Երգերի երգը 6։1-13

  • Երուսաղեմի դուստրեր (1)

  • Սունամուհի (2, 3)

    • «Ես իմ սիրեցյալինն եմ, և սիրեցյալս իմն է» (3)

  • Թագավոր (4-10)

    • «Դու գեղեցիկ ես Թերսայի պես» (4)

    • Մեջբերում է կանանց խոսքերը (10)

  • Սունամուհի (11, 12)

  • Թագավոր (և ուրիշները) (13ա)

  • Սունամուհի (13բ)

  • Թագավոր (և ուրիշները) (13գ)

6  «Ո՞ւր է գնացել քո սիրեցյալը,Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ: Ո՞ր ճամփով է գնացել քո սիրելին,Արի միասին փնտրենք նրան»:   «Սիրեցյալս իր պարտեզն է գնացել՝Հոտավետ բույսերի մարգերի մոտ,Որ պարտեզներում հովվություն անիԵվ շուշաններ քաղի:+   Ես իմ սիրեցյալինն եմ,Եվ սիրեցյալս իմն է:+ Նա շուշանների մեջ է հովվում հոտը»:+   «Ի՜մ սիրելի,+ դու գեղեցիկ ես Թերսայի*+ պես,Չքնաղ, ինչպես Երուսաղեմը,+Ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը:+   Թեքիր հայացքդ+ ինձնից,Որովհետև այն գերում է ինձ: Մազերդ այծերի հոտի են նման,Որ իջնում են Գաղաադի լանջերից:+   Ատամներդ նման են ոչխարների հոտի,Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից. Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,Եվ ոչ մեկը չի կորել:   Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:   Կան 60 թագուհիներ, 80 հարճերԵվ երիտասարդ աղջիկներ անթիվ,+   Սակայն միայն մեկն է իմ աղավնին,+ իմ անարատը: Նա իր մոր միակն է, իրեն ծնողի համար ամենասիրելին:* Աղջիկները տեսնում են նրան ու երջանիկ կոչում,Թագուհիներն ու հարճերը տեսնում են նրան ու գովաբանում: 10  «Այդ ո՞վ է, որ շողում է* ինչպես լուսաբացը,Գեղեցիկ է, ինչպես լիալուսինը,Մաքուր, ինչպես արևի լույսը,Եվ ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը»»:+ 11  «Ես գնացի ընկուզենիների պարտեզ,+Որ տեսնեմ գետահովտի ծաղկունքը,Տեսնեմ, թե արդյոք խաղողենին շիվեր չի՞ տվել,Նռնենին չի՞ ծաղկել: 12  Այդ ամենը տեսնելու ցանկությամբ տարված՝Չհասկացա, թե ինչպես հայտնվեցիԻմ ժողովրդի նշանավոր* մարդկանց կառքերի մոտ»: 13  «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սունամուհի: Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ տեսնենք քեզ»: «Ինչո՞ւ եք այդպես նայում սունամուհուն»:+ «Նա նման է երկու խմբերի* պարի»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «Հաճելի քաղաքի»:
Կամ՝ «քունքերդ»:
Բռց.՝ «մաքուրը»:
Բռց.՝ «վերևից է նայում»:
Կամ՝ «պատրաստակամ»:
Կամ՝ «Մանայիմի»: