Երեմիա 20։1-18

  • Փասուրը հարվածում է Երեմիային (1-6)

  • Երեմիան չի կարող չքարոզել (7-13)

    • Աստծու խոսքը բոցավառվող կրակի պես է (9)

    • Եհովան նման է ահարկու ռազմիկի (11)

  • Երեմիայի բողոքը (14-18)

20  Երբ Երեմիան ասում էր մարգարեական այս խոսքերը, Եմմերի որդի Փասուր քահանան, որը նաև Եհովայի տան գլխավոր վերակացուն էր, լսում էր նրան:  Փասուրը հարվածեց Երեմիա մարգարեին և նրան դրեց կոճղի* մեջ,+ որը Եհովայի տուն տանող Բենիամինի վերին դարպասի մոտ էր:  Սակայն հաջորդ օրը, երբ Փասուրը Երեմիային հանեց կոճղի միջից, Երեմիան ասաց նրան. «Եհովան փոխել է քո անունը. այն ոչ թե Փասուր է, այլ՝ Սարսափ Շուրջբոլորը:+  Սա է ասում Եհովան. «Ես այնպես կանեմ, որ թե՛ դու սարսափես ինքդ քեզնից, թե՛ քո բոլոր ընկերները: Նրանք քո աչքի առաջ թշնամու սրով կընկնեն:+ Ողջ Հուդան կմատնեմ Բաբելոնի թագավորի ձեռքը, որը նրանց գերի կտանի Բաբելոն ու սրի կքաշի:+  Այս քաղաքի ողջ հարստությունը, պաշարները, թանկարժեք իրերը և Հուդայի թագավորների բոլոր գանձերը նրանց թշնամիների ձեռքը կհանձնեմ:+ Նրանք կկողոպտեն դրանք և կտանեն Բաբելոն:+  Իսկ դու, Փասո՛ւր, քո տան բոլոր բնակիչների հետ կգերեվարվես Բաբելոն: Դու կգնաս Բաբելոն, այնտեղ կմեռնես և բոլոր ընկերներիդ հետ այնտեղ էլ կթաղվես, որովհետև նրանց համար սուտ բաներ մարգարեացար»»:+   Դու ինձ խաբեցիր, ո՛վ Եհովա, և ես խաբվեցի: Դու փաստեցիր, որ ինձնից զորավոր ես, և հաղթեցիր:+ Ողջ օրը մարդիկ ծիծաղում են ինձ վրա. Բոլորի համար դարձել եմ ծաղրի առարկա:+   Ամեն անգամ խոսելիս ես աղաղակում եմ ու հայտարարում. «Բռնությո՜ւն, ավերո՜ւմ»: Եհովայի խոսքը ինձ համար ամեն օր անարգանքի ու ծաղրուծանակի պատճառ է դարձել:+   Ես ասացի. «Չեմ հիշատակելու նրանԵվ այլևս նրա անունով չեմ խոսելու»:+ Բայց իմ սրտում նրա խոսքը բոցավառվող կրակի պես դարձավ: Այն ասես ոսկորներիս մեջ կողպված հուր լիներ: Ես հոգնեցի այն իմ մեջ պահելուցՈւ էլ չկարողացա լռել:+ 10  Ես շատ չարախոսություններ լսեցի,Շուրջբոլորս ամեն բան սարսափեցնում էր:+ «Դատապարտե՛ք նրան: Եկեք դատապարտե՛նք նրան»: Ովքեր ասում էին, թե խաղաղություն են ցանկանում ինձ, սպասում էին, թե երբ եմ ընկնելու:+ Նրանք ասում էին. «Գուցե նա անմիտ սխալ անի,Այդ ժամանակ մենք նրա հախից կգանք ու վրեժ կառնենք»: 11  Բայց Եհովան ինձ հետ էր ինչպես ահարկու մի ռազմիկ:+ Ահա թե ինչու ինձ հալածողները կսայթաքեն ու չեն հաղթի:+ Նրանք խայտառակ կլինեն, որովհետև հաջողություն չեն ունենա: Նրանք առհավետ կնվաստացվեն, և դա երբեք չի մոռացվի:+ 12  Բայց դու, ո՛վ Զորքերի տեր Եհովա, քննում ես արդարին,Տեսնում ես խորունկ մտքերն* ու սիրտը:+ Թույլ տուր՝ տեսնեմ, թե ինչպես ես վրեժ առնում նրանցից,+Որովհետև իմ դատական գործը քեզ եմ հանձնել:+ 13  Գովերգեք Եհովային, գովաբանեք Եհովային,Որովհետև նա աղքատին ազատեց չարագործների ձեռքից: 14  Անիծյալ լինի այն օրը, երբ ես ծնվեցի: Թող օրհնյալ չլինի այն օրը, երբ մայրս լույս աշխարհ բերեց ինձ:+ 15  Անիծյալ լինի այն մարդը, ով հորս լավ լուր բերեց՝ ասելով՝«Դու որդի ես ունեցել»,Եվ դրանով նրան ուրախացրեց: 16  Թող այդ մարդը դառնա այն քաղաքների պես, որոնք Եհովան առանց խնայելու կործանեց: Թող նա առավոտները աղաղակ լսի, իսկ կեսօրին՝ մարտագոչ: 17  Ինչո՞ւ նա ինձ չսպանեց իմ մոր արգանդում,Որ մայրս ինձ համար գերեզման դառնարԵվ երբեք ինձ չծներ:*+ 18  Ինչո՞ւ դուրս եկա արգանդից. Որ վիշտ ու տառապա՞նք տեսնեմ,Եվ որ իմ օրերն ամոթալի վախճա՞ն ունենան:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Կոճղ»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»:
Բռց.՝ «նրա արգանդը հավիտյան հղի մնար»: