Երեմիա 3։1-25

  • Իսրայելի մեծ հավատուրացությունը (1-5)

  • Իսրայելն ու Հուդան մեղք են գործել՝ զբաղվելով մարմնավաճառությամբ (6-11)

  • Զղջալու կոչ (12-25)

3  Մարդիկ ասում են. «Եթե տղամարդը ամուսնալուծվի իր կնոջից, ու վերջինս հեռանա և ուրիշի կինը դառնա, մի՞թե նա կարող է վերադառնալ այդ կնոջ մոտ»: Մի՞թե այս երկիրը ամբողջովին չի պղծվել:+ «Դու շատերի հետ ես մարմնավաճառությամբ զբաղվել,+Ուստի ինչպե՞ս կարող ես ինձ մոտ վերադառնալ,– ասում է Եհովան:–   Նայիր մերկ բլուրներին. Որտեղ ասես՝ քեզ չեն բռնաբարել: Դու նստում էիր ճանապարհների մոտ ու սպասում սիրեկաններիդ,Ինչպես մի քոչվոր՝* անապատում: Քո մարմնավաճառությամբ ու չար գործերովԴու դեռ շարունակում ես պղծել երկիրը:+   Այդ պատճառով անձրևները դադարել են,+Նույնիսկ գարնանային անձրև չի գալիս: Դու մարմնավաճառությամբ զբաղվող լկտի կնոջ* տեսք* ունես,Եվ ամոթ չես զգում:+   Բայց հիմա կանչում ես ինձ՝ ասելով. «Հա՛յր իմ, դու իմ երիտասարդ տարիների ընկերն ես:+   Մի՞թե ընդմիշտ բարկացած ես մնալուՈւ հավիտյան հիշելու ես իմ մեղքերը»: Դու այդպես ես ասում,Բայց մեկ է, ինչ չարիք ասես որ չես անում»:+  Հովսիա+ թագավորի իշխանության օրոք Եհովան ասաց ինձ. «Տեսե՞լ ես, թե անհավատարիմ Իսրայելն ինչ էր անում: Ամեն բարձր լեռան վրա ու ամեն սաղարթախիտ ծառի տակ մարմնավաճառությամբ էր զբաղվում:+  Անգամ այդ ամենից հետո ես շարունակ ասում էի, որ վերադառնա ինձ մոտ,+ բայց նա չվերադարձավ: Իսկ Հուդան նայում էր, թե իր անհավատարիմ քույրն ինչ է անում:+  Երբ դա տեսա, անհավատարիմ Իսրայելին իր դավաճանության համար+ դուրս արեցի՝ ամուսնալուծության վկայական+ տալով: Մինչդեռ նրա դավաճան քույրը՝ Հուդան, ոչ միայն չվախեցավ, այլև ինքն էլ գնաց ու սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել:+  Նա* թեթևամտորեն նայեց իր մարմնավաճառությանը, պղծեց երկիրն ու դավաճանեց ինձ քարերի ու ծառերի հետ:+ 10  Եվ չնայած այդ ամենին՝ նրա դավաճան քույրը՝ Հուդան, չվերադարձավ ինձ մոտ իր ողջ սրտով. նա պարզապես ձևացրեց, թե վերադարձել է,– ասում է Եհովան»: 11  Ապա Եհովան ասաց ինձ. «Անհավատարիմ Իսրայելը դավաճան Հուդայից ավելի արդար է երևում:+ 12  Գնա և այս խոսքերն ասա հյուսիսին.+ «Հե՛տ դարձիր, ո՛վ անհավատարիմ Իսրայել,– ասում է Եհովան:+ – Քեզ վրա զայրույթով չեմ նայի,+ որովհետև ես նվիրված եմ,– ասում է Եհովան:– Ես հավիտյան բարկացած չեմ մնալու: 13  Միայն թե ընդունիր մեղքդ, քանի որ ըմբոստացել ես Եհովայի՝ քո Աստծու դեմ: Դու ամեն մի սաղարթախիտ ծառի տակ տրվում էիր օտարականներին,* իսկ ինձ չէիր հնազանդվում,– ասում է Եհովան»: 14  Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ,– ասում է Եհովան:– Չէ՞ որ ես եմ ձեր տերը:* Ես կհավաքեմ ձեզ. ամեն քաղաքից մի հոգի և ամեն տոհմից երկու հոգի կընտրեմ ու Սիոն կբերեմ:+ 15  Ձեզ իմ սրտին հաճելի հովիվներ կտամ:*+ Նրանք գիտելիք կտան ձեզ ու կսովորեցնեն խորաթափանց լինել:* 16  Դուք կշատանաք և բազմաքանակ կդառնաք այդ երկրում,– ասում է Եհովան:+– Ոչ ոք այլևս չի հիշատակի Եհովայի ուխտի տապանակը: Դրա մասին այլևս չեն մտածի ու չեն հիշի, այն չեն կարոտի ու նորը չեն պատրաստի: 17  Այդ ժամանակ Երուսաղեմը Եհովայի գահը կկոչեն,+ և բոլոր ազգերը կհավաքվեն այնտեղ, որպեսզի փառաբանեն Եհովայի անունը:+ Նրանք այլևս չեն լսի իրենց համառ ու չար սրտին: 18  Այդ օրերին Հուդայի և Իսրայելի ժողովուրդները կմիավորվեն.+ նրանք հյուսիսի երկրից կգնան այն երկիր, որը որպես ժառանգություն տվել եմ ձեր նախահայրերին:+ 19  Ես մտածեցի. «Մեծ ուրախությամբ քեզ որդու պես եմ վերաբերվել և տվել եմ ցանկալի երկիրը՝ մի ժառանգություն, որն ավելի սքանչելի է, քան ազգերի ունեցածները»:+ Նաև մտածեցի, որ ինձ «իմ Հայր» կկոչես և երես չես թեքի ինձանից: 20  Մինչդեռ դու, ո՛վ Իսրայել, դավաճանեցիր ինձ, ինչպես մի կին, որը լքել է իր ամուսնուն,*+– ասում է Եհովան»: 21  Մերկ բլուրների վրա ձայն է լսվում՝Իսրայելացիների լացն ու աղաչանքը,Որովհետև նրանք շեղվեցին ճիշտ ճանապարհից,Մոռացան իրենց Աստծուն՝ Եհովային:+ 22  «Հե՛տ դարձեք, դավաճա՛ն որդիներ: Ես կբուժեմ ձեր դավաճան սիրտը»:+ «Ահա մենք քեզ մոտ ենք եկել,Որովհետև դու մեր Աստվածն ես, ո՛վ Եհովա:+ 23  Բլուրների ու սարերի վրայի աղմկոտ պաշտամունքը Իրականում ինքնախաբեություն էր:+ Մեր Աստված Եհո՛վա, դու ես Իսրայելի փրկությունը:+ 24  Մեր երիտասարդությունից ի վեր՝ ամոթալի աստվածը լափել է մեր նախահայրերի վաստակածը:+ Նա լափել է նրանց հոտերն ու նախիրները,Նրանց որդիներին ու դուստրերին: 25  Թող ամոթը պատի մեզ,Եվ անպատվությունը ծածկի մեզ,Քանի որ մեր երիտասարդությունից մինչև այսօր մենք մեղք ենք գործել մեր Աստված Եհովայի դեմ՝+Մենք և մեր նախահայրերը,+Եվ չենք հնազանդվել քեզ, ո՛վ մեր Աստված Եհովա»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մի արաբացի»:
Խոսքը ամուսնացած կնոջ մասին է:
Բռց.՝ «ճակատ»:
Հավանաբար վերաբերում է Իսրայելին:
Կամ՝ «օտար աստվածներին»:
Կամ հնարավոր է՝ «ամուսինը»:
Կամ՝ «Ձեզ հովիվներ կտամ, որոնք կկատարեն իմ կամքը»:
Կամ հնարավոր է՝ «Նրանք կսնեն ձեզ՝ գործի դնելով իրենց գիտելիքն ու խորաթափանցությունը»:
Բռց.՝ «ընկերոջը»: