Երգերի երգը 5։1-16

  • Հովիվ ()

  • Երուսաղեմի կանայք ()

    • «Հարբեք սիրով»

  • Սունամուհի (2-8)

    • Պատմում է իր երազը

  • Երուսաղեմի դուստրեր (9)

    • «Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը»

  • Սունամուհի (10-16)

    • «Նա աչքի է ընկնում տասը հազարի մեջ» (10)

5  «Ես եկել եմ իմ պարտեզ,+Ո՜վ իմ քույր, ի՛մ հարսնացու: Հավաքել եմ իմ զմուռսը և հոտավետ խոտերը:+ Մեղրախորիսխս ու մեղրս կերել եմ,Եվ գինիս ու կաթս խմել եմ»:+ «Կերեք, ո՛վ ընկերներ: Խմեք ու հարբեք սիրով»:+   «Ես քնած եմ, բայց սիրտս արթուն է:+ Լսում եմ, թե ինչպես է սիրեցյալս թակում դուռը»: «Բացիր, ո՜վ իմ քույր, ի՛մ սեր,Ի՛մ աղավնյակ, ի՛մ անարատ: Գլուխս խոնավացել է ցողից,Գանգուր մազերս՝ գիշերվա շաղից»:+   «Վերնազգեստս հանել եմ,Նորի՞ց պիտի հագնեմ: Ոտքերս լվացել եմ,Նորի՞ց պիտի կեղտոտեմ:   Սիրեցյալս ձեռքը հեռացրեց դռան անցքից,Եվ այդժամ ներսս տակնուվրա եղավ:   Ես վեր կացա, որ բացեմ դուռը սիրեցյալիս առաջ,Եվ ձեռքերիցս զմուռս կաթեց,Մատներիցս զմուռս ծորաց սողնակի բռնատեղի վրա:   Ես բացեցի դուռը սիրեցյալիս առաջ,Բայց նա այնտեղ չէր, գնացել էր: Նա հեռացել էր, և ես վհատությամբ համակվեցի:* Ես փնտրեցի նրան, բայց չգտա,+Ձայն տվեցի նրան, բայց պատասխան չկար:   Քաղաքում շրջող պահապանները տեսան ինձ: Նրանք հարվածեցին ինձ ու վնասեցին: Պարիսպների պահապանները վրայիցս շալը* հանեցին:   Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,Երդվեք, որ եթե գտնեք իմ սիրեցյալին,Կասեք, որ ես տանջվում եմ սիրուց»:   «Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ: Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,Որ մեզ այդպիսի երդում անել ես տալիս»: 10  «Իմ սիրած տղան գեղեցիկ է և կարմրաթուշ,Նա աչքի է ընկնում տասը հազարի մեջ: 11  Նրա գլուխը ոսկի է՝ ընտիր ոսկի: Գանգուրներն ասես արմավի ծածանվող ճյուղեր* լինեն՝Ագռավի պես սև: 12  Նրա աչքերը գետակների մոտ եղող աղավնիների են նման,Որ լողանում են կաթի մեջ,Որ նստում են առատ ջրերի մոտ:* 13  Նրա այտերը նման են հոտավետ բույսերի մարգերի,+Բուրավետ խոտերի թմբեր են դրանք: Նրա շուրթերը շուշաններ են, որոնցից զմուռս է կաթում:+ 14  Նրա ձեռքերի մատները ոսկե գլաններ են՝ ոսկեքարով զարդարված: Նրա փորը փայլեցված փղոսկր է՝ շափյուղաներով ծածկված: 15  Նրա ոտքերը մարմարյա սյուներ են,Որ ընտիր ոսկուց պատրաստված պատվանդանի վրա են հենված: Նրա տեսքը Լիբանանի պես է, մայրիների պես անզուգական:+ 16  Նրա շուրթերը քաղցր են,Եվ նրա ամեն ինչը ցանկալի է:+ Այսպիսին է իմ սիրեցյալը, այսպիսին է իմ սիրելին, ո՜վ Երուսաղեմի դուստրեր»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Հոգիս լքեց ինձ, երբ նա խոսեց»:
Կամ՝ «քողը»:
Կամ հնարավոր է՝ «արմավի ողկույզներ»:
Կամ հնարավոր է՝ «աղբյուրի եզրին»: