազիր մեզ բաժանող* լեռների* վրայով, ինչպես վիթը,+ ինչպես մատղաշ եղջերուն»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «քրքում»:
Բռց.՝ «գինետուն»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:
Այծեղջերուների տեսակ:
Կամ՝ «անձրևային սեզոնը»:
Կամ հնարավոր է՝ «ճեղքված»:
Կամ՝ «Բեթերի լեռների»: