Երեմիա 18։1-23

  • Կավը՝ բրուտի ձեռքում (1-12)

  • Եհովան թիկունք է դարձնում Իսրայելին (13-17)

  • Երեմիայի դեմ դավ են նյութում: Նրա աղերսը (18-23)

18  Եհովան ասաց Երեմիային.  «Գնա բրուտի տուն+ և այնտեղ իմ խոսքերը կլսես»:  Ուստի ես գնացի բրուտի տուն: Նա այնտեղ բրուտի անիվով աշխատում էր:  Այն անոթը, որը բրուտը պատրաստում էր կավից, նրա ձեռքի մեջ վնասվեց: Այդ ժամանակ նա դրանից մեկ ուրիշ անոթ պատրաստեց, ինչպիսին որ ուզում էր:  Եհովան դարձյալ խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Մի՞թե չեմ կարող այս բրուտի պես վարվել քեզ հետ, ո՛վ Իսրայել,– ասում է Եհովան:– Ինչպես որ կավն է բրուտի ձեռքում, այնպես էլ դու ես իմ ձեռքում, ո՛վ Իսրայել:+  Եթե ես ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն արմատախիլ է լինելու, ավերվելու և կործանվելու է,+  և այդ ազգը դադարի չար բաներ անելուց, ապա ես կմտափոխվեմ* ու չեմ բերի այն աղետը, որը որոշել էի նրա վրա բերել:+  Բայց եթե ասեմ, որ որևէ ազգ կամ թագավորություն բարգավաճելու է և ամրապնդվելու,* 10  և այդ ազգը անի այն, ինչը չար է իմ աչքում, ու չհնազանդվի ինձ, ապա ես կմտափոխվեմ և չեմ անի այն լավ բաները, որ որոշել էի նրա համար անել: 11  Իսկ հիմա, խնդրում եմ, ասա Հուդայի ժողովրդին ու Երուսաղեմի բնակիչներին. «Եհովան ասում է. «Ես պատրաստվում եմ աղետ բերել ձեզ վրա և մտածում եմ, թե ինչպես պատժեմ ձեզ: Խնդրում եմ, հետ դարձեք ձեր բռնած չար ճանապարհից, փոխվեք և արեք այն, ինչը ճիշտ է»»»:+ 12  Բայց նրանք պատասխանեցին. «Անհնար է.+ մենք անելու ենք մեր ուզածը և վարվելու ենք մեր չար ու համառ սրտի ցանկությամբ»:+ 13  Դրա համար սա է ասում Եհովան. «Հարցուփորձ արա, խնդրում եմ, ազգերի մեջ. Ո՞վ է այսպիսի բան լսել: Իսրայելի կույսը շատ սարսափելի բան է արել:+ 14  Մի՞թե ձյունը անհետանում է Լիբանանի ժայռերի լանջերից,Կամ մի՞թե ցամաքում են հեռվից հոսող պաղ ջրերը: 15  Բայց իմ ժողովուրդը մոռացել է ինձ:+ Նա զոհեր է մատուցում փուչ կուռքերի+Ու մարդկանց սայթաքել է տալիս իրենց ճանապարհներին՝ վաղեմի ճանապարհներին,+Որպեսզի գնան այլ ճանապարհներով, որոնք խորդուբորդ* են: 16  Այդ պատճառով նրանց երկիրը սարսափազդու տեսարան կդառնա+Եվ հավերժ ծաղրի* առարկա կլինի:+ Բոլոր անցորդները սարսափահար կնայեն դրան ու գլուխները կշարժեն:+ 17  Արևելյան քամու պես նրանց ցրիվ կտամ թշնամու առաջ: Իրենց կործանման օրը թիկունք կդարձնեմ նրանց»:+ 18  Իսկ նրանք ասացին. «Եկեք դավ նյութենք Երեմիայի դեմ.+ չէ՞ որ մեր քահանաները շարունակելու են սովորեցնել օրենքը,* իմաստունները խորհուրդներ են տալու, իսկ մարգարեները Աստծու խոսքն են հայտնելու: Եկեք մեղադրենք* նրան և նրա ոչ մի խոսքին ուշադրություն չդարձնենք»: 19  Ո՜վ Եհովա, ուշադրություն դարձրու ինձԵվ լսիր, թե իմ հակառակորդներն ինչ են ասում: 20  Մի՞թե բարու դիմաց պետք է չարով հատուցել: Իսկ նրանք փոս են փորել, որ կյանքս խլեն:+ Հիշիր, թե ինչպես էի քո առաջ կանգնել ու նրանց մասին լավը խոսում,Որպեսզի բարկությունդ հեռացնեի նրանցից: 21  Ուստի նրանց որդիներին սովի մատնիր,Եվ թող նրանք սրով սպանվեն:+ Թող նրանց կանայք զրկվեն զավակներից ու այրիանան,+Թող նրանց տղամարդիկ մահացու հիվանդությունից մահանան,Իսկ երիտասարդները սրով ընկնեն պատերազմում:+ 22  Թող աղաղակ լսվի նրանց տներից,Երբ նրանց վրա հանկարծակի ավազակախումբ բերես,Որովհետև նրանք փոս փորեցին, որ մեջն ընկնեմ,Եվ թակարդներ լարեցին, որ ինձ բռնեն:+ 23  Բայց դու, ո՛վ Եհովա,Լավ գիտես նրանց բոլոր մտադրությունները՝ ինձ սպանելու ծրագրերը:+ Մի՛ ներիր նրանց հանցանքըԵվ մի՛ ջնջիր նրանց մեղքը: Թող նրանք սայթաքեն քո առաջ,+Երբ քո բարկությամբ նրանց դեմ գործես:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կափսոսամ»:
Բռց.՝ «տնկվելու»:
Կամ՝ «չկառուցված»:
Բռց.՝ «սուլելու»:
Կամ՝ «շարունակելու են «ուսուցանել», «առաջնորդել»»:
Բռց.՝ «լեզվով հարվածենք»: