Երեմիա 23։1-40

  • Լավ և վատ հովիվները (1-4)

  • Ապահովություն՝ «արդար ժառանգի» իշխանության ներքո (5-8)

  • Աստված դատապարտում է սուտ մարգարեներին (9-32)

  • Եհովայի «բեռը» (33-40)

23  «Վա՜յ այն հովիվներին, որոնք կործանում ու ցրում են իմ արոտի ոչխարներին»,– ասում է Եհովան:+  Ուստի Իսրայելի Աստված Եհովան այն հովիվների մասին, որոնք հովվում են իր ժողովրդին, ասում է. «Դուք իմ ոչխարներին ցիրուցան եք արել, քշել եք և հոգ չեք տարել նրանց մասին:+ Դրա համար ես ձեր չար գործերի պատճառով պատժելու եմ ձեզ»,– ասում է Եհովան:  «Հետո ես կհավաքեմ կենդանի մնացած իմ ոչխարներին այն բոլոր երկրներից, ուր նրանց քշել եմ,+ հետ կդարձնեմ իրենց արոտավայրերը,+ և նրանք կբազմանան ու կշատանան:+  Ես հովիվներ կնշանակեմ, որոնք հոգատարությամբ կհովվեն նրանց:+ Նրանք այլևս չեն վախենա ու չեն սարսափի, և նրանցից ոչ մեկը չի կորչի»,– ասում է Եհովան:  «Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես Դավթի սերնդից մի արդար ժառանգ* եմ առաջ բերելու:+ Նա իշխելու է որպես թագավոր,+ խոհեմությամբ է վարվելու և երկրի վրա արդարադատություն ու արդարություն է գործադրելու:+  Նրա օրերում Հուդան կփրկվի,+ և Իսրայելը ապահով կբնակվի:+ Ահա նրա անունը, որով նա կոչվելու է՝ «Եհովան մեր արդարությունն է»:+  Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այլևս չեն ասի՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելին հանեց Եգիպտոսից»,+  այլ կասեն. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, ով Իսրայելի սերունդներին հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, որտեղ նրանց ցիրուցան էր արել, հանեց ու հետ բերեց»: Նրանք ապրելու են իրենց հայրենի երկրում»:+  Մարգարեների մասին. «Սիրտս կոտրված է,Բոլոր ոսկորներս ցնցվում են: Եհովայի և նրա սուրբ խոսքերի պատճառովԵս մի հարբած մարդու պես եմ դարձել՝Մեկի, ով հարբել է գինուց: 10  Երկիրը լցվել է Աստծուն* անհավատարիմ մարդկանցով:+ Անեծքի պատճառով այն սգի մեջ է,+Եվ տափաստանային արոտավայրերը չորացել են:+ Նրանց բռնած ուղին չար է, ու նրանք չարաշահում են իրենց իշխանությունը: 11  «Թե՛ մարգարեն և թե՛ քահանան պղծվել* են:+ Ես տեսնում եմ, որ նրանք նույնիսկ իմ տանն են չարիք գործում,+– ասում է Եհովան:– 12  Այդ պատճառով նրանց ճանապարհը սայթաքուն ու խավար է դառնալու:+ Նրանց կհրեն, ու նրանք կընկնեն,– ասում է Եհովան,–Քանի որ հատուցման տարումԵս նրանց վրա աղետ եմ բերելու: 13  Ես տեսել եմ, թե Սամարիայի+ մարգարեները ինչ նողկալի բաներ են արել: Նրանք Բահաղի անունից էին մարգարեանումԵվ իմ ժողովրդին՝ Իսրայելին, շեղում էին ճիշտ ճանապարհից: 14  Ես տեսնում եմ, որ Երուսաղեմի մարգարեները սարսափելի բաներ են անում: Նրանք դավաճանում են իրենց կողակիցներին+ և մխրճվել են կեղծիքի մեջ:+ Նրանք քաջալերում են չարագործներին*Եվ չեն դադարում չարություն գործելուց: Ինձ համար նրանք բոլորը Սոդոմի պես են,+Ու Երուսաղեմի բնակիչները՝ Գոմորի պես»:+ 15  Ուստի Զորքերի տեր Եհովան մարգարեների մասին ասում է. «Ես նրանց օշինդր եմ ուտեցնելուԵվ թունավորած ջուր եմ խմեցնելու,+Որովհետև Երուսաղեմի մարգարեների պատճառով հավատուրացություն է տարածվել երկրով մեկ»: 16  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Մի՛ լսեք ձեզ համար մարգարեացող մարգարեների խոսքերը:+ Նրանք մոլորեցնում են* ձեզ: Նրանց հայտնած տեսիլքները իրենց իսկ հորինվածքներն են.+ Դրանք Եհովայի բերանից չեն դուրս եկել:+ 17  Նրանք ինձ անարգողներին նորից ու նորից ասում են՝«Եհովան ասել է՝ «Դուք խաղաղություն եք վայելելու»»,+Եվ յուրաքանչյուրին, ով իր համառ սրտին է լսում, ասում են. «Ձեզ վրա աղետ չի գալու»:+ 18  Ո՞վ է Եհովայի հետ մտերիմ,Որ տեսնի ու լսի նրա խոսքը: Ո՞վ է ուշադրություն դարձրել նրա խոսքին, որ ականջ դնի դրան: 19  Եհովայի ցասումը փոթորկի պես կմոլեգնի,Հողմապտույտ մրրիկի պես չարագործների գլխավերևում կպտտվի:+ 20  Եհովայի բարկությունը չի հանգչի,Մինչև որ նա իր մտադրությունները չկատարի ու ավարտին չհասցնի: Վերջին օրերում պարզ կհասկանաք դա: 21  Այդ մարգարեներին ես չէի ուղարկել, բայց նրանք վազեցին: Նրանց հետ չէի խոսել, բայց մարգարեացան:+ 22  Եթե նրանք ինձ հետ մտերիմ լինեին,Իմ խոսքերը ժողովրդիս կհայտնեինԵվ նրանց կօգնեին թողնել իրենց բռնած չար ուղին ու դադարել չար գործեր անելուց:+ 23  Մի՞թե ես Աստված եմ միայն այն ժամանակ, երբ մոտ եմ,– ասում է Եհովան,– Իսկ երբ հեռու եմ, Աստված չե՞մ: 24  Հնարավո՞ր է, որ մեկը ծածուկ տեղում թաքնվի, և ես նրան չտեսնեմ,+– ասում է Եհովան:– Մի՞թե երկնքում ու երկրի վրա որևէ թաքուն բան կա ինձ համար,+– ասում է Եհովան:– 25  Ես լսել եմ, թե ինչպես են իմ անունով սուտ բաներ մարգարեացող մարգարեներն ասում. «Երա՜զ եմ տեսել, երա՜զ եմ տեսել»:+ 26  Մինչև ե՞րբ է սուտ բաներ մարգարեանալը մարգարեների սրտում լինելու: Նրանք մարգարեներ են, որոնք իրենց սրտում եղած սուտն են խոսում:+ 27  Նրանք մտադիր են իրենց երազների միջոցով, որ պատմում են իրար, իմ ժողովրդին մոռանալ տալ իմ անունը, ինչպես որ նրանց հայրերը իմ անունը մոռացան Բահաղի պատճառով:+ 28  Երազ տեսած մարգարեն թող պատմի երազը, իսկ նա, ում ես հայտնել եմ իմ խոսքը, պիտի ճշգրտորեն հաղորդի այդ խոսքը: Հարդն ի՞նչ ընդհանուր բան ունի ցորենի հետ,– ասում է Եհովան:– 29  Մի՞թե իմ խոսքը կրակի պես չէ,+– ասում է Եհովան,– և դարբնի մուրճի պես չէ, որն ապառաժ է կոտրում:+ 30  Դրա համար,– ասում է Եհովան,– ես պատժելու եմ այն մարգարեներին, որոնք ուրիշ մարգարեներին հայտնած իմ խոսքերը իրենց են վերագրում ու աղավաղում են դրանք:+ 31  Ես պատժելու եմ այն մարգարեներին,– ասում է Եհովան,– որոնք դատարկախոսում են և ասում՝ «Նա ասում է»:+ 32  Ես պատժելու եմ այն մարգարեներին,– ասում է Եհովան,– որոնք սուտ երազներ են պատմում, և իրենց ստով ու պարծենկոտությամբ մոլորեցնում են իմ ժողովրդին:+ Ես նրանց չեմ ուղարկել և նրանց ոչինչ չեմ պատվիրել: Ուստի նրանք ոչ մի օգուտ չեն բերի այս ժողովրդին,+– ասում է Եհովան:– 33  Երբ այս ժողովուրդը կամ որևէ մարգարե կամ էլ քահանա քեզ հարցնի՝ «Այդ ի՞նչ բեռ՝* ի՞նչ խոսք է Եհովան հայտնել քեզ», այդ ժամանակ պատասխանիր. «Բեռը դուք եք: Եվ ես կձերբազատվեմ ձեզնից,+– ասում է Եհովան»: 34  Իսկ այն մարգարեին կամ քահանային կամ էլ ժողովրդին, որն ասի՝ «Եհովայի խոսքը բեռ է», ես կպատժեմ՝ թե՛ նրան, թե՛ նրա տնեցիներին: 35  Յուրաքանչյուրդ հարցնում է իր դրացուն ու եղբորը. «Եհովան ի՞նչ պատասխանեց: Եհովան ի՞նչ ասաց»: 36  Բայց դուք այլևս չասեք, թե Եհովայի խոսքը բեռ է, որովհետև ամեն մեկի համար իր իսկ խոսքն է բեռ. դուք աղավաղում եք կենդանի Աստծու՝ Զորքերի տեր Եհովայի՝ մեր Աստծու խոսքերը: 37  Մարգարեին ասա. «Եհովան քեզ ի՞նչ է պատասխանել: Եհովան ի՞նչ է ասել: 38  Եվ եթե շարունակեք ասել՝ «Եհովայի բեռը», ապա Եհովան սա է ասում. «Քանի որ ասում եք՝ «Այս խոսքն է Եհովայի բեռը», թեև ես ասել էի՝ «Մի՛ ասեք՝ «Եհովայի բեռը»», 39  ես կբարձրացնեմ ու ինձնից հեռու կշպրտեմ ձեզ և այն քաղաքը, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել: 40  Ես այնպես կանեմ, որ դուք առհավետ խայտառակված լինեք, և ձեր նվաստացումը երբեք չի մոռացվի»»»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ընձյուղ»:
Կամ՝ «իրենց կողակիցներին»:
Կամ՝ «հավատուրաց»:
Բռց.՝ «զորացնում են չարագործների ձեռքերը»:
Կամ՝ «փուչ հույս են տալիս»:
Կամ՝ «ծանրակշիռ խոսք»: 33-38-րդ համարներում «բեռ» թարգմանված եբր. բառը երկու նշանակություն ունի՝ Աստծու ծանրակշիռ խոսք կամ ծանրաբեռնող մի բան: