Երեմիա 41։1-18

  • Իսմայելը սպանում է Գոդողիային (1-10)

  • Իսմայելը փախչում է Հոհանանից (11-18)

41  Յոթերորդ ամսում Ելիսամայի որդի Նաթանիայի որդի Իսմայելը,+ որը թագավորական սերնդից էր և թագավորի նշանավոր մարդկանցից մեկը, տասը մարդկանց հետ եկավ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ՝ Մասփա:+ Եվ մինչ նրանք միասին հաց էին ուտում Մասփայում,  Նաթանիայի որդի Իսմայելը և նրա հետ եղող տասը մարդիկ վեր կացան ու Սաֆանի որդի Աքիկամի որդի Գոդողիային սրով հարվածեցին: Այսպիսով՝ Իսմայելը սպանեց նրան, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի ղեկավար էր նշանակել:  Իսմայելը սպանեց նաև բոլոր այն հրեաներին, որոնք Գոդողիայի հետ Մասփայում էին, և այնտեղ գտնվող քաղդեացի ռազմիկներին:  Գոդողիայի սպանության հաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք չգիտեր պատահածի մասին,  Սյուքեմից,+ Սելովից+ և Սամարիայից+ 80 մարդ եկավ: Նրանք սափրել էին իրենց մորուքները, պատառոտել էին հագուստները, իսկ մարմինների վրա՝ կտրվածքներ արել:+ Նրանց ձեռքին հացի ընծաներ և կնդրուկ* կային,+ որոնք նրանք տանում էին Եհովայի տուն:  Նաթանիայի որդի Իսմայելը Մասփայից դուրս եկավ՝ նրանց դիմավորելու: Նա քայլում էր ու լաց լինում և երբ հանդիպեց նրանց, ասաց. «Գնանք Աքիկամի որդի Գոդողիայի մոտ»:  Սակայն երբ նրանք մտան քաղաք, Նաթանիայի որդի Իսմայելը և իր մարդիկ սկսեցին սպանել նրանց ու ջրամբարի մեջ գցել:  Բայց նրանց միջից տասը մարդ ասաց Իսմայելին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում թաքցրած սննդի պաշար ունենք՝ ցորեն, գարի, յուղ ու մեղր»: Եվ նա չսպանեց նրանց. չվարվեց այնպես, ինչպես իրենց եղբայրների հետ էր վարվել:  Իսմայելը իր սպանած մարդկանց դիակները գցել էր այն մեծ ջրամբարի մեջ, որը Ասա թագավորը կառուցել էր այն ժամանակ, երբ Իսրայելի Բաասա թագավորը պատերազմում էր նրա հետ:+ Այդ ջրամբարն էր, որ Նաթանիայի որդի Իսմայելը լցրեց սպանվածներով: 10  Իսմայելը գերի վերցրեց Մասփայում մնացած ժողովրդին,+ այդ թվում՝ թագավորի դուստրերին և այն բոլոր մարդկանց, ովքեր մնացել էին Մասփայում, և ում պահակազորի պետ Նաբուզարդանը հանձնել էր Աքիկամի որդի Գոդողիայի հոգածությանը:+ Նաթանիայի որդի Իսմայելը նրանց գերի վերցրեց ու գնաց, որ ամմոնացիների+ կողմն անցնի: 11  Երբ Կարեի որդի Հոհանանը+ և նրա հետ եղող բոլոր զորագլուխները լսեցին Նաթանիայի որդի Իսմայելի չար արարքների մասին, 12  հավաքեցին բոլոր մարդկանց ու գնացին նրա դեմ կռվելու: Նրանք Իսմայելին գտան Գաբաոնում՝ մեծ ջրավազանի* մոտ: 13  Տեսնելով Կարեի որդի Հոհանանին և նրա հետ եղող բոլոր զորագլուխներին՝ ժողովուրդը, որին Իսմայելը գերի էր վերցրել, ուրախացավ: 14  Մասփայից գերեվարված ժողովուրդը+ շրջվեց ու գնաց Կարեի որդի Հոհանանի մոտ: 15  Իսկ Նաթանիայի որդի Իսմայելը ութ մարդկանցով փախավ Հոհանանից և գնաց ամմոնացիների մոտ: 16  Կարեի որդի Հոհանանը և նրա հետ եղող բոլոր զորագլուխները իրենց հետ վերցրին Մասփայից գերեվարված մարդկանց, որոնց նրանք ազատել էին Նաթանիայի որդի Իսմայելի ձեռքից այն բանից հետո, երբ նա սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային:+ Նրանք Գաբաոնից հետ բերեցին տղամարդկանց, ռազմիկներին, կանանց, երեխաներին ու պալատականներին: 17  Նրանք գնացին և կանգ առան Քամաամի իջևանատանը՝ Բեթլեհեմի+ մոտ, որպեսզի հետո Եգիպտոս գնան,+ 18  քանի որ վախենում էին քաղդեացիներից: Պատճառն այն էր, որ Նաթանիայի որդի Իսմայելը սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային՝ մեկին, ում Բաբելոնի թագավորը այդ երկրի ղեկավար էր նշանակել:+

Ծանոթագրություններ

Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Բռց.՝ «առատ ջրերի»: