Երգերի երգը 4։1-16

  • Հովիվ (1-5)

    • «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս» (1)

  • Սունամուհի (6)

  • Հովիվ (7-16ա)

    • «Դու գերել ես սիրտս.... ի՛մ հարսնացու» (9)

  • Սունամուհի (16բ)

4  «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս: Չքնաղ ես դու: Քողիդ տակ աչքերդ ասես աղավնու աչքեր լինեն: Մազերդ այծերի հոտի են նման,Որ իջնում են Գաղաադի լեռներից:+   Ատամներդ նման են նոր խուզած ոչխարների հոտի,Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից. Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,Եվ ոչ մեկը չի կորել:   Շուրթերդ ասես ալ կարմիր թել լինեն,Խոսքդ հաճելի է: Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:   Պարանոցդ+ ասես Դավթի աշտարակը լինի,+Որը կառուցված է քարաշարքով,Եվ որի վրա հազար կլոր վահան է կախված. Բոլորն էլ հզոր ռազմիկների վահաններ են:+   Կրծքերդ երկու մատղաշ եղնիկի են նման՝Վիթի երկվորյակների,+Որ արածում են շուշանների մեջ»:   «Քանի դեռ քամի չի փչել, և ստվերները չեն փախել,Ես կգնամ զմուռսի լեռը և կնդրուկի* բլուրը»:+   «Դու ամբողջությամբ գեղեցիկ ես, սիրելի՛ս,+Անթերի ես դու:   Արի միասին գնանք Լիբանանից, ի՛մ հարսնացու,Արի հեռանանք Լիբանանից:+ Իջիր Ամանայի* գագաթից,Սանիրի՝ Հերմոնի գագաթից,+Առյուծների որջերից, ընձառյուծների լեռներից:   Դու գերել ես սիրտս,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու,Գերել ես սիրտս քո մեկ հայացքով,Վզնոցիդ մեկ ուլունքով: 10  Որքա՜ն գեղեցիկ է քո սերը,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու: Քո սերը գինուց շատ ավելի լավն է,+Եվ օծանելիքիդ բույրը՝ ցանկացած համեմունքից:+ 11  Խորսխի մեղր է կաթում քո շուրթերից, ի՛մ հարսնացու:+ Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ,+Եվ հագուստիդ բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման: 12  Փակված պարտեզ է իմ քույրը, իմ հարսնացուն,Մի փակված պարտեզ, կնքված աղբյուր: 13  Քո ճյուղերը* նռնենիների դրախտ* են՝Ընտիր մրգերով, հինայով ու նարդոսով, 14  Նարդոսով+ ու զաֆրանով, խնկեղեգով+ ու դարչինով,+Կնդրուկի ամեն տեսակ ծառերով, զմուռսով ու հալվեով*+Եվ ընտիր անուշահոտ բույսերով:+ 15  Պարտեզի աղբյուր ես դու և մաքուր ջրով ջրհոր,Լիբանանից հոսող վտակներ:+ 16  Արթնացի՛ր, ո՜վ հյուսիսային քամի,Ե՛կ, ո՜վ հարավային քամի: Փչիր իմ պարտեզի վրա: Թող դրա անուշ բույրը տարածվի»: «Թող իմ սիրեցյալը գա իր պարտեզԵվ ուտի դրա ընտիր պտուղներից»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «քունքերդ»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «Անդրլիբանանի»:
Կամ հնարավոր է՝ «մաշկը»:
Կամ՝ «պարտեզ»:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):