Երեմիա 15։1-21

  • Եհովան չի փոխելու իր դատավճիռը (1-9)

  • Երեմիայի բողոքը (10)

  • Եհովայի պատասխանը (11-14)

  • Երեմիայի աղոթքը (15-18)

    • «Քո խոսքն ինձ համար ցնծություն.... դարձավ» (16)

  • Եհովան Երեմիային «ամուր պարիսպ» է դարձնում (19-21)

15  Եհովան ասաց ինձ. «Եթե անգամ Մովսեսն ու Սամուելը իմ առաջ կանգնեին,+ ես այս ժողովրդի հանդեպ բարեհաճ չէի լինի: Քշի՛ր նրանց իմ առաջից, թող գնա՛ն:  Եվ եթե քեզ հարցնեն՝ «Ո՞ւր գնանք», նրանց ասա. «Եհովան ասում է. «Ոմանք մահացու հիվանդությունից կմեռնեն,Ոմանք սրով կսպանվեն,+Ոմանք սովամահ կլինեն,Ուրիշներն էլ կգերեվարվեն»»:+  Նրանց վրա չորս աղետ* եմ բերելու,+– ասում է Եհովան.– սուր՝ սպանելու համար, շներ՝ պատառոտելու համար, թռչուններ ու գազաններ՝ խժռելու և ոչնչացնելու համար:+  Այն չարիքի պատճառով, որ Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեն գործեց Երուսաղեմում,+ ես կպատժեմ նրանց և այնպես կանեմ, որ երկրի բոլոր թագավորությունների համար նրանք ահազդու տեսարան դառնան:+   Ո՞վ քեզ կկարեկցի, Երուսաղե՛մ,Ո՞վ ցավակից կլինի,Եվ ո՞վ կանգ կառնի քեզ մոտ, որ հարցնի՝ ինչպե՞ս ես:   Դու լքել ես ինձ,– ասում է Եհովան:+ Դու թիկունք ես դարձնում ինձ:*+ Ուստի ես կմեկնեմ ձեռքս ու կկործանեմ քեզ:+ Հոգնել եմ քեզ խղճալուց:   Ես եղանով նրանց քամհարելու եմ այս երկրի քաղաքներում,*Զրկելու եմ երեխաներից:+ Բնաջնջելու եմ իմ ժողովրդին,Որովհետև նա չի ուզում հետ դառնալ իր բռնած ուղուց:+   Ես այնպես կանեմ, որ նրանց այրիները ծովի ավազահատիկներից շատ դառնան: Կեսօրին ես կողոպտիչ կուղարկեմ նրանց դեմ՝ մոր ու երիտասարդի դեմ,Հանկարծակի ահուսարսափի մեջ կգցեմ:   Յոթ զավակ ծնած կինը ուժասպառ է եղել,Նա ծանր է շնչում: Նրա արևը մայր է մտել, թեև օրը դեռ չի ավարտվել: Նա* ամաչում է ու նվաստացած է: Նրանց միջի ողջ մնացածներինԹշնամու սրին եմ մատնելու,– ասում է Եհովան»:+ 10  Վա՜յ ինձ, մա՛յր իմ, որովհետև դու ծնեցիր ինձ՝+Մեկին, ում հետ վիճում ու վիճաբանում է ամբողջ երկիրը: Ես պարտք չեմ տվել և չեմ վերցրել,Բայց բոլորն անիծում են ինձ: 11  Եհովան ասաց. «Ես անպայման օգնելու եմ* քեզ: Աղետի օրը՝ նեղության ժամանակ,Ես կբարեխոսեմ քեզ համար թշնամու առաջ: 12  Կարո՞ղ է ինչ-որ մեկը կոտրել երկաթը՝Հյուսիսի երկաթը, ինչպես նաև պղինձը: 13  Քո հարստությունն ու գանձերը ես որպես ավար կտամ թշնամիներիդ:+ Դրանք ձրի կտամ բոլոր մեղքերիդ պատճառով, որ գործել ես քո երկրի ամեն մի անկյունում: 14  Ես դրանք քո թշնամիներին կտամ,Որ տանեն քեզ համար անծանոթ մի երկիր,+Քանի որ իմ բարկության կրակը բռնկվել էԵվ բորբոքվում է քո դեմ»:+ 15  Դու գիտես, թե ինչպես եմ տառապում, ո՜վ Եհովա: Հիշիր ինձ և ուշադրություն դարձրու,Իմ վրեժն առ ինձ հալածողներից:+ Թույլ մի՛ տուր՝ կործանվեմ* այն պատճառով, որ զսպում ես բարկությունդ: Իմացիր, որ հանուն քեզ եմ նախատինք կրում:+ 16  Քո խոսքերը գտա ու կերա դրանք,+Եվ քո խոսքն ինձ համար ցնծություն և սրտիս ուրախությունը դարձավ,Քանի որ քո անունն եմ կրում, ո՛վ Եհովա Աստված՝ Զորքերի՛ տեր: 17  Ես չեմ նստում այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ուրախ ժամանակ անցկացնել և զվարճանալ:+ Քո ձեռքն առաջնորդում է ինձ, այդ պատճառով ես մենակ եմ նստել. Չէ՞ որ բարկությամբ* ես ինձ լցրել:+ 18  Ինչո՞ւ իմ ցավը չի հանդարտվում, իմ վերքն ինչո՞ւ է անդարմանելիՈւ ոչ մի կերպ բուժվել չի ուզում: Մի՞թե ինձ համար խաբուսիկ ջրի աղբյուր ես դարձել,Որի վրա հույս դնել չի կարելի: 19  Դրա համար էլ Եհովան ասում է. «Եթե վերադառնաս ինձ մոտ, ես դարձյալ բարեհաճ կլինեմ քո հանդեպ,Եվ դու նորից կծառայես ինձ:* Եթե արժեքավոր բաները առանձնացնես անարժեքներից,Իմ անունից կխոսես:* Նրանք ստիպված կլինեն ուշադրություն դարձնել քո խոսքերին,Բայց դու նրանց խոսքերին ուշադրություն չես դարձնի:* 20  Ես քեզ պղնձե ամուր պարիսպ կդարձնեմ այս ժողովրդի համար:+ Նրանք կկռվեն քո դեմ, բայց չեն հաղթի,+Որովհետև ես քեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ու ազատեմ քեզ,– ասում է Եհովան:– 21  Ես ազատելու եմ քեզ չարագործների ձեռքիցՈւ փրկելու եմ դաժան մարդկանցից»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «դատաստան»:
Կամ հնարավոր է՝ «հետ ես գնում»:
Բռց.՝ «դարպասների մեջ»:
Կամ հնարավոր է՝ «Այն»:
Կամ՝ «ծառայելու եմ ի բարօրություն»:
Բռց.՝ «Մի՛ վերցրու ինձ»:
Կամ՝ «դատապարտական լուրով»:
Բռց.՝ «կկանգնես իմ առաջ»:
Բռց.՝ «Իմ բերանը կդառնաս»:
Կամ՝ «Նրանք ստիպված կլինեն քեզ մոտ վերադառնալ, բայց դու նրանց մոտ չես վերադառնա»: