Երեմիա 22։1-30
22 Եհովան ասում է. «Գնա Հուդայի թագավորի արքունական տուն և իմ խոսքերը հայտնիր:
2 Ասա. «Ո՛վ Հուդայի թագավոր, որ նստում ես Դավթի գահին, լսի՛ր Եհովայի խոսքը՝ թե՛ դու, թե՛ քո ծառաներն ու ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դարպասներով:
3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Արդարություն ու արդարադատություն ի գործ դրեք: Ազատեք նրան, ում խարդախ մարդը կողոպտում է: Վատ մի՛ վերաբերվեք պանդուխտին, մի՛ վնասեք որբին* ու այրուն+ և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք:+
4 Եթե անշեղորեն կատարեք այս խոսքերը, ապա կառքեր նստած ու ձիեր հեծած՝ այս պալատի դարպասներով ներս կմտնեն Դավթի գահին+ նստող թագավորները, ինչպես նաև նրանց ծառաներն ու ժողովուրդը»:+
5 Բայց եթե չհնազանդվեք այս խոսքերին, ապա երդվում եմ ինձնով,– ասում է Եհովան,– այս պալատը ավերակների կույտ կդառնա»:+
6 Ահա թե ինչ է ասում Եհովան Հուդայի թագավորի արքունական տան մասին.
«Դու ինձ համար Գաղաադի պես ես,Լիբանանի գագաթի պես,Սակայն ես քեզ անապատ եմ դարձնելու,Եվ քո քաղաքներից ոչ մեկը բնակեցված չի լինելու:+
7 Քո դեմ ես կործանողներ եմ ուղարկելու՝*Ամեն մեկին իր զենքով:+
Նրանք քո ընտիր մայրիները կտրելու ենՈւ կրակի մեջ են գցելու:+
8 Շատ ազգերից մարդիկ կանցնեն այս քաղաքի մոտով ու իրար կասեն. «Ինչո՞ւ Եհովան այսպես վարվեց այս մեծ քաղաքի հետ»:+
9 Եվ նրանց կպատասխանեն. «Որովհետև նրանք դրժեցին իրենց Աստված Եհովայի հետ կապած ուխտը և ուրիշ աստվածների առաջ խոնարհվեցին ու նրանց ծառայեցին»:+
10 Լաց մի՛ եղեք մեռածի համարԵվ նրա համար մի՛ ողբացեք:
Փոխարենը լաց եղեք գերեվարվողի համար,Որովհետև նա այլևս հետ չի դառնա՝ իր հայրենի երկիրը տեսնելու:
11 Ահա թե ինչ է ասում Եհովան Հուդայի թագավորի՝ Հովսիայի որդի Սեղումի*+ մասին, որը թագավոր դարձավ իր հայր Հովսիայի+ փոխարեն, և որը հեռացավ այս վայրից. «Նա այլևս չի վերադառնա:
12 Նա կմեռնի այնտեղ, ուր նրան գերի տարան, և այս երկիրն այլևս չի տեսնի»:+
13 Վա՜յ նրան,* ով իր տունը անարդարությամբ է կառուցումԵվ իր վերնասենյակները՝ անիրավությամբ,Ով ձրի աշխատեցնում է իր դրացունԵվ հրաժարվում է նրան վարձատրելուց:+
14 Վա՜յ նրան, ով ասում է. «Ինձ համար ընդարձակ տուն կկառուցեմ՝Մեծ վերնասենյակներով,Եվ պատուհաններ կդնեմ,Մայրու փայտով կպատեմ այն ու ալ կարմիր կներկեմ»:
15 Մի՞թե դու կշարունակես թագավորել,Ինչ է թե մյուսներից շատ մայրիներ ես օգտագործում պալատդ կառուցելու համար:
Քո հայրը նույնպես կերավ ու խմեց,Բայց նա արդարությանն ու արդարադատությանը թիկունք կանգնեց,+Ուստի նրա համար ամեն բան լավ եղավ:
16 Նա կեղեքվածի ու աղքատի դատը պաշտպանեց,Դրա համար էլ ամեն բան լավ եղավ:
«Չէ՞ որ հենց դա է նշանակում ճանաչել ինձ,– ասում է Եհովան:–
17 Քո աչքերում և սրտում անազնիվ ճանապարհով շահ ձեռք բերելու փափագ,Անմեղ արյուն թափելու, խարդախելու և կորզելու ցանկություն կա»:
18 Ուստի սա է ասում Եհովան Հովսիայի որդու՝ Հուդայի թագավոր Հովակիմի+ մասին.
«Նրա համար չեն ողբա ու իրար չեն ասի.
«Ա՜խ, եղբա՛յր իմ, ա՜խ, քո՛ւյր իմ»:
Նրա համար չեն սգա՝ ասելով.
«Ա՜խ, տե՛ր: Ա՜խ, կորավ նրա փառքը»:
19 Նրան կթաղեն, ինչպես էշին են թաղում.+
Քաշելով կտանեն ու Երուսաղեմի դարպասներից դուրս կշպրտեն»:+
20 Գնա Լիբանան ու աղաղակիր,Բասանում ձայնդ բարձրացրուԵվ Աբարիմից+ գոչիր,Քանի որ բոլոր սիրեկաններդ կործանվել են:+
21 Ես խոսեցի քեզ հետ, երբ դու քեզ ապահով էիր զգում:
Բայց դու ասացիր՝ «Չե՛մ հնազանդվի»:+
Այս ուղին ես բռնել դեռևս երիտասարդ տարիներիցդ.
Դու չես հնազանդվում ինձ:+
22 Բոլոր հովիվներիդ քամին կհովվի,+Իսկ սիրեկաններդ գերության կգնան:
Այդ ժամանակ դու ամոթահար կլինես ու կնվաստացվես քեզ վրա հասած աղետի պատճառով:
23 Ո՛վ Լիբանանում բնակվող,+Որ մայրիների մեջ ես բույն դրել,+Ինչպե՜ս ես հառաչելու, երբ սուր ցավը խոցի քեզ,Երբ տանջվես ծննդաբերող կնոջ պես»:+
24 «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– նույնիսկ եթե դու, Հուդայի՛ թագավոր, Հովակիմի+ որդի Քո՛նիա,*+ իմ աջ ձեռքին կնքամատանի լինեիր, քեզ կհանեի:
25 Քեզ կհանձնեմ քո կյանքը խլել ցանկացողների ձեռքը՝ նրանց, ումից դու վախենում ես՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի և քաղդեացիների ձեռքը:+
26 Քեզ ու քո մորը ուրիշ երկիր կվռնդեմ, որտեղ դուք չեք ծնվել, և այնտեղ կմեռնեք:
27 Դուք չեք վերադառնա այն երկիր, ուր փափագում եք հետ դառնալ:+
28 Մի՞թե այս մարդը՝ Քոնիան, անարգված ու կոտրված աման է՝ անպիտան անոթ:
Ինչո՞ւ են նա և իր սերունդը վտարվելՈւ իրենց անծանոթ մի երկիր վռնդվել»:+
29 Ո՛վ երկիր, երկի՛ր, երկի՛ր, լսի՛ր Եհովայի խոսքը:
30 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Այս մարդուն գրանցեք որպես անզավակի՝Որպես մի մարդու, ով իր ողջ կյանքում հաջողության չի հասնի,Քանի որ նրա սերունդներից ոչ մեկըԴավթի գահին չի նստի և Հուդայում չի իշխի»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «անհայր երեխային»:
^ Բռց.՝ «սրբագործելու»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Կոչվում է նաև Հովաքազ:
^ 13-17-րդ համարներում խոսքը Հուդայի թագավոր Հովակիմի մասին է:
^ Կոչվում է նաև Հովաքին, Հեքոնիա: