Երգերի երգը 7։1-13

  • Թագավոր (1-9ա)

    • «Սե՛ր իմ.... որքա՜ն հաճելի ես» (6)

  • Սունամուհի (9բ-13)

    • «Ես իմ սիրեցյալինն եմ, և նա միայն ինձ է փափագում» (10)

7  «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերդ սանդալների մեջ,Ո՜վ ազնվազարմ դուստր: Ազդրերիդ կորությունը նման է զարդերի՝Վարպետի ձեռքի գործի:   Պորտդ կլոր գավաթ է: Թող համեմված գինին երբեք չպակասի դրանից: Փորդ ցորենի կույտ է՝Շուշաններով շրջապատված:   Կրծքերդ երկու մատղաշ եղնիկի են նման՝Վիթի երկվորյակների:+   Պարանոցդ+ փղոսկրյա աշտարակի է նման,+Եվ աչքերդ՝+ Եսեբոնի+ ավազաններին,Որոնք Բաթ-Րաբբիմի դարպասի մոտ են: Քիթդ ասես Լիբանանի աշտարակը լինի,Որ նայում է դեպի Դամասկոս:   Գլուխդ Կարմեղոսի+ նման է,Վարսերդ+ ասես մանուշակագույն ներկված բուրդ լինեն:+ Թագավորը գերվել է քո գանգուրներով:   Սե՛ր իմ, որքա՜ն գեղեցիկ ես, որքա՜ն հաճելի՝Մեծագույն հաճույքներից առավել:   Հասակդ արմավենու է նման,Կրծքերդ՝ արմավի ողկույզների:+   Ես ասացի. «Արմավենին կմագլցեմ,Որ դրա ողկույզները բռնեմ»: Թող կրծքերդ խաղողենու ողկույզի պես դառնան,Շունչդ՝ խնձորի բույրի պես,   Եվ բերանդ՝ ամենալավ գինու պես»: «Թող այն նրբորեն հոսի սիրեցյալիս քիմքով՝Քնքշորեն ծորալով նրա շուրթերով, և քուն իջեցնի աչքերին»: 10  «Ես իմ սիրեցյալինն եմ,+Եվ նա միայն ինձ է փափագում: 11  Արի, սիրելի՜ս,Արի դաշտեր գնանք,Արի հանգիստ առնենք հինաների մեջ:+ 12  Վաղ կարթնանանք ու կգնանք խաղողի այգիներ,Որ տեսնենք՝ խաղողենին շիվեր չի՞ տվել,Ծաղիկները չե՞ն բացվել,+Նռնենիները չե՞ն ծաղկել:+ Այնտեղ ցույց կտամ, թե որքան եմ սիրում քեզ:+ 13  Մանրագորները+ բուրում են,Եվ մեր դռների մոտ ամեն տեսակ ընտիր պտուղներ կան:+ Թե՛ հինը, թե՛ նորը քեզ համար եմ պահել, ո՜վ իմ սիրելի»:

Ծանոթագրություններ