Երեմիա 39։1-18

  • Երուսաղեմի անկումը (1-10)

    • Սեդեկիան փախուստի է դիմում, բայց բռնվում է (4-7)

  • Նաբուգոդոնոսորը հրամայում է հոգ տանել Երեմիայի համար (11-14)

  • Եհովան խոստանում է փրկել Աբդիմելեքին (15-18)

39  Հուդայի թագավոր Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսին, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով եկավ ու պաշարեց Երուսաղեմը:+  Սեդեկիայի իշխանության 11-րդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը, նրանք ճեղքեցին քաղաքի պարիսպը:+  Բաբելոնի թագավորի բոլոր իշխանները մտան քաղաք ու նստեցին Մեջտեղի դարպասի մոտ:+ Նրանք էին սամեգար* Ներգելսարասարը, ռաբսարիս* Նաբավսարսեքիմը,* ռաբմագ* Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի մնացած բոլոր իշխանները:  Նրանց տեսնելով՝ Հուդայի թագավոր Սեդեկիան և բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին:+ Գիշերը արքունական պարտեզի ճանապարհով և երկու պարիսպների միջև գտնվող դարպասով նրանք դուրս եկան քաղաքից ու գնացին Արաբա տանող ճանապարհով:+  Բայց քաղդեացիների զորքը նրանց հետևից ընկավ և հասավ Սեդեկիային Երիքովի անապատային հարթավայրերում:+ Նրան բռնեցին ու տարան Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի մոտ՝ Ռեբլա,+ որը Եմաթում+ է, որտեղ էլ թագավորը նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց:  Ռեբլայում Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանել տվեց, նաև հրամայեց սպանել Հուդայի բոլոր հեղինակավոր մարդկանց:+  Նա կուրացրեց Սեդեկիային, ապա կապեց պղնձե շղթաներով, որ տանի Բաբելոն:+  Քաղդեացիները այրեցին թագավորի պալատն ու ժողովրդի տները+ և փլուզեցին Երուսաղեմի պարիսպները:+  Պահակազորի պետ Նաբուզարդանը+ Բաբելոն գերեվարեց նրանց, ովքեր մնացել էին քաղաքում, ովքեր հանձնվել էին իրեն, և մնացած ժողովրդին: 10  Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց, որոնք ընդհանրապես ոչինչ չունեին, պահակազորի պետ Նաբուզարդանը Հուդայում թողեց: Այդ օրը նա խաղողի այգիներ և արտեր տվեց նրանց, որպեսզի աշխատեն:*+ 11  Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը պահակազորի պետ Նաբուզարդանին Երեմիայի վերաբերյալ հետևյալ կարգադրությունն արեց. 12  «Գնա, գտիր նրան ու հոգ տար նրա համար: Նրան վնաս չտաս, և ինչ էլ որ խնդրի, կանես»:+ 13  Ուստի պահակազորի պետ Նաբուզարդանը, ռաբսարիս Նաբուսազաբանը, ռաբմագ Ներգելսարասարը և Բաբելոնի թագավորի բոլոր մեծամեծները 14  մարդիկ ուղարկեցին և Երեմիային դուրս բերեցին Պահակախմբի բակից+ ու հանձնեցին Սաֆանի+ որդի Աքիկամի+ որդի Գոդողիայի+ հոգածությանը, որպեսզի նա իր տուն տանի նրան: Եվ Երեմիան սկսեց ապրել ժողովրդի մեջ: 15  Երբ Երեմիան բանտարկված էր Պահակախմբի բակում,+ Եհովան ասաց նրան. 16  «Գնա և ասա եթովպացի Աբդիմելեքին.+ «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես կատարելու եմ այս քաղաքի մասին իմ ասած խոսքերը և աղետ եմ բերելու, ոչ թե բարիք: Եվ այդ օրը դու կտեսնես, թե դրանք ինչպես են իրագործվելու: 17  Բայց քեզ կփրկեմ այդ օրը,– ասում է Եհովան,– և դու չես ընկնի այն մարդկանց ձեռքը, որոնցից վախենում ես: 18  Քեզ, անկասկած, կազատեմ: Քեզ չեն սպանի, և կյանքդ քեզ համար ավար կլինի,+ որովհետև դու վստահեցիր ինձ»,+– ասում է Եհովան»»:

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, տիտղոս է, որի նշանակությունը անհայտ է:
Կամ՝ «գլխավոր պալատական»:
Կամ, ըստ եբր. տեքստի մեկ այլ բառաբաժանման, «Ներգելսարասարը, Սամեգարնաբավը, Սարսեքիմը, Ռաբսարիսը»:
Կամ՝ «գլխավոր մոգ (աստղագուշակ)»:
Կամ հնարավոր է՝ «Այդ օրը նա խաղողի այգիներ տվեց նրանց և հարկադիր աշխատանքի դրեց»: