Երգերի երգը 8։1-14

  • Սունամուհի (1-4)

    • «Երանի՜ եղբորս նման լինեիր» (1)

  • Սունամուհու եղբայրներ ()

    • «Այն ո՞վ է գալիս.... իր սիրեցյալին հենված»

  • Սունամուհի (5բ-7)

    • Մահվան պես զորեղ է սերը (6)

  • Սունամուհու եղբայրներ (8, 9)

    • «Եթե նա պարիսպ լինի.... բայց եթե դուռ լինի....» (9)

  • Սունամուհի (10-12)

    • «Ես պարիսպ եմ» (10)

  • Հովիվ (13)

    • Թող որ լսեմ ձայնդ

  • Սունամուհի (14)

    • «Սլացիր, ինչպես վիթը»

8  «Երանի՜ եղբորս նման լինեիր,Որին իմ մայրը կրծքով կերակրել է,Ես կհամբուրեի քեզ,+ եթե տեսնեի դրսում,Եվ ոչ ոք ինձ չէր նախատի:   Ես կտանեի քեզ ինձ հետ,Կտանեի իմ մոր տուն,+Նրա, ով կրթել է ինձ: Քեզ համեմված գինի կխմեցնեի,Նռան թարմ հյութ կտայի:   Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ կդներ,Իսկ աջով կգրկեր ինձ:+   Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,Երդվեք, որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,Մինչև որ այն ինքը չարթնանա»:+   «Այն ո՞վ է գալիս անապատից՝Իր սիրեցյալին հենված»: «Խնձորենու տակ քեզ արթնացրի: Այնտեղ մայրդ երկունքի ցավեր էր քաշում,Այնտեղ նա երկունքի ցավերով ծնեց քեզ:   Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,Որպես կնքամատանի կրիր մատիդ,Որովհետև մահվան պես զորեղ է սերը,+Եվ գերեզմանի* պես անզիջում է բացարձակ նվիրվածությունը: Այն բոցավառ կրակ է՝ Յահի* բոցն է:+   Ալեկոծ ջրերը չեն կարող հանգցնել սերը,+Ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն:+ Եթե մարդ իր տան ողջ հարստությունը առաջարկի սիրո դիմաց,Այն* արհամարհանքով կմերժեն»:   «Մենք փոքր քույր ունենք,+Որը դեռ կուրծք չունի: Ի՞նչ ենք անելու մեր քրոջ համար,Երբ գան նրան ուզելու»:   «Եթե նա պարիսպ լինի,Մենք այդ պարսպի վրա արծաթե ատամներով եզրապատ կկառուցենք: Բայց եթե դուռ լինի,Այն մայրու տախտակով կփակենք»: 10  «Ես պարիսպ եմ,Եվ կրծքերս աշտարակների են նման: Սիրեցյալս նայում է ինձ ու տեսնում,Որ սրտումս խաղաղություն կա: 11  Սողոմոնը մի խաղողի այգի ուներ+ Բաալ-Համոնում: Այդ այգին նա այգեպանների հոգածությանը հանձնեց: Յուրաքանչյուրը պետք է հազար կտոր արծաթ տար դրա պտուղների դիմաց: 12  Հազար կտոր արծաթը քեզ է պատկանում, ո՛վ Սողոմոն,Իսկ երկու հարյուրը՝ այգեպաններին: Բայց ես իմ խաղողի այգին ունեմ, և այն միայն ինձ է պատկանում»: 13  «Ո՜վ դու, որ բնակվում ես պարտեզներում,+Ընկերներս* փափագում են լսել քո ձայնը: Թող որ ես էլ լսեմ այն»:+ 14  «Շտապի՜ր, սե՛ր իմ,Սլացիր, ինչպես վիթը+Եվ մատղաշ եղջերունՀոտավետ խոտերի լեռներում»:

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «Նրան»:
Նաև հնարավոր է՝ խոսքը աղջկա ընկերների մասին է կամ և՛ աղջկա, և՛ հովվի ընկերների: