Երեմիա 30։1-24

  • Աստված խոստանում է, որ ժողովուրդը կվերադառնա ու կբուժվի (1-24)

30  Եհովան ասաց Երեմիային.  «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Մի գրքի մեջ գրիր այն բոլոր բաները, որ ասում եմ քեզ,  քանի որ օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես կհավաքեմ Իսրայելից և Հուդայից գերեվարված իմ ժողովրդին:+ Ես նրանց կվերադարձնեմ այն երկիրը, որը տվել եմ նրանց նախահայրերին, և այն դարձյալ նրանց սեփականությունը կլինի,– ասում է Եհովան»»:+  Եհովան Իսրայելին ու Հուդային այս խոսքերն ասաց:   Ահա Եհովայի խոսքերը. «Սարսափահար մարդկանց ձայներ են լսվում,Ամենուր վախ է, և խաղաղություն չկա:   Հարցրեք, խնդրում եմ, թե արդյոք տղամարդը կարող է ծննդաբերել: Ուրեմն ինչո՞ւ եմ տեսնում, որ ամեն ուժեղ տղամարդԾննդաբերող կնոջ պես+ ձեռքերն իր փորին* է դրել: Ինչո՞ւ են բոլորի երեսները գունատ:   Ա՜խ, սարսափելի* օր է դա,+Դրա նմանը չի եղել: Հակոբի համար այն նեղության ժամանակ է,Բայց նա փրկվելու է:  Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես կկոտրեմ նրանց պարանոցի վրայի լուծը և նրանց պարանները երկու կես կանեմ, և օտարներն այլևս չեն ստրկացնի նրանց:  Նրանք կծառայեն իրենց Աստված Եհովային և իրենց թագավոր Դավթին, որին ես նրանց վրա կնշանակեմ:+ 10  Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,– ասում է Եհովան,–Մի՛ սարսափիր, ո՛վ Իսրայել:+ Որովհետև ես քեզ փրկելու եմ՝ հետ եմ դարձնելու հեռու տեղից,Ու քո սերնդին՝ այն երկրից, որտեղ գերության մեջ է:+ Հակոբը կվերադառնա, հանդարտ ու հանգիստ կապրի,Եվ ոչ ոք նրան չի վախեցնի:+ 11  Չէ՞ որ ես քեզ հետ եմ,– ասում է Եհովան,– որ փրկեմ: Ես կբնաջնջեմ բոլոր այն ազգերին, որոնց մեջ ցիրուցան եմ արել քեզ,+Սակայն քեզ չեմ բնաջնջի:+ Այնուամենայնիվ, հարկ եղած չափով կխրատեմ* քեզԵվ ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնի»:+ 12  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Քո անկումից հետո դու չես կարող ապաքինվել,+Քո վերքն անդարմանելի է: 13  Չկա մեկը, որ դատական գործդ պաշտպանի,Քո խոցը բուժելու միջոց չկա,Ոչ մի բուժում չկա քեզ համար: 14  Քո բոլոր սիրեկանները մոռացել են քեզ,+Դու նրանց այլևս պետք չես,Որովհետև ես հարվածեցի քեզ, ինչպես թշնամին կհարվածեր,+Պատժեցի, ինչպես դաժան մարդը կպատժեր,Քանի որ քո հանցանքը մեծ է, և մեղքերը՝ շատ:+ 15  Ինչո՞ւ ես աղաղակում քո վերքի պատճառով,Քո ցավն անդարմանելի է: Ես այս բաներն արեցի քեզ,Քանի որ հանցանքդ մեծ է, և մեղքերդ՝ շատ:+ 16  Բոլոր քեզ լափողներին կլափեն,+Քո բոլոր թշնամիներին նույնպես կգերեվարեն:+ Քեզ կողոպտողներին կկողոպտեն,Եվ քեզ թալանողներին որպես թալան կտամ ուրիշներին:+ 17  Քեզ կապաքինեմ և վերքերդ կբուժեմ,+– ասում է Եհովան,–Թեև քեզ վտարանդի կոչեցին՝ ասելով. «Սա Սիոնն է, որը ոչ ոքի պետք չէ»»:+ 18  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես կգամ Հակոբի վրանների մոտ, կհավաքեմ գերիներին+Ու խղճահարություն կզգամ նրա բնակավայրերի հանդեպ: Քաղաքը կվերակառուցվի այն բլրի վրա, որտեղ որ եղել էր,+Եվ ամրոցը կկանգնի իր ճիշտ տեղում: 19  Այնտեղից երախտագիտության խոսքեր ու ծիծաղ կլսվեն:+ Ես կշատացնեմ նրանց, ու նրանց թիվը չի նվազի:+ Նրանց բազմաքանակ* կդարձնեմ,Եվ նրանք աննշան չեն լինի:+ 20  Հակոբի որդիները առաջվա պես կլինեն,Նրանք ամուր և հաստատուն կդառնան իմ առաջ:+ Ես կպատժեմ նրանց ճնշողներին:+ 21  Նրանց առաջնորդը նրանցի՛ց առաջ կգա,Նրանց միջի՛ց դուրս կգա: Ես թույլ կտամ, որ նա մոտենա ինձ, և նա կմոտենա»: «Այլապես ո՞վ կհամարձակվի մոտենալ* ինձ,– ասում է Եհովան:– 22  Դուք իմ ժողովուրդը կդառնաք,+ և ես ձեր Աստվածը կլինեմ»:+ 23  Եհովայի ցասումը փոթորկի պես կմոլեգնի,+Սրընթաց մրրիկի պես չարագործների գլխավերևում կպտտվի: 24  Եհովայի բորբոքված բարկությունը չի հանգչի,Մինչև որ նա իր մտադրությունները չկատարի ու ավարտին չհասցնի:+ Վերջին օրերում կհասկանաք դա:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «կոնքին»:
Բռց.՝ «մեծ»:
Կամ՝ «կուղղեմ»:
Կամ հնարավոր է՝ «պատվելի»:
Բռց.՝ «ո՞վ իր սիրտը գրավ կդնի, որ մոտենա»: