Երեմիա 21։1-14

  • Եհովան մերժում է Սեդեկիայի խնդրանքը (1-7)

  • Մարդիկ պետք է ընտրեն կյանքը կամ մահը (8-14)

21  Եհովան խոսեց Երեմիայի հետ, երբ Սեդեկիա+ թագավորը Մելքիայի որդի Փասուրին+ և Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային հետևյալ խնդրանքով ուղարկեց Երեմիայի մոտ.  «Խնդրում եմ, հարցրու Եհովային, թե ինչ է լինելու մեզ հետ, որովհետև Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը պատերազմում է մեր դեմ:+ Գուցե Եհովան մեզ համար իր զարմանահրաշ գործերից մեկն անի, և նա հետ քաշվի մեզանից»:+  Երեմիան ասաց նրանց. «Սա ասեք Սեդեկիային.  «Իսրայելի Աստված Եհովան ասում է. «Ես ձեր դեմ եմ ուղղելու ձեր իսկ զենքերը, որոնցով պատերազմում եք Բաբելոնի թագավորի+ ու քաղդեացիների դեմ, որոնք պարսպի այն կողմից ձեզ պաշարել են: Ձեր զենքերը* հավաքելու եմ այս քաղաքում:  Ես եմ պատերազմելու ձեր դեմ+ իմ զորավոր ձեռքով ու հզոր բազկով, զայրույթով, ցասումով ու մեծ բարկությամբ:+  Ես կոտորելու եմ այս քաղաքի բնակիչներին, կոտորելու եմ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: Նրանք կմեռնեն սոսկալի համաճարակից»»:*+  «Դրանից հետո,– ասում է Եհովան,– Հուդայի թագավոր Սեդեկիային, նրա ծառաներին, այս քաղաքի բնակիչներին՝ բոլոր նրանց, ովքեր կվերապրեն համաճարակը, սուրն ու սովը, կմատնեմ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի ձեռքը, նրանց թշնամիների ու նրանց սպանել ցանկացողների ձեռքը:+ Նա չի խնայի, չի կարեկցի ու չի գթա նրանց և սրի կքաշի»:+  Իսկ այս ժողովրդին ասա. «Եհովան ասում է. «Ես ձեզ հնարավորություն եմ տալիս ընտրելու կյանքի կամ մահվան ճանապարհը:  Ով որ մնա այս քաղաքում, սրից, սովից ու համաճարակից կմեռնի: Բայց ով որ դուրս գա և ձեզ պաշարած քաղդեացիներին հանձնվի, ողջ կմնա, և նրա կյանքը իր համար ավար կլինի»»:+ 10  «Ես վճռել եմ աղետ բերել այս քաղաքի վրա, ոչ թե բարիք անել,+– ասում է Եհովան:– Քաղաքը Բաբելոնի թագավորի ձեռքը կտրվի,+ և նա կայրի այն»:+ 11  Ո՛վ Հուդայի արքայական տուն, լսի՛ր Եհովայի խոսքը: 12  Ո՛վ Դավթի տուն, սա է ասում Եհովան. «Ամեն առավոտ արդար դատ արեքԵվ ազատեք նրան, ում խարդախ մարդը կողոպտում է,+Որպեսզի ձեր չար գործերի պատճառով+Իմ զայրույթը կրակի պես չբռնկվի+Եվ չբորբոքվի այնպես, որ հանգցնող չլինի»: 13  «Ես քո դեմ եմ, ո՛վ հովտի բնակիչ,Ո՛վ հարթավայրում գտնվող ժայռի վրայի քաղաք,– ասում է Եհովան:– Դու ասում ես. «Ո՞վ է հարձակվելու մեզ վրա,Ո՞վ է ներխուժելու մեր բնակավայրեր»: 14  Ձեր արածների համար,+– ասում է Եհովան,–Ըստ արժանվույն պատժելու եմ ձեզ: Ձեր անտառը ես հրի եմ մատնելու,Եվ կրակը լափելու է դրա շուրջը եղող ամեն բան»»:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Այս մարդկանց»:
Կամ՝ «հիվանդությունից»: