Երեմիա 32։1-44

  • Երեմիան արտ է առնում (1-15)

  • Երեմիայի աղոթքը (16-25)

  • Եհովայի պատասխանը (26-44)

32  Եհովան խոսեց Երեմիայի հետ Հուդայի թագավոր Սեդեկիայի իշխանության 10-րդ տարում, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի+ իշխանության 18-րդ տարում:  Այդ ժամանակ Բաբելոնի թագավորի զորքերը պաշարել էին Երուսաղեմը, իսկ Երեմիա մարգարեն Հուդայի թագավորի պալատում գտնվող Պահակախմբի բակում+ կալանքի տակ էր,  քանի որ Հուդայի թագավոր Սեդեկիան կալանավորել էր նրան՝+ ասելով. «Ինչո՞ւ ես մարգարեանում և ասում. «Սա է ասում Եհովան. «Այս քաղաքը ես Բաբելոնի թագավորի ձեռքն եմ հանձնելու, և նա զավթելու է այն:+  Հուդայի թագավոր Սեդեկիան չի ազատվելու քաղդեացիների ձեռքից, այլ Բաբելոնի թագավորի ձեռքն է մատնվելու, և Սեդեկիան դեմ առ դեմ խոսելու է նրա հետ՝ նայելով նրա աչքերին:+  Բաբելոնի թագավորը նրան Բաբելոն է տանելու, և նա այնտեղ է մնալու, մինչև որոշեմ, թե ինչպես եմ վարվելու նրա հետ,– ասում է Եհովան:– Թեպետ դուք պատերազմում եք քաղդեացիների դեմ, սակայն հաջողություն չեք ունենալու»»»:+  Երեմիան ասաց. «Եհովան խոսեց ինձ հետ՝ ասելով.  «Քո հորեղբայր Սեղումի որդի Անամայելը գալու է քեզ մոտ և ասելու է. «Գնիր իմ արտը, որն Անաթոթում+ է, որովհետև այն առաջինը գնելու* իրավունքը քեզ է պատկանում»»»:+  Որոշ ժամանակ անց, Եհովայի խոսքի համաձայն, հորեղբորս որդի Անամայելը եկավ ինձ մոտ՝ Պահակախմբի բակ, ու ասաց. «Գնիր, խնդրում եմ, իմ արտը, որն Անաթոթում է՝ Բենիամինի երկրում, որովհետև դու իրավունք ունես այն գնելու և դրա սեփականատերը լինելու: Գնիր այն»: Այդ ժամանակ ես հասկացա, որ դա Եհովայի կամքն է:  Ուստի հորեղբորս որդի Անամայելից գնեցի Անաթոթում գտնվող արտը՝ նրան վճարելով+ 17 սիկղ* արծաթ:* 10  Ես պայմանագիր կազմեցի,+ վրան կնիք դրեցի, վկաներ կանչեցի+ և կշռեցի փողը: 11  Ապա օրենքով սահմանված ընթացակարգի ու կանոնների համաձայն՝ վերցրի կնքված և չկնքված պայմանագրերը 12  ու դրանք Մաասիայի որդի Ներիայի+ որդի Բարուքին+ տվեցի հորեղբորս որդի Անամայելի և այն վկաների ներկայությամբ, որոնք ստորագրեցին դրանք, նաև այն բոլոր հրեաների ներկայությամբ, որոնք նստած էին Պահակախմբի բակում:+ 13  Նրանց ներկայությամբ Բարուքին այս պատվերը տվեցի. 14  «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է՝ «Վերցրու այս պայմանագրերը՝ կնքվածը և չկնքվածը, ու մի կավե անոթի մեջ դիր, որպեսզի դրանք երկար ժամանակ պահվեն», 15  որովհետև սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այս երկրում նորից տներ, արտեր և խաղողի այգիներ են գնվելու»»:+ 16  Պայմանագրերը Ներիայի որդի Բարուքին տալուց հետո ես աղոթեցի Եհովային՝ ասելով. 17  «Ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ստեղծել երկինքն ու երկիրը քո մեծ զորությամբ+ և հզոր* բազկով: Քեզ համար անհնարին ոչինչ չկա: 18  Դու հավատարիմ սեր* ես ցուցաբերում հազարավորների հանդեպ, սակայն հայրերի մեղքերի համար իրենց որդիներին անպատիժ չես թողնում:+ Դու ես ճշմարիտ Աստվածը, դու մեծ ես ու հզոր, քո անունը Զորքերի տեր Եհովա է: 19  Մեծ են քո մտադրությունները, և հզոր են քո գործերը:+ Քո աչքերը դիտում են մարդկանց բոլոր արարքները,+ որպեսզի յուրաքանչյուրին հատուցես՝ ըստ իր բռնած ուղու և գործերի:+ 20  Դու Եգիպտոսում նշաններ ցույց տվեցիր ու հրաշքներ արեցիր, որոնց մասին մարդիկ այսօր էլ գիտեն: Այդպիսով դու հայտնի դարձրիր քո անունը թե՛ Իսրայելում, թե՛ ուրիշ մարդկանց մեջ,+ ինչն այսօր էլ այդպես է: 21  Դու նշաններով ու հրաշքներով, քո զորավոր ձեռքով, հզոր բազկով և ահազդու գործերով Իսրայելին՝ քո ժողովրդին, հանեցիր Եգիպտոսից:+ 22  Ժամանակի ընթացքում իսրայելացիներին այս երկիրը տվեցիր, ինչպես որ նրանց նախահայրերին երդվել էիր,+ մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+ 23  Նրանք եկան ու տիրացան այդ երկրին, սակայն չհնազանդվեցին քեզ և քո օրենքի համաձայն չապրեցին: Նրանք քո պատվերները չպահեցին, ուստի դու նրանց վրա այս աղետը բերեցիր:+ 24  Թշնամիները եկել են ու պատնեշներ կանգնեցրել, որ զավթեն քաղաքը:+ Սրի,+ սովի ու համաճարակի*+ պատճառով քաղաքը իր դեմ պատերազմող քաղդեացիների ձեռքում է հայտնվելու: Քո ասած բոլոր բաները կատարվեցին, ինչը և հիմա տեսնում ես: 25  Բայց դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, ինձ ասացիր՝ «Գնիր արտը և վկաներ կանչիր», չնայած որ քաղաքը քաղդեացիների ձեռքն է տրվելու»: 26  Այդ ժամանակ Եհովան ասաց Երեմիային. 27  «Ես Եհովան եմ՝ ողջ մարդկության Աստվածը: Մի՞թե ինձ համար անհնարին բան կա: 28  Դրա համար ես՝ Եհովաս, սա եմ ասում. «Այս քաղաքը քաղդեացիների և Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն եմ հանձնելու, և նա զավթելու է այն:+ 29  Այս քաղաքի դեմ կռվող քաղդեացիները կմտնեն քաղաք և կայրեն ու կմոխրացնեն այն:+ Նրանք հրի կմատնեն նաև այն տները, որոնց տանիքների վրա մարդիկ Բահաղին զոհեր և ուրիշ աստվածներին ըմպելիքի ընծաներ էին մատուցում, որպեսզի ինձ վիրավորեին:+ 30  Իսրայելի և Հուդայի ժողովուրդը իրենց մանկությունից ի վեր անում են այն, ինչը չար է իմ աչքին:+ Իսրայելացիները շարունակ վիրավորում են ինձ իրենց արարքներով,– ասում է Եհովան:– 31  Այս քաղաքն իր կառուցման օրից մինչև այսօր զայրույթից ու բարկությունից բացի ուրիշ ոչինչ չի առաջացնում իմ մեջ,+ ուստի ես կհեռացնեմ նրան աչքիս առաջից+ 32  այն բոլոր չար գործերի պատճառով, որ Իսրայելն ու Հուդան արել են ինձ վիրավորելու համար՝ իրենք, իրենց թագավորները,+ իշխանները,+ քահանաներն ու մարգարեները,+ նաև Հուդայի և Երուսաղեմի բնակիչները: 33  Նրանք թիկունք դարձրին ինձ:+ Թեպետ ես նորից ու նորից սովորեցնում* էի նրանց, բայց ոչ ոք չէր լսում և չէր ցանկանում խրատ ընդունել:+ 34  Նրանք իրենց գարշելի կուռքերը իմ անունը կրող տան մեջ դրեցին, որ պղծեն այն:+ 35  Նաև Բահաղի սրբավայրերը կառուցեցին, որոնք Հիննոմի հովտում*+ են, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին Մողոքի համար այրեն,+ ինչով և Հուդային մեղքի դրդեցին: Սակայն ես դա նրանց չէի պատվիրել+ և նման նողկալի բան երբևէ մտքովս* չէր անցել: 36  Այս քաղաքի մասին դուք ասում եք, թե այն սրով, սովով ու համաճարակով Բաբելոնի թագավորի ձեռքն է տրվելու: Բայց ահա թե ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 37  «Ես կհավաքեմ նրանց այն բոլոր երկրներից, ուր ցրել եմ իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով:+ Նրանց հետ կբերեմ այս վայրը, և նրանք ապահով կբնակվեն:+ 38  Նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը:+ 39  Նրանց մեկ սիրտ+ ու մեկ ճանապարհ կտամ, որպեսզի միշտ վախենան ինձնից ի բարօրություն իրենց և իրենց երեխաների:+ 40  Նրանց հետ հավիտենական ուխտ կկապեմ,+ համաձայն որի՝ չեմ դադարի նրանց համար բարին անել:+ Եվ նրանց սրտերում իմ հանդեպ վախ կդնեմ, որ չհեռանան ինձնից:+ 41  Ես ցնծալու եմ՝ նրանց համար բարիք անելով+ իմ ողջ սրտով ու հոգով,* և նրանց առհավետ բնակեցնելու եմ այս երկրում»:+ 42  Սա է ասում Եհովան. «Ինչպես որ մեծ աղետ բերեցի այս ժողովրդի վրա, այնպես էլ նրանց համար կանեմ այն բոլոր լավ բաները, որոնք խոստանում եմ:+ 43  Այս երկրում մարդիկ նորից արտեր են գնելու,+ թեև դուք ասում եք. «Այս երկիրն ամայի է՝ ո՛չ մարդ կա, ո՛չ կենդանի: Այն քաղդեացիների ձեռքն է տրվել»: 44  Բենիամինի երկրում, Երուսաղեմի շրջակայքում, Հուդայի քաղաքներում,+ լեռնային քաղաքներում, հովտային քաղաքներում+ և հարավային քաղաքներում մարդիկ արտեր են գնելու, պայմանագրեր են կազմելու և կնքելու ու վկաներ են կանչելու,+ որովհետև ես նրանց վերադարձնելու եմ գերությունից,+– ասում է Եհովան»»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «փրկագնելու»:
Մոտ 194 գ: Տես հավելված Բ14:
Կամ հնարավոր է՝ «7 սիկղ ոսկի և 10 սիկղ արծաթ»:
Բռց.՝ «մեկնած»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «հիվանդության»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու սովորեցնում»:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «սրտովս»:
Բառարանում տես «Հոգի»: